Օրվա լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հայամետ 5 օրինագիծ է ընդունել

Հինգերորդ օրինագծի հեղինակը Ջիմ ՄակԳովերն է, որով պահանջվում է փոփոխություններ կատարել Մագնիտսկու արձանագրության մեջ՝ պատժամիջոցներ սահմանելով մարդու իրավունքների լուրջ խախտումների, միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների կամ կոռուպցիայի համար:

Իրավապաշտպանը մտադիր է գեղարվեստական ֆիլմ նկարահանել

Հարցազրույց «Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանի հետ – Դուք օրերս եք վերադարձել Արցախից: Ի՞նչ այց էր դա: – Սեպտեմբերին «Հայացք դեպի երկինք» ֆիլմի ստեղծագործական թիմի հետ մեկնել էի Արցախ: Հանդիպեցի կրթության եւ գիտության նախարարի հետ, կառավարության, նախարարը ողջունեց, հայտնեց իրենց աջակցության մասին: Վերադարձանք Հայաստան, կազմակերպության անունից նամակով դիմեցի Արցախի պետնախարար

Անհետ կորածների հարազատների ցույցը կառավարության շենքի մոտ

Այսօր 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Նրանց պահանջը շարունակում է նույնը մնալ․ տեղեկություններ ստանալ իրենց որդիների ճակատագրի մասին։ Ցույցին մասնակցում էին նաև հաշմանդամ օդաչուները։ Նրանք էլ պահանջում էին լուծում տալ իրենց առողջությանը պատճառված վնասի հատուցման խնդրին։ Կառավարության շենքը պաշտպանվում էր ցուցարարների քանակն ակնհայտորեն գերազանցող ոստիկանական ուժերով։

Դիլիջանում «Հայրենիք» կուսակցության ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Արմեն Օրդինյանը

«Հայրենիք» կուսակցության կենտրոնական կառույցի ներկայացուցիչները Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուների հետ սեպտեմբերի 23-ին մասնակցել են քարոզարշավին, որը մեկնարկել է «Դիլիջան՝ իմ հայրենիք» կարգախոսով։ Դիլիջանում քարոզարշավի ժամանակ հայրենիքցիները զրուցել են համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերի, առաջարկել կարգավորումներ, որոնց հիմնական մասը ներկայացված է ավագանու ընտրությունների՝ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում։ Քարոզարշավի շրջանակում ավագանու թեկնածուներն այցելելու

«Հաճախ հարցնում են՝ սա քաղաքակա՞ն պրոցես է, թե՞ ոչ. իհարկե, քաղաքական պրոցես է». Գնել Սանոսյան

«Սա շատ լավ է, քաղաքական ուժերը ոչ միայն կմասնակցեն, այլեւ սրանից հետո Հայաստանի բոլոր բնակավայրերում տեղի ունեցող պրոցեսների, զարգացման գործընթացների համար հենց քաղաքական ուժերը նաեւ պատասխանատվություն կկրեն, որովհետեւ իրենց թիմի ներկայացուցիչները այնտեղ կլինեն կամ ավագանու անդամ, կամ համայնքապետ»:

Ճշգրիտ հաշվարկներով ոչ միայն անվրեպ ոչնչացրել էր թիրախները, այլև օգնել մարտկոցի մյուս հրետանային ինքնագնաց կայանքների հաշվարկները կատարելուն

Ֆինանսական կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի և մեր հոգու հանգստության համար։

«Դեմ չենք խոշորացմանը, բայց այսպես ուզում են համայնքապետերից ազատվեն»․ Իշխան Սաղաթելյան

«Մենք սա որակում ենք որպես ապօրինի գործընթաց եւ հանցագործություն, որովհետեւ չի իրականացվել սահմանադրական դատարանի ուղիղ պահանջը։ Գործընթացը տեղի է ունենում առանց համայնքների կարծիքը լսելու, նրանց շահը հաշվի առնելու»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ընդդիմության կողմից համայնքների խոշորացման հարցով նիստերի օրակարգը բոյկոտելուն՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց․ «Առհասարակ, մենք խոշորացմանը դեմ չենք, դեմ

