Լրահոս
Օրվա լրահոսը

Առնվազն Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում Հայաստանի պետություն այլևս չկա․ «168 ժամ»

Սեպտեմբեր 18,2021 09:40

Հայաստանի իշխանությունը՝ ամենաբարձր մակարդակից մինչև իշխանական ամենատարբեր դեմքեր, բանավոր կերպով ՀՀ ինքնիշխան տարածքի այդ հատվածը հռչակում է որպես ադրբեջանական՝ ի սկզբանե բացառելով, որ իրադարձությունների զարգացման որևէ սցենարի դեպքում ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի այդ հատվածը կվերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո։

Այսինքն՝ բանավոր կերպով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայկական այդ տարածքները նվիրաբերում են Ադրբեջանին՝ հղումներ անելով ամենաանհեթեթ քարտեզների ու փաստաթղթերի։ Այս հայտարարությունների մյուս վտանգավոր ուղերձն այն է, որ Հայաստանի իշխանությունները հերթական կարևորագույն ու ռազմավարական խնդրի վերաբերյալ ցուցաբերելով իրենց ամենաբնորոշ հատկությունը՝ մանր «շուստրիությունը», փորձում են հակադրել Ադրբեջանին ու Իրանին՝ այդպիսով վտանգելով Հայաստանի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող ու վերջին տարիներին խիստ վատթարացած հայ-իրանական հարաբերությունները։

Ընդ որում, ամենևին բացառված չէ, որ այս լատենտ հակաիրանականությունը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իրավիճակային մոտեցում է, որքան շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական գործընթացի մաս։

Ավելի պարզ ասած, ՀՀ իշխանությունները, հնարավոր է՝ իրենց մասնակցությունն են ունենում հակաիրանական գործընթացի, որ շահառուների ցանկը շատ երկար կարող է լինել՝ սկսած նույն Ադրբեջանից, վերջացրած Թուրքիայով ու արևմտյան կենտրոններով։

Անկախ նրանից՝ ինչ իրական մոտիվացիաներ են ընկած նման հայտարարությունների հիմքում, դրանց բովանդակությունն ուղղակի նողկալի է պետական արժանապատվության ու ինքնիշխանության տեսանկյունից․ ՀՀ իշխանությունն ուղիղ տեքստով Իրանին ասում է՝ դուք, ձեր վարորդները և Ադրբեջանը, ձեր հարցերը լուծեք Ադրբեջանի հետ, մենք մեր ճանապարհը կառուցողականորեն տրամադրել ենք Ադրբեջանին և որևէ իրավասություն ու անելիք չունենք այդ հարցում։

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունն իր հարևան ու դաշնակից երկրին ասում է՝ առնվազն Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում Հայաստանի պետություն այլևս չկա։
Պետության վերացման գործընթացը շարունակվում է։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930