Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 70 ուխտավորի այցելությունն Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Հոկտեմբեր 11,2021 21:21

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցելությունը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող Ամարաս վանական համալիր:

Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Այսօր անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգ այցելությունն Ամարաս վանական համալիր, ուր մարդիկ այցելում են Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից: Համալիրի տարածքում խաղաղապահների ներկայությունն ապահովում է անվտանգությունն ու օգնում խուսափել ոչ անհրաժեշտ սադրանքներից կամ հակամարտության վերսկսման փորձերից»,-ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Մարտունու շրջան են ուղեկցել մոտ 70 ուխտավորի՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031