Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է

«Այս աղետը պետք է դիտվի որպես կոչնակ՝ վերանայելու գերիշխող մոտեցումներն ու ենթադրությունները»

Կարո՞ղ է, արդյոք, Ֆրանսիան, եվրոպական այլ ենթադրյալ դաշնակիցների հետ համաձայնեցված, ստեղծել մի համագործակցություն՝ վերականգնելու Ռուսաստանի հետ Հայաստանի գործակցության հավասարակշռությունը:

«Սյունիքում ադրբեջանցիների քայլերը՝ Իրան-Հայաստան կապը կտրելուն ուղղված, որքանո՞վ է տեղավորվում ապաշրջափակման համատեքստում»

«Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսակցությունները ոչինչ չասող եւ ընդհանուր բնույթ են կրում։ Չի մասնավորեցվում, թե Ադրբեջանով կամ ադրբեջանաբնակ տարածքներով ինչպե՞ս է Հայաստանն աշխարհի հետ կապվելու»,- «Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: – Պատասխանելով հայ-իրանական ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին հարցին, նախօրեին, խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ Զինված ուժերը հետ են քաշվել դեպի Խորհրդային

Բոլորս անսահման սիրում ենք Գյումրին այնպես, ինչպես մեր ընտանիքները, տունն ու օջախը․ Արտյոմ Ղուկասյան

Սիրելի գյումրեցիներ, Այսօր նշում ենք մեր ամենասիրելի քաղաքի՝ Գյումրիի օրը։ Այս տարի այն չենք նշում ավանդական հանդիսություններով ու միջոցառումներով, քանի որ անցած տարի տեղի ունեցած դաժան պատերազմից հետո դեռևս չենք հաղթահարել մեր ցավը։ Գյումրին, ինչպես Հաայստանի բոլոր բնակավայրերը, պատերազմում ունեցել է մեծ թվով զոհեր, և այսօր մենք առաջին հերթին խոնարհվում ենք նրանց հավերժական հիշատակի առաջ։

«Վիրավորման օրը զանգեց, ասաց՝ Ան, ես լավ չեմ: Ասաց ու անջատեց»

«Պատերազմը սկսվեց հանկարծակի, բայց մեր բանակի մարտունակության շնորհիվ կարողացանք մարտնչել թշնամու դեմ ու պատասխան հակահարվածներ տալ։ Մարտավարական լուրջ կետեր պահելու ժամանակ, ցավոք, ունեցանք շատ կորուստներ, իմ դասակով հայտնվեցինք շրջափակման մեջ: Բարեհաջող ճեղքեցինք շրջափակումը, հակառակորդին պատճառելով մեծաթիվ մարդկային կորուստներ: Այդ ժամանակ ստացա ծանր վիրավորում եւ 7 ամիս բուժում ստացա։ Հիմա կրկին վերադարձել եմ ծառայության ու չնայած

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 17-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն,

Դատարաններն ամբողջությամբ պաշտպանեցին դատախազության «միջնորդությունները»

Կա,՞ արդյոք, այլընտրանք Օգոստոսի 26-ին ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Առավոտին» հասցեագրված դատապարտյալ Արտակ Ճաղարյանի նամակ-հոդվածը ստացվել է սեպտեմբերի 15-ին: Դատապարտյալը ներկայացնում է ցմահ ազատազրկման դատապարտվածների, օրենսդրական խութերի, «նախկինների» մոտեցումների մասին: Հայաստանի անկախացմանը գրեթե զուգահեռ մահապատժի ի կատար ածումը դադարեցվեց՝ չնայած 1961թ. ԽՍՀՄ քրեական օրենսգիրքը, որով նման պատժատեսակ նախատեսված էր, գործեց մինչեւ 2003 թվականը: Այսինքն, դատարանները

Սթենդ ափ տիկնիկային` «Կոկորդիլոսը»

