Օրվա լրահոսը

Չեն կարող աչք փակել այն ապօրինությունների առաջ, որոնք կատարվում են հայաստանյան իրավապահների կողմից. «Հրապարակ»

Չեն կարող լռել, երբ ազատ հավաքների իրենց իրավունքն իրացնող մարդիկ խաղաղ հանրահավաք են անում, իսկ իշխանական ոստիկանները նրանց նկատմամբ բռնություն են կիրառում, բերման ենթարկում, քրեական գործեր հարուցում

Տեղ չտա՞լ մարգինալներին

Եկեք պատկերացնենք, որ Հայաստանում ստեղծվել է «Տափակ Երկիր» նախաձեռնություն, որն Ազատության հրապարակում հանրահավաք է անում, եւ դրա ընթացքում հռետորները փորձում են ապացուցել, որ Երկիր մոլորակը կլոր չէ, այն հարթ է բլիթի նման եւ դրված է երեք փղերի վրա: Այն, ինչ քարոզվում է այդ՝ ենթադրյալ նախաձեռնության կողմից, անհեթեթ է, մարգինալ է (այսօրվա տեսանկյունից), հակագիտական է, հակասում

Թե առաջին, եւ թե երկրորդ պատվաստումներից հետո նվազագույնը մի 4-5 օր շատ զգույշ լինել. բժշկագիտության դոկտոր. «Ազգ»

Ուզում եմ ընթերցողներին տեղեկացնել, որ պատվաստումից հետո պետք է սկզբնական շրջանում առավելագույնս պահպանել կանոնները, խուսափել շփումներից, դիմակ կրել, քանի որ պատվաստումից հետո օրգանիզմը թուլանում է եւ այդ ժամանակ ավելի հեշտ է դառնում վարակվելը, բայց շատերը մտածում են, թե ահա պատվաստումն արեցի, այլեւս չեմ հիվանդանա:

Արձագանքի չի արժանանում իրողությունը, որ երկրի ղեկավարը կառավարության նիստում մարդկանց կալանավորելու ցուցումներ է տալիս. «168 ժամ»

Մութ գործարքների արդյունքում Կառավարությունը դառնում է երկրի ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերություններից մեկի բաժնետերը՝ դա ներկայացնելով՝ որպես «ժողովրդի սեփականություն»։

Անգամ հասարակ քաղաքացիների համար էր պարզ, որ շատ շուտով պատերազմը պայթելու է. «Փաստ»

Թվում է, թե Փաշինյանը պատերազմից հետո իր կողմից արված հայտարարություններով փորձում է կրկին մեղքը գցել համապատասխան ինստիտուտների վրա։

Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթանակը եւ նահանջեց 3-րդ հորիզոնական

Հաջորդ խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելու է Ռումինիային:

Վանաձորի օրվա միջոցառումները սկսվեցին հարգանքի տուրք մատուցելով պատերազմի հերոսներին

Այսօր Հայաստանի երրորդ քաղաքի տոնն է: Վանաձորի օրվա միջոցառումներն այս տարի տարբերվում էին նախորդներից: Դրանք առաջին հերթին հարգանքի տուրք էին 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին: Օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց հերոսների պանթեոն այցելելով. «Մեր վերջին մեկ-երկու տարվա իրավիճակը հաշվի առնելով, տարակարծություններ կար միջոցառումները նշելու, չնշելու, ի՞նչ ֆորմատով նշելու: Վերջապես որոշում կայացրեցինք, որ քաղաքի տոնը պետք է ինչ-որ

Համանախագահները հույս ունեն Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման մանրամասները քննարկել կողմերի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) երեկ և այսօր Ժննևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ըստ համանախագահների տարածած հաղորդագրության` բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական

Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ. ՄԻՊ

Այսօր Սահմանադրական դատարան ուղարկած դիմումով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է այն, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում: Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին հնարավորություն է տալիս մերժված

Առուշ Առուշանյանի դատական նիստը նորից հետաձգվեց

Երկու քրեական գործերը միացվել են մի վարույթում

«Ադրբեջանի զինվորները Հայաստանի տարածքում են: Մենք առաջարկեցինք հայելային հետ քաշվել, մինչեւ սահմանազատմամբ հստակեցնենք սահմանագծերը, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի արել դա». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ռուսական «РБК» հեռուստաընկերությանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» առաջատար հեռուստաընկերությանը: Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի եւ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Հայաստանցի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով: Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 61 կգ քաշային

«Համաշխարհային հայագիտություն է մտնում մի սերունդ, որը բերում է նոր մոտեցումներ». Ռուբեն Սաֆրաստյան

Ֆլորենցիայի համալսարանում կստեղծվի հայագիտության կենտրոն

Թեքեյան մրցանակներ՝ Արմեն էլբակյանին, Անատոլի Ավետյանին ու Զավեն Խաչիկյանին

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն անցկացվեց 27-րդ անգամ

Ով է կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում. Ինչ կապ ունի Տրոցենկոն Ալիեւի կողմից պարգեւատրված Սեչինի հետ. «Փաստինֆո»

Ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերում, ինչին զուգահեռ կառավարությանն է նվիրում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի 15 տոկոսը։ Իսկ ով է Տրոցենկոն ընդհանրապես, ով է կանգնած նրա թիկունքում, նրա կողմից ղեկավարվող «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում ում ականջներն են երեւում եւ ինչու է ՀՀ կառավարությունն այդքան բարեհաճ այս անձի նկատմամբ։ Որքանով է կառավարության

«Անահիտ Գրիգորյանը նշել է՝ ոստիկանությունում բացատրություն է տվել, թե կաշառք է ստացել, որպեսզի իրեն երկար չպահեն. գնա, հասնի իր վատառողջ ամուսնուն». Արտակ Նավասարդյան