Հայաստանի կորսված դաշնակիցները. Վարուժան Գեղամյան

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանի գրեթե ոչ մի պետություն միայնակ չի կարող լիարժեք դիմադրել և այդ պատճառով անհրաժեշտ է այդպիսի հակաթուրքական դաշինքի ձևավորումը։

«Մի նշաձող է սահմանվելու, որից ներքեւ չպետք է զինվորների բուժում իրականացվի»

Ասում է «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը կրող «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը, որը նախագծի հեղինակ Սուրեն Արեենցի խոսքով, Հայաստանում հոգեբանական առաջին լուրջ կենտրոնն է լինելու, շուտով կբացի իր դռները, եւ 1000-ավոր զինվորներ կկարողանան նեղ մասնագիտական բուժում ստանալ: «Առավոտի» հետ զրույցում Սուրենը տեղեկացրեց, որ հոգեբանների իրենց թիմը կարողացել

Տեսնես սա ի՞նչ հաշիվ է. Արման Մելիքյան

ՀՀ ԳՇ պետն ասում է, որ բազմիցս հանգիստ անցել է այդ հատվածով: Դրան հակառակ՝ պարսկական մեքենաների համար անհաղթահարելի խոչընդոտներ են հարուցվում ադրբեջանցիների կողմից, իսկ անէացած ռուսներն էլ, բնականաբար, չեն միջամտում:

Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, հայ գերիների վերադարձի խնդիրները

Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը

Այո, պատվաստումը 100 %-ով չի բացառում վարակման ռիսկը, բայց քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթեւ. Անահիտ Ավանեսյան

Վերջին օրերին օրական պատվաստումների թվի շեշտակի աճ ունենք: Այսօր կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա, սեպտեմբերի 22-ին իրականացրել են 9924 պատվաստում, երեկ՝ 8440 պատվաստում: Նախարարի խոսքով, պատվաստման թվերի աճը խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ վստահությունը մեծացել է: Ըստ Անահիտ Ավանեսյանի, իրականացրած 385 հազար 503 պատվաստումների արդյունքում որեւէ խնդիր չի եղել.

Արմեն Մարտիրոսյանը երբևէ դեմ չի արտահայտվել իրեն պարգևատրելու գաղափարին, նախապես ինքն է համաձայնություն տվել ընդգրկվելու պարգևատրվողների թեկնածուների ցանկում, անձամբ է ներկայացրել ինքնակենսագրական. ՀԱԳՄ

ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ Անկախության տոնի առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ի թիվս իրենց գործունեությամբ աչքի ընկած այլ գործարարների՝ պետական պարգևի էր ներկայացրել նաև ՀԱԳՄ փոխնախագահ, «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Հայաստանի վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների

Ինչպես բուժակը հայտնի օպերային երգիչ դարձավ

Ավստրիացի բաս-բարիտոն Մաթիաս Հոֆմանն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հրավերով առաջին անգամ Հայաստանում է ավստրիացի ճանաչված օպերային երգիչ, բաս-բարիտոն Մաթիաս Հոֆմանը։ Նա մեր հանդիսատեսին քաջածանոթ օպերային երգիչներ Ջուլիանա Գրիգորյանի (սոպրանո), Սոֆյա Թումանյանի (մեցցո սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր) ընկերակցությամբ, ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական

Դդմաշենի բնակչին Կապանում դանակահարել էր մատուցողը

Կապանի ռեստորանային համալիրներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանային համալիրի 30-ամյա մատուցողը դանակահարել էր 37-ամյա դդմաշենցուն

Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանից դրական ազդակներ է ստանում