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վստահ է, որ նոր ներկայացումը երկար կյանք կունենա Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի նոր` «Կոկորդիլոս» ներկայացումը տառացիորեն ցնծություն բերեց ինչպես մեծերին, այնպես էլ փոքրիկ հանդիսատեսին: Նաիրա Եդիգարյանի պիեսի հիման վրա բեմադրիչ Աղասի Մելքոնյանը բեմադրել է այս հրաշալի ներկայացումը, որը սթենդ ափ տիկնիկային է: Ձեւավորումը Աստղիկ Աբովյանինն է, երաժշտությունը՝ Գրիգոր Կյոկչյանինը,

Իշխանությունը տապալում է Սյունիքի հարցով ԱԺ-ում նիստ անցկացնելու՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը․ հայտարարություն

Հարգելի՛ հայրենակիցներ, Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից և հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կետեր է տեղադրել։ Լրջագույն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակություն ունեցող Իրան–Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։ Հոգեբանական

Վարպետը, որ երազում էր օդաչու դառնալ, հին պատուհաններից ջահ ու պայուսակ է պատրաստում

62-ամյա վարպետ Երվանդը դեռ փոքր տարիքում երազում էր օդաչու դառնալու մասին, բայց այսօր աշխատում է փայտով՝ դռներ, ջահեր ու պայուսակներ է պատրաստում: Արհեստը սովորել է հորից՝ 25 տարեկանում: Նրա խոսքով՝ արհեստ սովորելու համար «ուշ կամ շուտ չկա», կարեւորը ցանկությունն է: Վարպետ Երվանդը հիմնականում աշխատում է ասպենու (ծառատեսակ) փայտով եւ ընտրությունը բացատրում նրանով, որ կեղեւն ավելի

Արցախի նախագահն ու ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը քննարկել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի  ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին: Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի վարչական տարածքում իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը՝ այդպիսով ևս մեկ

Լույս է տեսել Պատմաբանասիրականի 2021-ի երկրորդ համարը

Լույս է տեսել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես» գիտական պարբերականի (հապավումը` ՊԲՀ, գլխավոր խմբագիր՝ Անուշավան Զաքարյան, գլխավոր խմբագրի տեղակալ՝ Աելիտա Դոլուխանյան) 2021թ. 2-րդ համարը: Այն սկսվում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հինգերորդ՝ նորընտիր նախագահի եւ ակադեմիայի ղեկավար կազմի ընտրությունների մասին տեղեկատվությամբ: Համարը, հանդեսի ավանդույթին հավատարիմ, բաղկացած է «Հոդվածներ, հաղորդումներ», «Քննարկումներ», «Հրապարակումներ», «Գրախոսություններ»,

Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է Հայաստան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի (Summit of Minds) բացմանը և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։ Գագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել ներկա և նախկին պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովի երկու օրերի

ՌԴ արխիվներում պահվում են նաեւ 1926 թ. ներհանրապետական քարտեզները, երբ դեռ արհեստական անկլավներ չէին ձեւավորվել․ «Հայաստանի Հանրապետություն»

Մինսկի խմբի համանախագահող երկրները հետպատերազմյան ժամանակաշրջանի համար վերջերս Արցախի խնդրի կարգավորման ուղղությամբ աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, վերջերս անդրադառնալով արցախյան հարցին, նշել էր, որ ԱՄՆ-ն Արցախի հակամարտությունը համարում է չկարգավորված, քանի դեռ կարգավորված չէ կարգավիճակի հարցը, հետեւաբար, իրենք կշարունակեն այդ հարցը պահել Մինսկի խմբի օրակարգում, իսկ փոխդեսպան Չիպ Լեյթինենն այցելել էր

Արարատի մարզի համայնքապետերը պատրաստվում են կռիվ տալ. «Հրապարակ»

Չնայած համայնքներում կողմ չեն խոշորացմանը, բայց ձեռքերը ծալած չեն նստել։ Տեղեկացանք, որ, օրինակ, Արարատի մարզի համայնքապետերը պատրաստվում են կռիվ տալ։ Առաջիկայում կգրանցեն «Հզոր համայնք» կուսակցություն, որով էլ կմասնակցեն ընտրություններին։ Նշենք, որ Արարատի մարզը, ըստ նախագծի, բաժանվելու է 4 շրջանի՝ Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս։ Ի դեպ, սովետական մոդելով Վեդիի շրջան չի եղել, Վեդի քաղաքն ու հարակից