Գևորգ Նավոյանի պաշտպան Արտակ Նավասարդյանը տեղեկացրեց՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել:

Արդյո՞ք մահվան շեմին կանգնածները չեն զղջում պատվաստումներից խուսափելու համար. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ում օրեցօր ավելանում է այն ընկերությունների թիվը, որտեղ բոլոր աշխատակիցները պետք է լինեն կորոնավիրուսի դեմ պատվաստված: Պատվաստումներից խուսափող աշխատակիցներն ազատվում են աշխատանքից: Ինչպես նախագահ Ջո Բայդենն էր վերջերս հայտարարել, «Միայն պատվաստվելու միջոցով մենք կհաղթենք համավարակին: Հակառակ դեպքում մեր հիվանդանոցներում կշարունակվի անվերջ քաոսը», ասել էր նա: Ինչպես առողջապահության հարցերով փորձագետներն են ասում, այս որոշումները մեղմել են

Կաշառակերության դեպք՝ պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում․ ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ

Aravot.am-ի տեղեկություններով,  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը  «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» Գյումրու մասնաճյուղում  կաշառակերության  դեպք է բացահայտել, մասնավորապես  որոշ  ամբիոնի  վարիչներ ստուգարքներ և քննության գնահատականներ նշանակելու համար ուսանողներից պահանջել և ստացել են կաշառք։ Փաստի առթիվ սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում  հարուցվել  է  քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասով, այն է ՝

Միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և ձերբակալված անձանց ձգձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով

Համատեղ հայտարարություն զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ   Ժնևում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ նվիրված զինված հակամարտությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Հայտարարությանը միացել են տասնինը երկրներ ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից։ Հղում անելով hակամարտությունների խաղաղ

Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։ Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը ողջունելով Մարտինա Շմիդտին՝ շնորհավորեց ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն ավելի կընդլայնվի։ Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝

Ինչու ԱՄՆ-ը չպետք է աջակցի Ադրբեջանին Իրանի դեմ. Էլդար Մամեդով

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում սոցիալ դեմոկրատների նախկին քաղաքական խրհրդական Էլմար Էլդար Մամեդովը վերլուծել է, թե ինչու Իրան-Ադրբեջան հակամարտության մեջ ԱՄՆ-ը չպետք է պաշտպանի Ադրբեջանին: Մինչ լարվածությունն աճում է Իրանի և Ադրբեջանի միջև, Վաշինգտոնում որոշ շրջանակներ բուռն աջակցություն են ցուցաբերում Բաքվին և կոչ են անում ԱՄՆ կառավարությանը անել նույնը, գրում է Մամեդովը՝ Վաշինգտոնում Բաքվի գլխավոր ջատագովներից

ՀՀ երրորդ նախագահի դեմ նոր քրգործ են մտմտում. «Փաստինֆո»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն այցելությունների, պետական օդանավով թռիչքների վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում։ Հիշեցնենք, որ իշխանամերձ «Փաստերի ստուգման հարթակ»-ը սեպտեմբերի 15-ին հրապարակում էր կատարել, համաձայն որի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է Բադեն-Բադեն։ Ըստ

Հայաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները դիտարկել են հայ-բելառուսական համագործակցության զարգացման ընթացքը

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման նպատակով Մինսկում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին հոկտեմբերի 8-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության առնչությամբ հիմնական հարցերը, ընդգծվել է միջպետական համագործակցության ներուժի իրացման անհրաժեշտությունը։ Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Բելառուսի արտաքին

Թաթուլ Հակոբյան․«Կարծում եմ՝ չենք գա մի իրավիճակի, որ տարածաշրջանում նոր պայթյուն լինի․ Իրանը մտահոգված է, որ ՀՀ-ն չտա միջանցք»

Թաթուլի Հակոբյանը կարծում է, որ Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունները խաղաղ կարգավորում կունենան, եւ Ադրբեջանն ու Իրանը համաձայնության կգան, հարցն այն է, որ դա չլինի մեր շահերի հաշվին

Անչափահասի դանակահարությունը բացահայտվեց ժամեր անց

Ազատության պողոտայի խանութներից մեկի մոտ ծագած վեճի ժամանակ անծանոթ մեկն էր նրան դանակահարել։

Պետք է կարողանանք մեր աղբյուրները շրջանառության մեջ դնել այնպիսի գիտական լեզվով, որը հասկանալի և ընդունելի է ժամանակակից գիտության համար. Ռուբեն Սաֆրաստյան

Հայագիտությունը՝ Եվրոպական միության ուշադրության կենտրոնում. Ծրագրի կարևորագույն նպատակներից է ներկայացնել պատմական Հայաստանի տեղը և դերը միջին դարերում՝ որպես Եվրասիայի միջմշակութային հարաբերությունների կարևորագույն հանգույցներից մեկը:

«Նրա գործերը սերունդներ են կրթելու». Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողով՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում

Արտակ Մովսիսյանը «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից պարգևատրվեց «Վահագն Զորության Ռազմի Աստված» ոսկյա հուշամեդալով:

Քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացման ուղղությունները

Կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երեւանի մետրոպոլիտենի եւ տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների եւ ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ծրագրերը:

Քննարկման առանցքում էին Սրվեղի վանքի, Տավուշի բերդի, Լոռվա բերդի տարածքներում իրականացվող պեղումները. հուշարձանների պահպանությունը՝ առաջնահերթություն

«Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը պետք է իրականացվեն լիարժեք և ամբողջական ծավալով»

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031