Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք մասնակցում այս ապօրինություններին». Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ արտահերթ նիստը եւ հեռացավ

Սեպտեմբեր 24,2021 11:49

Այսօր կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նիստ է, որի օրակարգում 2 հարցեր են՝ համայնքների խոշորացումը եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունները:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այսօրվա օրակարգում մի հարց կա, որը չի համապատասխանում ՍԴ որոշման պահանջներին. «Այն համարում ենք հստակ հանցագործություն եւ դրա շրջանակներում քննարկվող հարցերը չեն կարող լինել օրինական: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին, ՀՀ նախագահի ուշադրությունն ենք հրավիրում եւ պահանջելու ենք վիճարկում այդ հարցի»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ իշխանությունները առաջնահերթությունները չեն հասկանում, արդեն 12-րդ օրն է՝ առաջարկել են ԱԱԾ պետի, ՊՆ նախարարի եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ քննարկել մեր սահմաններում տեղի ունեցող իրավիճակը. «Այս օրերին տեսնում ենք ինչ լարված իրավիճակ է առաջանում: Ոչ միայն Էրդողանի հետ սիրախաղերը, այլ նաեւ Ալիեւի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունեք մեր պետության համար առաջնահերթություն համարվող անվտանգային խնդիրների հետ: Ելնելով այս ամենից՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին»:

Հետո հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Հայկ Մամիջանյանն ասաց. «Հաշվի առնելով, որ այս օրակարգում ընդգրկված հարցերը առաջին հերթին իրենց տրամաբանության ընտրությունը համայնքների խոշորացման անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաեւ միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու քննարկմանը»:

Հիմա ՔՊ-ականները միայնակ քննարկում են օրակարգի հարցերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930