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից Թուրքիայի վերադարձին ավանդական դարձած հարցազրույց է տվել իրեն ուղեկցող թուրք լրագրողներին։ Թուրքիայի արտաքին և ներքին օրակարգին վերաբերող հարցերի շարքում Էրդողանն անցել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ Նշելով, որ Ադրբեջանում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ Էրդողանը հետևյալ շեշտադրումներն է արել․ «Օրինակ՝ պարոն Ալիևն ուզած պահին, ուզածի պես հանգիստ զանգում

«Դավիթ Լոքյանը՝ ՀՅԴ-ական, եղել է կառավարության անդամ եւ այս ամենի ջատագով». Գնել Սանոսյանը «երեսով տվեց» Արծվիկ Մինասյանին

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հիմնական զեկուցող, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեց՝ մինչ այս պահը հանձնաժողովում երկու անգամ քննարկումներին մասնակցել եմ, իրենք հարցեր էին տալիս, առաջարկություններ անում, եթե անօրինական էր, ինչո՞ւ էին դա անում ու այն ժամանակ մասնակցում:

Միրզոյանն ընդգծել է Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծումը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման

«Թատրոնում մարդը պետք է գտնի հեքիաթը»

Հարցազրույց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի հետ – Տիկին Խաչատրյան, դուք մինչեւ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գլխավոր ռեժիսոր դառնալը եղել եք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Ի՞նչ տվեց այդ ժամանակահատվածը ձեզ։ – Արցախյան թատրոնի տարիները կյանքի եւ մասնագիտական ահռելի փորձ են ինձ տվել: Մեղմ ասած, այնտեղ ես հասունացել

Մահացել է լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը

Կյանքից հեռացավ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Կինեմատոգրաֆիստների միության «Մշակույթի ասպետ» շքանշանակիր, լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ անուններից ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ: Խորապես ցավակցում ենք ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԻ ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը: ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԻ կորուստը մեծ կորուստ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար: Կինեմատոգրաֆիստների միություն

«Չենք մասնակցում այս ապօրինություններին». Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը եւ հեռացավ

Հայկ Մամիջանյանն ասաց. «Հաշվի առնելով, որ այս օրակարգում ընդգրկված հարցերը առաջին հերթին իրենց տրամաբանության ընտրությունը համայնքների խոշորացման անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաեւ միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու քննարկմանը»:

Ի հիշատակ պատերազմի զոհերի՝ Արցախում լռության րոպե կհայտարարվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն

Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր գործող եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայցով դիմել է Հաագայի դատարան

 «Հայաստանի քաղաքականությունը և նրա կողմից էթնիկ զտումները, մշակութային ժառանգության ոչնչացումը և ադրբեջանցիների նկատմամբ ազգային ատելության հրահրումը պարբերաբար խախտում է ադրբեջանցիների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև Ադրբեջանի իրավունքները»,- ասվում է հայցում:

Լավրովն ու Դղիենը պատրաստակամություն են հայտնել Արցախի հարցը քննարկել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լե Դղիենի հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում Արցախի հիմնախնդիրը: Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ կողմերը փոխադարձ տրամադրվածություն են հայտնել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղում կայունացման շուրջ «առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով»:  

Ալիևը կոչ է արել ՄԱԿ անդամ երկրներին չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը

Նրա խոսքով՝ խաղաղության և գործակցությանը նպաստող այդպիսի ոլորտ կարող են լինել տնտեսական նախագծերը: «Այդ համատեքստում Զանգեզուրի միջանցքը, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի մեր տարածաշրջանի համար»,- ասել է նա:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք

Ունենք 672 առողջացած, 16 մահվան դեպք:

Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ

Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո իրենց վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման աշխատանքների ընթացքի մասին:

Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդի է. Shamshyan.com

Ըստ բժիշկների՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու, քանի որ նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն էլ՝ միջին ծանր, և գտնվում են վիրահատարանում։

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031