Օրվա լրահոսը

Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԻԳՐԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Հայաստանին

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների վերսկսման կարևորությունը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա աղջնակ, որն ընկել է 7-րդ հարկից. վիճակը գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

ԱՆ․ «Նշել էինք, որ Pfizer պատվաստանյութն աշնանը կլինի, բայց ուշանում է»

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ ամեն ինչ անում են Pfizer ձեռք բերելու համար, սակայն արտադրական ցիկլի հետ կապված ուշանում է, իսկ Moderna ձեռք բերելու համար բանակցություններ են տարվում:

Վարչական տույժ՝ 150.000-ական դրամի չափով. շինարարական 9 ընկերություն տուգանվել է

ընկերությունները շինարարության ընթացքում չեն պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները չեն ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով։ Օրվա ընթացքում պարբերաբար չեն ջրել շինարարական հրապարակները։

ԱՄՆ-ում 75 միլիոն քաղաքացի տատանվում է՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ. ԱՄՆ նախագահի խորհրդական Էնթոնի Ֆաուչի

ԱՄՆ-ում պատվաստման քարոզն իրականացնում են վստահելի անձանց միջոցով:

Արագած սարի ճանապարհին ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդն ու ուղևորը մահացել են

Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են 7 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, 2 լիցքավորման լար և լիցքավորման լարի փոխանցիչ։

«Մեկ անձից գնումները ռիսկային են»․ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու

Արամ Վարդեւանյանը նաեւ հետաքրքրվեց՝ մեկ անձից գնումների գործընթացը դրսեւորվելու է նաեւ սեպտեմբերի 21-ի միջոցառման համար, այստեղ կոռուպցիոն ռիսկեր կա՞ն

Դպրոցը դարձել է երկկողմ բարեկամության խորհրդանիշներից մեկը. Թիվ 42 ավագ դպրոցի մուտքի մոտ տեղադրվել է Տարաս Շևչենկոյի հուշատախտակը

Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը հիմնանորոգվել է, աշխատանքները գտնվում են ավարտական փուլում

Կանադահայը քանդակել է Արամ Խաչատրյանին ու նվիրել թանգարանին

Մկրտիչ Տարագճեանի հեղինակած Արամ Խաչատրյանի դիմաքանդակը տեղադրվել է կոմպոզիտորի աշխատասենյակում

Տղամարդը փաթեթները փորձել էր նետել «Արթիկ» ՔԿՀ-ի տարածք, ինչն էլ կանխվել է

Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են 7 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, 2 լիցքավորման լար և լիցքավորման լարի փոխանցիչ։

Ինչպե՞ս է Արթուր Ղազինյանը ԵՊՀ-ից 1 մլն աշխատավարձ ստացել

Ղազինյանն ասաց. «Ես չգիտեմ որեւէ պատճառ, որը կստիպի «Հայաստան» խմբակցությանը փոխել թեկնածուին»:

Մենք գիտենք, թե որքան անտանելի կարող է լինել այդ ցավը. Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումներն ու մարդկային արժեքների ոտնահարումը

Քաղաքագետ. «44-օրյա պատերազմը հանգեցրեց Արցախի տարածքի, ասում են՝ 75%, իրականում՝ 84%-ի օկուպացիայի Ադրբեջանի կողմից»

Քաղաքագետը ներկայացրեց իր եռալեզու մենագրության մեջ տեղ գտած պատմական փաստաթղթերը եւ իրադարձությունները, որոնք ապացուցում են, որ անգամ միջազգայնորեն ճանաչված եւ ստորագրված փաստաթղթերում Արցախը չի եղել 1918 թվականի մայիսի 28-ին արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում

Մահացել է դատավոր Գագիկ Խանդանյանի հայրը. ԲԴԽ-ն նիստը հետաձգեց

ԲԴԽ-ն իր նախաձեռնությամբ որոշեց հետաձգել նիստն այն հիմքով, որ մահացել է Գագիկ Խանդանյանի հայրը, և այդ պայմաններում միջնորդության քննությունը հնարավոր չէ:

Ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան. դատախազություն

Դատի տրված անձանցից 9-ը հանդիսացել են «Հայաստան» դաշինքի, 10-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ  սատարող, 4-ը՝ այլ անձինք:    

Ովքե՞ր են ուզում դառնալ Դիլիջանի քաղաքապետ. ո՞ր կուսակցություններն ո՞ւմ թեկնածությունն են առաջադրել

Դիլիջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցության համար փաստաթղթեր են ներկայացրել հինգ կուսակցություններ՝ «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում», «Ապրելու երկիր»,«Քաղաքացիական պայմանագիր»:

