Օրվա լրահոսը
Ովքեր են գլխավորում «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակները
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։ Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։ Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը։ Մեղրի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը։ Տաթևի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը։ Տեղի ընտրություններում համամասնական ցուցակը
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին․ Դավիթ Խաժակյան
ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է կայացրել որևէ ձևաչափով չմասնակցել հոկտեմբերի 17-ին կայանալիք Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ընտրություններին։ Նախընթաց շրջանը ցույց տվեց, որ սպասվող ընտրությունները չունեն որևէ քաղաքական բաղադրիչ և չեն նպաստելու ՏԻՄ արդյունավետ կառավարման օղակների ձևավորմանը։ Այս որոշմանը հանգելու
Դիլիջանում ընտրվել են ՔՊ տարածքային խորհրդի անդամները
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ստեղծումը։ Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը և Վահագն Ալեքսանյանը, Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և ՔՊ կուսակցականներ։ Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին տարածքային խորհրդի անդամները՝
3 դաշինք և 7 կուսակցություններ՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում․ ամենաճոխ ցուցակը «Բալասանյան դաշինք»-ինն է
Գյումրու ՏԻՄ ընտրություններին առաջադրվելու ժամկետը լրացավ այսօր ժամը 18․00-ին։ Մենք եղանք թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում, ամենավերջին փաստաթուղթ ներկայացնողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունն էր։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը, ամփոփելով առաջադրվողների տվյալները, տեղեկացրեց՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր, որոնցից
«Շանթ Դաշինք»-ը կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Հարգելի՛ հայրենակիցներ, «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Հաշվի առնելով Սյունիքի մարզի շուրջ ծավալվող լարված իրադարձությունները (ավտոճանապարհների փակում, միջանցքի խնդիր և այլն)` կուսակցությունը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել միայն Սյունիքի մարզի որոշ համայնքներում։ Ընտրական առաջին պայքարը կմեկնարկենք Տաթև համայնքից։ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության Տաթև համայնքի ավագանու ցուցակը
Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների ստուգում․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ
Հայտնի է, թե արտախորհրդարանական որ ուժերի ղեկավարները կմասնակցեն ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
Իսկ Պահպանողական կուսակցությունը քննարկում է վարչապետի հետ հանդիպումներին հետագա մասնակցության հարցը
Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, միջոցներ կհատկացվեն ոռոգման ցանցի վերականգնմանն ու կառուցմանը. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Երկրի ղեկավարը, նախ շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։ «Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022 թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է միջինը 20 տոկոսով բարձրացնել սոցվճարները
Թեժ ընտրապայքար Սյունիքում․ Գորիսի ավագանու ընտրություններին 8 թեկնածուով մասնակցելու է նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը
Միայն Տեղ համայնքում է, որ ընտրություններին երկու կուսակցություն է մասնակցելու
ՀՀ փաստաբանների պալատում ընտրում են փաստաբանների պալատի նախագահին
Այսօր՝ 12․09․2021թ․, ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։ Քվեարկությանը մասնակցող փաստաբանների թիվը՝ 2352: Քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։ Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
Օսկարակիր ռեժիսորին կինոմիության «Մշակույթի ասպետ» շքանշան հանձնվեց
Օսկարակիր ռեժիսոր Նիք Վալլելոնգան, որն այս օրերին Հայաստանում է, «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերայի առիթով հյուրընկալվեց Հայաստանի կինոգործիչների միությունում: Միության նախագահ Հարություն Խաչատրյանը նրան հանձնեց միության «Մշակույթի ասպետ» շքանշանը, իսկ պրոդյուսերներից մեկին պատվոգիր շնորհեց: Նիք Վալլելոնգան իր ստորագրությունը թողեց Բուխարու սրահի պատերից մեկի վրա, որտեղ ստորագրել են նաեւ Արամ Խաչատրյանը, Վիլյամ Սարոյանը, Վիմ Վենդերսը եւ կինոյի,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է
Ռուսաստանի «Ձայնը» և այլ նախագծերից հայտնի Ամալիյա Մարգարյանը ներկայացրել է իր նոր՝ «Լսեք ինձ» երգը
Ուկրաինական «X Factor», Ռուսաստանի «Ձայնը» և «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Ամալիյա Մարգարյանը ներկայացրել է իր նոր՝ Hear me (Լսեք ինձ) երգը եւ տեսահոլովակը: “Hear Me” երգի հեղինակներն Ամալիյա Մարգարյանն ու Վահրամ Յանիկյանն են, տեսահոլովակի ռեժիսորը` Հրանտ Մովսիսյանը: Երգը մարդկանց մեջ մարդկության պակասի, հոգու սովի, առանց արժեքների մարդու մասին է: Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջան քաղաքում`