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք

Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք: Ունենք 569

Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները. «Հրապարակ»

Տեւական բանակցություններից հետո նախօրեին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչները համաձայնեցրել են առաջիկա համաձայնագրի դետալները. սկսել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը՝ առանց Արցախի կարգավիճակի ֆիքսման, ՍՍՀՄ քարտեզների հիման վրա: Անորոշ ժամանակով երկարաձգվել է ռուսական կողմի ներկայությունը: Սյունիքով տրանզիտ ճանապարհը կվերահսկվի ՌԴ եւ ՀՀ սահմանապահների կողմից․ կգործեն սահմանապահ անցակետեր, ադրբեջանցիները կվճարեն ճանապարհից օգտվելու համար: Անգամ թիվ են նշում՝

ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ հանդես են եկել Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հանձնախմբի մի շարք կոնգրեսականներ օրերս հանդես են եկել 2022թ. Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծում մի շարք հայանպաստ փոփոխություններ ներառելու նախաձեռնությամբ: Ամեն տարի ընդունվող այս օրենքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմական և պաշտպանության ոլորտի ծախսերին ու հատկացումներին: «Այս փոփոխությունների կարևորությունը նրանում է, որ երկկուսակցական հիմքի վրա դեմոկրատներն ու հանրապետականները փոփոխություններ են առաջարկում Ազգային պաշտպանության

Հայկ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու նախկին անդամ, ՔՊ-ական Հայկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ ընկերներ, Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք, ու ձեռք բերածս գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին։ Երկրում դրական փոփոխության ակընկալիքով անդամակցեցի ՔՊ Կուսակցությանը (2016 թ․): Այս 5 տարիների ընթացքում անկեղծ եմ եղել իմ ցանկություններում՝ հայրենիքիս ու համաքաղաքացիներիս հանդեպ։ Հասցրել եմ նաեւ ձեռք բերել

Տեղեկացված չլինելու խնդիր չկար, դեռ չհաշված ադրբեջանական կողմից հնչող զգուշացումները․ «168 ժամ»

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020-ի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ասում էր, որ դեռ հունիսին իր նշանակումից հետո է ներկայացրել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը: «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական

Բջջային հավելվածից ուղարկված նյութերից 33-ը համարվել է պիտանի՝ իրավախախտում արձանագրելու համար․ «Փաստ»

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը: «Փաստ» թերթը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե առաջին երկու ամսվա (հուլիս-օգոստոս) ընթացքում քաղաքացիների կողմից բջջային հավելվածի միջոցով արձանագրված քանի խախտման մասին է հաղորդում տրվել ոստիկանությանը, և դրանցից քանիսի վերաբերյալ է կազմվել վարչական իրավախախտման մասին որոշում:

«Գունագեղ տոնակատարություն» բառակապակցությունը աղ լցրեց 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բաց վերքին․ «Ազգ»

«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն: Այն, նախեւառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», սեպտեմբերի 9 կառավարության նիստում ծանուցեց վարչապետ Փաշինյանը: Նրա «գունագեղ տոնակատարություն» բառակապակցությունը աղ լցրեց 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների բաց վերքին, որոնց համար «գունագեղն» ընդհատվել է, իսկ «բուռն

30 տարվա հիմնական խնդիրները

Ամերիկացի հետազոտող Ջարեթ Դայմոնդը, որի աշխատությանը («Ճգնաժամ. ինչպիսին է ճգնաժամից դուրս գալու մեխանիզմը») արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու, բազմաթիվ մեխանիզմների շարքում նշում է հետեւյալը՝ անհրաժեշտ է «ցանկապատ կառուցել»: Այդ «ցանկապատով» տարանջատվում է այն, ինչը տվյալ երկրում քիչ թե շատ կայացել է, նրանից, ինչը չի կայացել եւ հետ է տանում երկիրը: Իհարկե, դրանից բխող հետագա գործողությունների

