Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա աղջնակ, որն ընկել է 7-րդ հարկից. վիճակը գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա

Սեպտեմբեր 13,2021 18:26

Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որը ընկել է 7-րդ հարկից:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930