Օրվա լրահոսը

«Վատն էր՝ դուռը շրխկացնեիր դուրս գայիր». Անդրանիկ Քոչարյանը «սուտ» է հանում Սեյրան Օհանյանին

«Սուտ համար մեկ՝ ինքը չի հեռացրել նրանց: Արամ Տեր-Սահակյանը թոշակի է գնացել, Վահան Ավետիսյանը դուրս է եկել բանակից 2017-ին, իսկ Սեյրան Օհանյանին Սերժ Սարգսյանը հանել է 2016-ին»:

Անչափահասը կալանավորվել է՝ 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով

Երևանի 17-ամյա բնակիչը, իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով 26-ամյա տղամարդուն սպանելու նպատակով գնացել է Գյումրի, մթերային խանութի աշխատակիցներին ու շենքի բնակիչներին ցուցադրելով իր բջջային հեռախոսի մեջ առկա լուսանկարը, տեղեկություններ է ստացել նրա բնակության հասցեի վերաբերյալ:

«Ադրբեջանական անձնագրերով անձանց էլ թողեք քվեարկեն․ այնտեղ ձեր առաջնորդն ահագին ձայներ ունի»․ Մամիջանյան

Խորհուրդ տամ, որովհետեւ ոնց հասկացա՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եք ուզում անել

Պողոս Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

«Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նետեց՝ չտիրապետելով իրեն. փուստ արեց». Անդրանիկ Քոչարյան

Խամոյանը հարցրեց՝ ո՞րն է խնդիրը, որ չեն ընտրում՝ չհայտարարագրած գումա՞րը, թե՞ այն շիշը, որը նետել էր ԱԺ նիստերի դահլիճում:

Մոսկվան կպաշտպանի Հայաստանի սահմանները, ինչպես իր սեփականը. Անդրեյ Կլիմով

«Մենք իհարկե, հետաքրքրվում ենք տարբեր տեսակի իրավիճակներով: Մենք ունենք մասնագետներ, որոնք դրանից գլուխ են հանում… Բայց այն, ինչ ես ասացի, վճռական նշանակություն ունի: Ոչ մեկին խորհուրդ չէի տա ստուգել, ինչպես դա կլինի»,- ասել է սենատորը:

«Տեղեկատվությունը, որը ես ունեմ, բավականին վատ ազդակներ են հաղորդում սահմանի տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակի մասին». Տիգրան Աբրահամյան

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ խոսել է ԱԱԾ տնօրենի հետ ու հիմա քննարկում են «Հայաստան» խմբակցության քարտուղարի ու ԱԺ նախագահի հետ՝ որեւէ ձեւաչափով հանդիպում ունենալու ու հարցը քննարկելու համար:

«Ինչո՞ւ է քաղաքապետը զանց առնում քննչականի դիմումն ու չի ընդունում ապօրինի շինաշխատանքները կասեցնելու որոշում». «Ֆիզգորոդոկի» բնակիչներ

Քաղաքապետարանը հնարավորություն է տալիս Ռատկո ՍՊԸ-ին ավարտին հասցնել ողջ հողակտորի փորման աշխատանքներն ու քանդել քրգործի համար հիմք հանդիսացող տարածքը: Այսպիսի գործելաոճը ստիպում է տեսնել հանցակցության տարրեր:

COVID-19-ը ցույց տվեց, որ այդ մասշտաբի համավարակը չի ճանաչում սահմաններ. Անահիտ Ավանեսյան

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի, COVID-19-ը համավարակը ցույց տվեց, որ առողջությունը պետք է լինի բոլոր երկրների կառավարությունների առաջնահերթությունը:

Սահակ Օհանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՀԱԿ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Սահակ ՕՀԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

«Ես ավելի շատ հայաստանցի եմ, եւ հակում չունեմ դեպի կուսակցությունները». Կանադայում առաջադրված հայ թեկնածու

Այս տարվա գարնանը ծնվեց միտքը, որ առաջադրվեմ ամենահայաշատ ընտրատարածքում

Հայաստանը՝ խաղողի ծագման բնօրրան. հայ-չինական ծրագրի նպատակը տեղածին սորտերում և վայրի խաղողի գենոմում չորադիմացկունությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է

«Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է»

Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ

Նշել են, որ երկու երկրների բանակների միջև գործակցությունը բարեհաջող զարգանում է՝ հիմնված եղբայրության և բարեկամության հարաբերությունների վրա:

Հակառակորդը տիրացել է Տեղ գյուղում բնակվող արցախցու ավտոմեքենային

Համայնքի ղեկավարը միջադեպի մասին տեղյակ է պահել հայ եւ ռուս սահմանապահներին։

Իրանի ԱԳՆ-ն անօրինական է համարում Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժությունները

«Ափամերձ հինգ երկրների միջև համաձայնության մեջ ընդգծված է, որ այդ հինգ երկրներից բացի այլ երկրների ռազմական ներկայությունն անօրինական է», – ասել է Խաթիբզադեն:

Տասը տարի հետո մասնագետ չենք ունենալու. Mediapoint

Սյունիքի մարզում գյուղատնտեսական մասնագիտություններով կրթություն ստանալու հնարավորություն կա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում եւ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում։

