Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ: Զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ֊ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր

Իրանը զորավարժություններ է սկսել հայ-ադրբեջանական սահմանին

Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսել է ցամաքայի զորքերի զորավարժությունները, հաղորդում է թուրքական «Անադոլուն»: Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցում են զրահատանկային, հրետանային զորամիավորումները, անօդաչուներ, ռադիոտեղորոշիչ պայքարի սարքեր, ինչպես նաև օդային դեսանտի ուղղաթիռներ: «Զորավարժություններն անցկացվում են պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով: Նույնպիսի զորավարժություններ անցկացվում են հարևան երկրներում: Անցյալ ամիս մեր

Չնայած օրենքի ընդունմանը՝ կանանց նկատմամբ բռնությունը նվազեցնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերը խիստ թերի են. բաց նամակ՝ վարչապետին

Համավարակով և պատերազմով պայմանավորված մարտահրավերները է՛լ  ավելի ակնառու դարձրին կանանց հիմնախնդիրներն ու պետության անբավարար արձագանքը դրանց լուծմանը

Ըստ տարիքային խմբերի՝ սահմանել են աշխարհի 4 ռեկորդ. Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիկներն Ուկրաինայից վերադարձել են հաղթանակով

Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ Վիտալի Պուլինը շնորհակալագիր և գավաթ է փոխանցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:

«Հայերը յուրահատուկ հյուրընկալ են». փորձառական տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողով ԵՊՀ-ում

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակում կազմակերպված միջազգային համաժողովը: ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցում էին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Վառնայի կառավարման համալսարանի (Բուլղարիա), Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիայի ու Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի օվկիանոսագիտության ինստիտուտի, ինչպես

Մկնդեղն իրական սպառնալիք է դառնում Արմանիսի և Ուրասարի բնակիչների համար

Մկնդեղ հայտնաբերվել է նաև Ուրասարի տարածքում գտնվող Չքնաղ գետից վերցված հատակային նստվածքների նմուշներում, որտեղ մկնդեղի կոնցենտրացիան կազմել է 28 մգ/կգ կամ նորմայից 14 անգամ բարձր:

ՀՀԿ-ն պատրաստ է պայքարը շարունակել խորհրդարանից դուրս. Սերժ Սարգսյան

«ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ եւ դրանից առաջ բռնաճնշումներ եւ բազմաթիվ անօրինական քայլեր  կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, սակայն ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաեւ, եւ եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,- այսօր հայտարարեց ՀՀԿ

Հնարավո՞ր է արդյոք վերադառնալ գրասենյակային նախկին կյանքին

«Կարծես թե, կովիդ ճգնաժամը հավերժ փոխել է կորպորատիվ մշակույթը»

Շարունակվում են սահմանամերձ գյուղերի աջակցության ծրագրերը

Տրակտորները կհատկացվեն Ծավ, Շիկահող, Սյունիք, Դավիթ Բեկ գյուղերին ու եւս երկու գյուղի։ Այն տրվում է գյուղի բնակչության համատեղ կարծիքով ընտրված մեխանիզատորին, որը տրակտորը կշահագործի բնակավայրի բոլոր բնակիչների կարիքների համար։

Մարգարիտա Առաքելյանը ոսկե մեդալը նվաճեց ֆանտաստիկ պայքարում

Ու պատահական չէր, որ պայքարի ավարտից հետո բացի մեր մարզիչներից ու թիմակիցներից, Մարգարիտա Առաքելյանին մոտենում եւ շնորհավորում էին նաեւ մրցակիցներն ու նրանց մարզիչները:

Հրաշալի առիթ է` հայ-չեխական տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու. Արարատ Միրզոյանի ելույթը հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը

Շատ ենք կարևորում նաև Երևան-Պրահա ուղիղ ավիաչվերթներ իրականացնելու հնարավորությունը։ Սա ևս խթան կհանդիսանա գործարար կապերի առավել ակտիվացման ու զբոսաշրջության ծավալների ավելացման համար:

«Նախարարը նկատե՞լ է, որ գործն այսինչ դատավորին մակագրվելիս փաստաբանները ցավակցում են իրար»․ դատավոր

Նախարարն ուշադրություն դարձրե՞լ է, որ փաստաբանական համայնքը շատ կտրուկ դիրքորոշումներ է հայտնում որոշ դատավորների մասին

Նելսոն Ստեփանյանի որդին պարգևատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով

Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, գվարդիայի փոխգնդապետ:

Վանա լճում ջրի մակարդակի իջեցման հետևանքով հնագույն կառույցներ են ի հայտ եկել

Ermenihaber. Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում մոտավորապես հարյուր տարեկան ձկնորսական կառամատույց է հայտնաբերվել։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսն են դուրս եկել, ինչը հերթական անգամ փաստել է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորստի մասին։ Ադիլջևազի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլը, որը երկար տարիներ հետազոտություններ է իրականցնում Վանա լճում, հայտնել է, որ լճի այլ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի դեսպանին

