Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրանյութերից ամենատարածվածը մարիխուանան է․ Շիրակում բենզին սրսկվողներ այլևս չկան

Հոկտեմբեր 11,2021 19:11

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանին հարց ուղղվեց թմրամիջոցների   ապօրինի շրջանառության մասին։ Դատախազը տեղեկացրեց, որ դեպքերը նվազել են։

«Հաշվի առնելով դրանց լատենտային բնույթը՝ դա չի արտացոլում իրական պատկերը։ Գիտեք, այսօր թելեգրամյան ալիքներով են թմրամիջոցներ ձեռք բերում, սոցցանցերի օգնությամբ, համենայնդեպս այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տարվում են, բայց Շիրակի մարզում ունենք նվազում»,-ասաց դատախազը։

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ թմրանյութեր են օգտագործում, մի ժամանակ  համատարած բենզին էին սրսկվում, Գուրգեն Գրիգորյանը  նշեց, որ այսօր շատ տարածված է մարիխուանան, ձեռք բերելու առումով այն ամենահասանելին է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031