«Ես չեմ պատրաստվում լքել մարտի դաշտը, դիրքը, խրամատը». Ղազինյանը՝ Վիլեն Գաբրիելյանին

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, որ ինքը ընտրելու ժամանակ առաջնորդվում է կամքով, խղճով եւ իրավունքով. «Ձեր իրավունքն է առաջադրվել, մեր իրավունքն է չընտրել: Դուք ձեր վրա բարոյական պարտավորություն չե՞ք զգում հանրության եւ ձեր թիմակիցների առջեւ, որ ինքնաբացարկ տաք եւ հնարավորություն տաք այլ թեկնածուներին»:

Այս պահին Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ չեն վարվում․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև շփումները սահմանափակվում են միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ բազմակողմ ձևաչափով քննարկումներին մասնակցությամբ

Բաքվում արձագանքել են Գորիս-Կապան ճանապարհին իրանական մեքենաները հարկելու մասին լուրերին

Ադրբեջանական գերատեսչության պարզաբանման մեջ նշվում է, որ համաձայն Ադրբեջանի Հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի՝ «երկիր մտնող և երկրից դուրս եկող իրանական ավտոտրանսպորտային միջոցները ենթարկվում են հարկման»:

Արթուր Ղազինյանը չընտրվեց 3-րդ անգամ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր երրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Ղազինյանն էլի ելույթ ունեցավ ու ասաց, որ իշխող ուժը փորձ է անում «Հայաստան» խմբակցությանը ստիպել փոխել իր թեկնածուին, բայց հանձնաժողովը այսօր պետք է ձեռնամուխ լիներ շատ ավելի կարեւոր ու կենսական նշանակության հարցերի քննարկմանը, քան թե հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը.

Խաչքար Գյումրիում՝ ի հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհաբերած Սամվել Հովակիմյանի

Մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

«Ոչ մի լավ փաստաբան չի կարող լվանալ ձեռքերի արյունը»․ Ալեն Սիմոնյանը՝ Արամ Վարդեւանյանին

Երբ Պիղատոսը հայտնվում է դժոխքում, իր պատիժն այն է, որ անընդհատ լվանում է ձեռքերը, եւ անընդհատ ձեռքերից արյուն է թափվում

«Կա մի վատ լուր․ ոչ մի ընտրություններով ՀՀ-ում իշխանափոխություն չի եղել»․ Ռուստամյան

Կամ չորս ընտրություններն էլ ճիշտ են եղել, կամ չորսն էլ սխալ են եղել:

Դժվար չէ նկատել թշնամու դրած խայծը. բեռների ստուգման տակ շատ արագ կհետևեն խորապես պլանավորված սադրիչ գործողություններ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Չպետք է մոռանալ, որ Արցախի ու Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հատկապես զինվորական միջավայրից, գտնվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված հետախուզման մեջ կամ կարող են դիտվել որպես այդպիսին: Հեշտ կանխատեսելի է` կգա պահը և զորավարժանքներում մարտական փորձառություն անցած թշնամական հատուկ ստորաբաժանումները կանցնեն ճանապարհային որսի

Արտաշես Գեղամյանն առաջարկում է հայրենասիրական բեւեռ ձեւավորել

Իր կարծիքով, այս գործում շատ մեծ անելիք ունեն այն գործիչները, որոնք թվում է թե` մերժված են:

Հայաստանում պառակտման, հասարակության բաժանման կարմիր գծին ենք. պետք է փորձենք իրար լսել. Վահե Հովհաննիսյան

Չի՛ կարելի ամեն հարց դարձնել խորը կոնֆլիկտի ու բարիկադավորման առարկա։

«Միանշանակ, այսօր խաղաղության օրակարգի մասին խոսելն առնվազն շուտ է»

Ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Հայաստանյան քաղաքական ղեկավարությունը շարունակում է պնդել, որ իրենք հասնելու են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. զուգահեռ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ՀՀ տարածք ապօրինի ներխուժմամբ խախտել քաղաքացիների իրավունքները, խաթարել անվտանգությունն ու գյուղատնտեսական աշխատանքները, իսկ Արցախում վերջին շրջանում շարունակվում են խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերը. Ադրբեջանն Արցախում հետեւողականորեն նաեւ կապի հասանելիության խնդիրներ է

«ID քարտեր են տպվել իրականում գոյություն ունեցող անձանց անձնագրի փոխարեն». Բագրատ Եսայան

«Եվ դեկտեմբերին, երբ նա առաջին անգամ խոսում էր՝ արտահերթ ընտրություններ անենք, հետո, պատահական, հանկարծ ասաց՝ հասարակական պահանջ չկա, եւ ընտրությունները տեղափոխեց հունիս ամիս, այդ վեց ամսվա ընթացքում հենց այդ գործն էր անում. փորձ էր արվում ճշտել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր հանրապետությունում չեն գտնվում երկար ժամանակ եւ նրանց անուններով, անձնագրային տվյալներով ID քարտեր էին փոխարկվում եւ տրվում էին մարդկանց, որպեսզի կեղծվեին ընտրությունները»,- ասաց Բագրատ Եսայանը

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031