Հայաստան ուղարկված դրսի փողերի ներհոսքը պակասել է․ «Ժողովուրդ»

Այս տարվա հուլիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 100 միլիոն 709 հազար դոլար: Նկատենք, որ, հունիս ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը պակասել է 712 հազար դոլարով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հուլիսին տրանսֆերտները շարունակել են հունիս ամսվա համեմատ պակասել: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի

Առնվազն Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում Հայաստանի պետություն այլևս չկա․ «168 ժամ»

Հայաստանի իշխանությունը՝ ամենաբարձր մակարդակից մինչև իշխանական ամենատարբեր դեմքեր, բանավոր կերպով ՀՀ ինքնիշխան տարածքի այդ հատվածը հռչակում է որպես ադրբեջանական՝ ի սկզբանե բացառելով, որ իրադարձությունների զարգացման որևէ սցենարի դեպքում ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի այդ հատվածը կվերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո։ Այսինքն՝ բանավոր կերպով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայկական այդ տարածքները նվիրաբերում են Ադրբեջանին՝ հղումներ անելով ամենաանհեթեթ

Խորհրդարանն ինչո՞ւ օրակարգ չի բերում Հայաստանի սահմանազատման հարցի իրավական-պատմական հիմքերը քննարկող նախագիծ․ «Ազգ»

Ինչի համար է խորհրդարանը, եթե երկրի համար ամենակենսական ու հրատապ անվտանգային խնդիրները չի քննարկում, ու, ով զարմանք, քառօրյայի ուղիղ կեսին, մի երկու երկրորդական նշանակության հարց քննարկելուց հետո, սպառում է օրակարգը: Դա այն խորհրդարանն է, որն օրենսդրությամբ երկրի ղեկավարման առաջնային մանդատն ունի: Այդ խորհրդարանը, թեկուզ պոստֆակտում, քննարկե՞ց նոյեմբերի 9-ի հայտարարագիրը, քննարկե՞ց Մոսկվայում ստորագրված երկրորդ եռակողմ թուղթը,

Դեռ երկար ժամանակ այսպիսի անկայուն իրավիճակը պահպանվելու է․ «Փաստ»

Արտաքին մարտահրավերները քիչ չեն, դրան էլ ավելանում է Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակը։ Երկրում սոցիալ տնտեսական վիճակը գնալով վատանում է։ Վերջին շրջանում կյանքն անասելի թանկացել է, քանի որ գնաճն անընդմեջ նորանոր ռեկորդներ է սահմանում։ Օրինակ՝ բանջարեղենի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օգոստոսին աճել են մոտ 66 %-ով։ Սրա հետ մեկտեղ ոչ միայն քաղաքացիների եկամուտները չեն

Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը Շարժայում մեկնարկել են հաղթանակով

Շարժայում (ՄԱԷ) մեկնարկած շախմատի Masters ICC-2021 ներկայացուցչական մրցաշարի առաջին տուրում Հայաստանը ներկայացնող երիտասարդ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը հաղթանակ են տոնել, իսկ Արամ Հակոբյանը պարտվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Զարուհի Փոստանջյան. «Ինչ ես ասել եմ, դա հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ ես մեջբերել եմ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը իր գրքից, այլ նաեւ տարբեր աղբյուրներ կան, որ դա նույնպես պնդում են»

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ կայացավ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ զրպարտության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին երկրորդ դատական նիստը: Նիկոլ Փաշինյանը պահանջում է 2 մլն. դրամ փոխհատուցում: Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ հայցվոր

Արցախին առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 3.212.200 դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել անհատ ձեռնարկատերերից մեկի կողմից 2020թ. նոյեմբեր ամսից մինչև ս.թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին իրեն պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերով հյուրատանը բնակվող անձանց սնունդ տրամադրելու, ինչպես նաև փաստացի բնակվող անձանց վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելու, գործընթացի նկատմամբ ԱՀ տարածքային կառավարման

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031