Օրվա լրահոսը

Անդրեա Վիկտորինը՝ Վահագն Խաչատուրյանին. «ԵՄ աջակցությունը շարունակական կլինի»

Վահագն Խաչատուրյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև

Ադրբեջանցիները ոչ միայն ճանապարհի, այլև կայանելու գումար են ուզում իրանցիներից (Տեսանյութ)

Իրանի տասնյակ բեռնատարներ կուտակվել են Կապանի Սյունիք բնակավայրի խաչմերուկում և Որոտանի հատվածում։ Վարորդները գումար չունեն, որ վճարեն ադրբեջանական անցակետում։ Հարցի անհապաղ լուծում են պահանջում։ Մանրամասները՝  Զանգեզուր TV-ի ռեպորտաժում։

Թոյվո Քլաարը Բաքվում հանդիպել է Զաքիր Հասանովին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարին: «Ադրբեջանական բանակը կանխել է, և կշարունակի կանխել հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից հնարավոր սադրանքները Ադրբեջանի տարածքում՝ Ղարաբաղում, որտեղ ժամանակավոր տեղակայված են ռուս խաղաղապահներ»,- ասել է Հասանովը Քլաարի հետ հանդիպմանը: Հասանովը նաև «անթույլատրելի» է համարել «իրավիճակը սրելու հայկական կողմից փորձերը»

«Մենք չենք կարող որոշել, որ Ադրբեջանի ոստիկանական կետերը չլինեն․ դա Ադրբեջանի անելիքն է»․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին

Այսօր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Արմենիա» միջազգային օդանավակայանի պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցեց  Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նոր ժամանման սրահի բացման արարողությանը։ Նրանք շրջայց կատարեցին նաև թռիչքադաշտում։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին՝ կարծիք հայտնելով, որ «Շիրակ»  օդանավակայանը կդառնա  Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը։ Սուրեն

Մոսկվան Բաքվից ու Երևանից պատասխան է սպասում սահմանազատման առաջարկի վերաբերյալ

Մոսկվան Բաքվից ու Երևանից պատասխան է սպասում սահմանագծման հարցերով իր առաջարկվի վերաբերյալ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակին: Իրավիճակի զարգաումը.. հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը՝ սահմանագծման հեռանկարով»,- ասել

2020-ին կասետային ռումբերից տուժածների ամենամեծ թիվն արձանագրվել է ղարաբաղյան պատերազմում․ զեկույց

«Ազատություն» ռ/կ.  «Կասետային զինատեսակների մոնիթորինգ 2021» զեկույցը փաստում է, որ 2020 թվականին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատ տուժածները գրանցվել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ` 107 մարդ։ «Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում կասետային զենքով հարձակումների հերքումը և դրանց լայնորեն դատապարտումը, ցույց է տալիս, որ նման զենքերի արգելումը ուժ է հավաքում։ Բոլոր երկրները պետք է դատապարտեն որևէ մեկի կողմից կասետային

Ստացվում է քողարկված եղանակով մեզ հարկադրում են պատվաստվել. Նինա Հակոբյան

Նունե Բակունցի հավաստմամբ, «դելտա» շտամի պարագայում 65-ից բարձրն արդեն միակը չէ, հիմնական հիվանդացողները 25-ից բարձր խումբն է:

Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՇՏԱԲԻ ՊԵՏ-ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արմեն ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը՝ ՄԱՀՀԻ-ում

Ստյոպա Սաֆարյանը, հետազոտությունների համակարգող Ռուբեն Մեհրաբյանը և ՀՀ դեսպանը քննարկեցին Ինստիտուտի մոտեցումներն ու Հայաստանի պետական քաղաքականությունը հայ-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ, Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերությունների ներկա վիճակը վերջին զարգացումների լույսի ներքո

Լին Թրեյսին շեշտեց ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը

Դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ

Վստահ են՝ լավ օրինակ կդառնա մյուս համայնքների համար. Երևանի 50 դպրոց սկսում է տեսակավորել թափոնները

Ծրագրի նպատակն է նաև բարելավել թափոնների կառավարման համակարգերը

Գյումրիում ևս Ռուսական տունը ռուսերենի անվճար դասընթացներ կկազմակերպի ոստիկանության ծառայողների համար

