Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են սահմանամերձ գյուղերի աջակցության ծրագրերը

Հոկտեմբեր 01,2021 18:09 Share

ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի եւ «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնության համատեղ ծրագրի շրջանակներում Կապան են հասել 130 ձիաուժ հզորությամբ երեք «Բելառուս» տրակտորները, որոնք կտրամադրվեն համայնքի գյուղական բնակավայրերին։

Եվս երեքը ճանապարհին են, տեղ կհասնեն նաեւ (ըստ գյուղերի կարիքների) կցասարքերը։ Տրակտորները կհատկացվեն Ծավ, Շիկահող, Սյունիք, Դավիթ Բեկ գյուղերին ու եւս երկու գյուղի։ Այն տրվում է գյուղի բնակչության համատեղ կարծիքով ընտրված մեխանիզատորին, որը տրակտորը կշահագործի բնակավայրի բոլոր բնակիչների կարիքների համար։

Մինչ այժմ աշխատանքային խմբի կողմից իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակներում մարզի սահմանամերձ գյուղերին ըստ անհրաժեշտության նաեւ փոքր գյուղսարքավորումներ էին տրամադրվում, ներկայումս սկսվել է միջին գյուղտեխնիկայի հատկացումը։

Ծրագրերը շարունակական են։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել