Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Սեպտեմբեր 18,2021 10:54

Երևանի ավագանու նախկին անդամ, ՔՊ-ական Հայկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ ընկերներ,
Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք, ու ձեռք բերածս գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին։ Երկրում դրական փոփոխության ակընկալիքով անդամակցեցի ՔՊ Կուսակցությանը (2016 թ․):

Այս 5 տարիների ընթացքում անկեղծ եմ եղել իմ ցանկություններում՝ հայրենիքիս ու համաքաղաքացիներիս հանդեպ։ Հասցրել եմ նաեւ ձեռք բերել լավ ընկերներ թե՛ կուսակցության ներսում, թե՛ քաղաքական դաշտում եւ թե՛ 2020թ. ռազմի դաշտում։ Հավատարիմ եմ եղել կուսակցության որդեգրած գաղափարներին։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ համագործակցության համար։

Ուր էլ որ լինեմ, շարունակելու եմ ծառայեցնել գիտելիքներս բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու։
Այս պահից սկսած պատրաստ եմ լսելու թե՛ աշխատանքի եւ թե՛ համագործակցության առաջարկներ։

Հ.Գ. ՔՊ կուսակցության հարգելի նախագահ Սուրեն Պապիկյան, գրառումս կարող եք հիմք ընդունել որպես կուսակցությունից դուրս գալու դիմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930