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 11-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12249 քաղաքացու հետազոտություն,
«Դեպի ուժեղ Հայաստանը» «Ապագա կա»-ի հետ․ օրվա կադր
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կազմակերպության գրասենյակի դռների վրա փակցրել են «Հայաստան» դաշինքի «Դեպի ուժեղ Հայաստան» պաստառները։ Մեղրեցիներից մեկը Aravot.am-ի հետ զրույցում կես կատակ-կես լուրջ ասաց՝ չլինի «Հայաստան» դաշինքը դարձավ իշխող կուսակցության կոալիցիոն գործընկերը։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ
5227 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք
Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 453 նոր դեպք: Ունենք 487
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է խաչին նվիրված ամենակարևոր տոնը՝ Խաչվերացը
Qahana.am – Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ
Ո՞վ Է Լիբանանի նոր կառավարութեան մէջ հայ համայնքի ներկայացուցիչ. «Գանձասար»
«Գանձասար» – Ճարտարարուեստի Նախարար Ճորճ Պուչիքեանը․ Ճորճ Պուչիքեան ծնած է 10 Մայիս 1965-ին: Վկայուած է որակի եւ նորոգութեան մարտահրաւէրներու տնօրինման մարզին մէջ` Ճարտարարուեստի եւ արհեստագիտութեան տնօրինման Քանատայի հիմնարկէն: Մասնագիտացած է պաշտօններու արժեւորման, ծրագրաւորումի եւ արտադրութեան մարզի տնօրինման, ծախսերու նուազեցման եւ որակի պահպանման ընդմէջէն` արտադրողականութեան բարելաւումը ապահովելու, պիւտճէներու պատրաստութեան եւ գործարկումի ծախսերու քննութեան մարզերուն մէջ: Ճ.
Գյումրիում ընտրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային խորհրդի անդամները
Գյումրիում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ստեղծումը։ Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանը և գյումրեցի կուսակցականներ։ Փակ
«Պապիկիս մասին հայոց պատմության գրքերում գրում են որպես անկախության պայքարի առաջամարտիկ, բայց նրան անգամ ՀՀ քաղաքացիություն չտվեցին». Շահեն Հարությունյան
Շահեն Հարությունյանը վստահեցնում է՝ մեծարելով անկախականներին՝ մեծարում են անկախության գաղափարը: Ըստ նրա՝ Հայաստանում նման բաներ չեն լինում, դրա համար էլ այսպիսի ծանր իրավիճակում ենք:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը Արտակ Մանուկյանին առաջադրելու է որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամ․ «Լուրեր»
«Լուրեր» – ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որպես Կենտրոնական բանկի խորհրդի անդամ առաջադրելու է Արտակ Մանուկյանի թեկնածությունը։ Այս տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է Արտակ Մանուկյանը։ «Ես հանդիպել եմ խմբակցության հետ, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև այդ առաջադրման հնարավորությունը, և ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը»,- ասել է Արտակ Մանուկյանը։
Արա Նռանյանն առաջադրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: ՀՀ ԱԺ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին․ Արցախի դատախազությունն արձագանքել է Լևոն Հայրապետյանի դստեր բաց նամակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված «Ինչպես են թալանում մեծ բարերար Լևոն Հայրապետյանի ունեցվածքը, ո՞ւր են նայում Արցախի իշխանությունները» վերտառությամբ բաց նամակի կապակցությամբ Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում են, որ Լ. Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության
Ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանը զոհվեց՝ վիրավոր զինվորների կյանքը փրկելիս. հուշ-ցերեկույթ՝ նվիրված մայորին
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանն այսօր կդառնար 32 տարեկան:
ԱՄՆ դեսպան․ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում․ «Արմենպրես»
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման հնարավորությանը վերաբերող հարցը: Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները, որպես Մինսկի խմբի համանախագահ, անում է ամենը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների
«Ակնհայտ է, որ երբ Կոմիտաս վարդապետը գնաց Պոլիս, ուներ հստակ ծրագիր՝ տարածել հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտությունը քաղաքաբնակ հայության մեջ». Արմինէ Գրիգորեան
Երաժշտագետը փաստեց՝ Կոմիտաս վարդապետի՝ ընդամենը մեկ տարվա գործունեությունը հաստափոր գիրք է դարձել:
Հայ երիտասարդներն Իսպանիայում զարգացնում են իրենց ձեռնարկատիրական հմտությունները
Համավարակի հետ կապված մեծ ընդմիջումից հետո եվրոպական կրթական, երիտասարդական ծրագրերը վերաբացվեցին․ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնությունը սկսել է հերթականությամբ իրականացնել հետաձգված բոլոր ծրագրերը թե՛ Հայաստանում, թե՛ եվրոպական երկրներում։ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության 12 հոգանոց պատվիրակությունը գտնվում է Իսպանիայի Գրանադա քաղաքում, որտեղ իրականացվում է Now is Time միջազգային երիտասարդական փոխանակության ծրագիրը։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում տարբեր երկրներից ժամանած


















