Անհրաժեշտ է լուծում տալ նաեւ տուժած բնակիչներին փոխհատուցում տալու հարցին. Թագուհի Թովմասյանը՝ Թիերի Ռիբոյին

Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ պարբերաբար լինում է սահմանամերձ համայնքներում եւ քաջածանոթ է բնակիչների խնդիրներին: Ըստ նրա` այլեւայլ հարցերից բացի, անհրաժեշտ է լուծում տալ նաեւ տուժած բնակիչներին փոխհատուցում տալու հարցին: Սեպտեմբերի 13-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ

«Տա Աստված ինձ բան չպատահի». Անդրանիկ Քոչարյան

5 տարի մենք կհարստացնենք պարոն Ղազինյանի կենսագրությունը՝ ընտրելով կամ չընտրելով: Չենք ընտրում, չենք ընտրում ու «Հայաստան» խմբակցությունը երբ որ ներկայացնի իր կենսագրությունը, այնտեղ չընտրվածն ավելի շատ կլինի, քան թե կենսագրության մյուս դրույթները:

Կամո Քոչունցը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՄՈ ՔՈՉՈՒՆՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր

«Վատն էր՝ դուռը շրխկացնեիր դուրս գայիր». Անդրանիկ Քոչարյանը «սուտ» է հանում Սեյրան Օհանյանին

«Սուտ համար մեկ՝ ինքը չի հեռացրել նրանց: Արամ Տեր-Սահակյանը թոշակի է գնացել, Վահան Ավետիսյանը դուրս է եկել բանակից 2017-ին, իսկ Սեյրան Օհանյանին Սերժ Սարգսյանը հանել է 2016-ին»:

Անչափահասը կալանավորվել է՝ 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով

Երևանի 17-ամյա բնակիչը, իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով 26-ամյա տղամարդուն սպանելու նպատակով գնացել է Գյումրի, մթերային խանութի աշխատակիցներին ու շենքի բնակիչներին ցուցադրելով իր բջջային հեռախոսի մեջ առկա լուսանկարը, տեղեկություններ է ստացել նրա բնակության հասցեի վերաբերյալ:

«Ադրբեջանական անձնագրերով անձանց էլ թողեք քվեարկեն․ այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայներ ունի»․ Մամիջանյան

Խորհուրդ տամ, որովհետեւ ոնց հասկացա՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եք ուզում անել

Պողոս Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

«Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նետեց՝ չտիրապետելով իրեն. փուստ արեց». Անդրանիկ Քոչարյան

Խամոյանը հարցրեց՝ ո՞րն է խնդիրը, որ չեն ընտրում՝ չհայտարարագրած գումա՞րը, թե՞ այն շիշը, որը նետել էր ԱԺ նիստերի դահլիճում:

Մոսկվան կպաշտպանի Հայաստանի սահմանները, ինչպես իր սեփականը. Անդրեյ Կլիմով

«Մենք իհարկե, հետաքրքրվում ենք տարբեր տեսակի իրավիճակներով: Մենք ունենք մասնագետներ, որոնք դրանից գլուխ են հանում… Բայց այն, ինչ ես ասացի, վճռական նշանակություն ունի: Ոչ մեկին խորհուրդ չէի տա ստուգել, ինչպես դա կլինի»,- ասել է սենատորը:

«Տեղեկատվությունը, որը ես ունեմ, բավականին վատ ազդակներ են հաղորդում սահմանի տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակի մասին». Տիգրան Աբրահամյան

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ խոսել է ԱԱԾ տնօրենի հետ ու հիմա քննարկում են «Հայաստան» խմբակցության քարտուղարի ու ԱԺ նախագահի հետ՝ որեւէ ձեւաչափով հանդիպում ունենալու ու հարցը քննարկելու համար:

«Ինչո՞ւ է քաղաքապետը զանց առնում քննչականի դիմումն ու չի ընդունում ապօրինի շինաշխատանքները կասեցնելու որոշում». «Ֆիզգորոդոկի» բնակիչներ

Քաղաքապետարանը հնարավորություն է տալիս Ռատկո ՍՊԸ-ին ավարտին հասցնել ողջ հողակտորի փորման աշխատանքներն ու քանդել քրգործի համար հիմք հանդիսացող տարածքը: Այսպիսի գործելաոճը ստիպում է տեսնել հանցակցության տարրեր:

COVID-19-ը ցույց տվեց, որ այդ մասշտաբի համավարակը չի ճանաչում սահմաններ. Անահիտ Ավանեսյան

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի, COVID-19-ը համավարակը ցույց տվեց, որ առողջությունը պետք է լինի բոլոր երկրների կառավարությունների առաջնահերթությունը:

Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՀԱԿ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Սահակ ՕՀԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031