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում, կարևորել Իրանի դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։

«Մենք տարբերություն չենք դնում քաղաքական գործիչների եւ շամպունների միջեւ, երկուսն էլ պրոդուկտ են, որ պետք է հետազոտել». Հովհաննես Գրիգորյան

Կարող է պարադոքսալ հնչի իմ ասածը, բայց, հիմնականում, 2006 թվականից մինչ այսօր, հետազոտական ոլորտը կարողացել է մինչեւ 5 տոկոս ճշտությամբ կանխատեսել ընտրությունների արդյունքները: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ընտրություններն ամենամաքուրը չեն լինում, այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս նաեւ այն շեղումը, որը կարող է լինել կեղծիքների պարագայում եւ, սովորաբար, այդ շեղումները լինում են ոչ ավելի, քան 5-7 տոկոսը:

Ucom ցանցի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց թրիլլերը

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Ucom ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ նոր հեռուստաֆիլմի փակ դիտումը: Ներկայացվեց ռեժիսոր Հարութ Շատյանի թրիլլեր և դրամա ժանրերում նկարահանված «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց նոր հեռուստաֆիլմը: Ֆիլմի սցենարիստը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը: «ԿինոՊարկ»-ում փակ դիտմանը  ցուցադրվեց հեռուստաֆիլմի առաջին 2 մասը: Պրեմիերային ներկա էին ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմը, հայտնի անձինք: Փակ

Փոխվարչապետի և դեսպան Գալագերի հանդիպմանը նշվել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը, քննարկվել է նաև Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը

Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության, գիտության ու կրթության բնագավառներում նոր տեխնոլոգիաների համատեղ կիրառման հնարավորություններին:

«Տարօրինակ է, որ նախարարն ուզում է կարգապահական վարույթների ոչ թե որակը, այլ քանակն ավելացնել»․ դատավոր

Մինչեւ այս պահը չեմ հասկանում, թե կառավարության ներկայացուցիչները եւ պատգամավորները «վեթինգ» ասելով ինչ նկատի ունեն

«Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է

Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Պատասխան են տալու իմ սահմանադրական իրավունքը խախտողները»․ դատավոր Մխիթար Պապոյան

Գաղտնալսումը եւ հեռախոսազանգերի վերծանումը առանց դատարանի թույլտվության ստանալ հնարավոր չէ

Բնակչության ծերացումն ու դրա հետևանքների հաղթահարումը մեծ մարտահրավեր է նաև Հայաստանի համար. Արման Թաթոյան

Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի

Ո՛չ տնակներին, խավարին, մթությանը․ Գյումրու քաղաքային ղեկին ձգտող ՔՊ-ի խոստումները՝ Շիրակի մարզպետի մատուցմամբ

«Վիճակագրությունը նայելուց տեսնում ենք, որ ավելի շատ բնակարան է կառուցվել, քան ունեցել ենք շահառու, բայց թե՛ կառուցումը, և թե՛ հետագայում մարդկանց բնակարաններով ապահովելը պետք է լիներ հստակ վերահսկողության ներքո։ Եվ այդ վերահսկողության բացակայությունն այդ պրոցեսների հանդեպ, կարելի է ասել անգամ անլուրջ վերաբերմունքն է բերել նրան, որ մենք այսօր Գյումրիում ունենք 3 հազարին մոտ թիվ»,-ասաց մարզպետը։

«Մեկուկես ԱԹՍ-ի բյուջե ունենք». «Գիտուժ» նախաձեռնության անդամ

Ամեն դեպքում՝ դրական տեղաշարժ ունենք, թե որքանով է դա լուծելու խնդիրները, դեռ կերեւա

«Սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է». ԶՊՄԿ-ի համասեփականատերը կառավարությանն է նվիրաբերել «Արդյունաբերական ընկերության» 25% բաժնետոմսերը

ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը:

Կցանկանայի կարևորել Նյու Յորքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներս, որոնք գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ քաղաքական կարգավորումը, մնում է օրակարգում. Միրզոյան

Անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և լուծման սպասող բազմաթիվ հումանիտար հարցերի, մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին՝ կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը:

Ոսկե մեդալի համար Կարեն Ավագյանին 3-րդ մոտեցման կարիք չեղավ

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը բոլոր ոսկե մեդալները նվաճեց 89 կգ քաշային կարգում:

«Արդարադատության նախարարը չպետք է ունենա դատավորների հանդեպ վարույթ հարուցելու գործիքակազմ»․ Արշակ Վարդանյան

Արդեն միանշանակ է, որ եվրոպական համապատասխան կառույցներն արձանագրել են դա

Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի Հայաստանի նախագահությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031