Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պատրաստ է պայքարը շարունակել խորհրդարանից դուրս. Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 01,2021 18:20

«ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ եւ դրանից առաջ բռնաճնշումներ եւ բազմաթիվ անօրինական քայլեր  կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, սակայն ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաեւ, եւ եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,- այսօր հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկման նպատակն է՝ հասկանալ Հայաստանում զարգացման հնարավորությունները:

Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀԿ-ին հաջողվել է ոչ միայն պահպանել իր դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող եւ ազգային շահերը հետեւողականորեն պաշտպանող կարեւոր դերակատարի, ապա  երկիրը վերահաս աղետից փրկելու բոլոր նախազգուշացումները  եւ ջանքերը լուրջ արդյունքների չհանգեցրեցին եւ «մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի եւ մեր երկու հանրապետությունների գլխին»:

Սերժ Սարգսյանի խոսքով, հունիսին «կապիտուլյանտ իշխանությունների» կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին եւ ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչեւ արժեհամակարգային, քաղաքականից մինչեւ արդարության ճգնաժամ, ինչպես եւ իրենք զգուշացնում էին:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

«ՀՀԿ-ի հետ մեր աշխատանքը Հայաստանում մեր ընդհանուր աշխատանքի շատ կարեւոր մասն է»,- իր խոսքում ասաց «Կոնդրատ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքակկան երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031