Շատերն են ցանկանում մասնակցել ռուսաց լեզվի դասընթացներին, սակայն, իրենց պաշտոնական պարտականությունների պատճառով ոչ բոլորն են կարող հաճախել

Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբ

Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին:

«Ինձ համար նշանակություն չունի` իմ պապը հրե՞շ է եղել, թե հրեշտակ». Թումանյանի եղբոր ակադեմիկոս թոռ

Գրականագետ Վանո Եղիազարյանը բացահայտել է Հովհաննես Թումանյանի եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը

Տրակտորի վարորդը ձերբակալվել է՝ անչափահաս աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով

2021թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 12:45-ի սահմաններում, Մեղրի համայնքի 37-ամյա բնակիչը, նույն համայնքի Լեհվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի մերձակա ճանապարհին վարելով ՍՊ ընկերության «CLG-856» մակնիշի բարձիչ տրակտորը, վրաերթի է ենթարկել նշված գյուղի անչափահաս բնակչուհուն՝ ծնված 2015թ., որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

 «Առաջնորդության դպրոցի» հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում: Դասընթացի մասնակիցների մեծ մասը ունի բուհական կրթություն և արդեն իսկ աշխատում է մասնագիտական ոլորտում: Ուստի, թեմատիկ քննարկումը բավական խորացված էր. այն շոշափում էր առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակ և գործնական կիրառման

«Ամեն մարդ ինչ-որ մի բան գողացել է. 2002-ին մենք գցեցինք ականջի հետեւ ու այդ ԱԹՍ-ները ձեռք չբերեցինք, մենք քնեցինք». Գագիկ Մելքոնյանը՝ բանակում թալանի մասին

«Չկար ոչ մի բան: Երբ որ հիմա խոսում են արդեն, երբ որ հանձնված է արդեն առաջին գիծը, ասենք, Օմարի կողմից, Աղդամ, Հադրութ եւ մնացած տարածքները, հիմա իրենք խոսում են, որ այդ գծերը եղել են: Բայց հիմա, որ Մարտունին կա հլը, Մարտակերտը կա, գնանք տեսնենք՝ քանի՞ գիծ է կահավորված, քանի՞ պաշտպանական շրջան, քանի՞ գիծ է պատրաստ, որ կարողանա մարտնչի: Ամեն մեկը ինչ խոսում է, այդ խոսացողներին վերցրեք, ասեք՝ գնանք Մարտունի, տեսնենք քանի՞ գիծ է պատրաստ»:

Քերոլայն Քոքսը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ՝ հուսալով, որ միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը

Ալեն Սիմոնյանը նշեց՝ չափազանցված  չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում եւ սեր է վայելում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն անօրինական է համարել ֆրանսիական պատվիրակության այցը Արցախ

Պատգամավորի անունը ներառված է այն օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքը մեր երկիր արգելված է Ադրբեջանի օրենսդրությունը խախտելու պատճառով:

Կավելանան օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների պարգևատրման գումարները

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել ավելացնել օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց մարզիչների ու բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարները։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ «Այս նախագիծը կազմվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա, որը նա հնչեցրել է Տոկիոյի օլիմպիական խաղերից առաջ՝ հավաքական թիմի հետ հանդիպման ընթացքում։

Դատարանը կրկին մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրենին կալանավորելու միջնորդությունը

Ըստ քննչական կոմիտեի՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու համար 1500 դոլար կաշառք է պահանջել։

Բուժառուների իրավունքներ, բուժաշխատողների դերի բարձրացում․ ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ բիոէթիկայի բաժնի ղեկավարի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրի մանրամասներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի հետ կապված մանրամասներ, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացման հարցը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել

Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը

Վայրի կենդանիներին անազատ և կիսաազատ պայմաններում պահելու նկատմամբ վերահսկողությունը կխստացվի

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ

Նուբար Աֆեյանը որպես նվիրատվություն է առաջարկել «Moderna», սակայն կառավարությունը հրաժարվե՞լ է

Նուբար Աֆեյանն էլ հրաժարվել է գումարով վաճառել, եւ հիմա մենք կախված ենք օդում

Երևանում և մարզերում բազմաթիվ դատավորներ տեղյակ չեն Բարձրագույն դատական խորհրդի՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշումից

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության դիտարկումները փաստում են, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերում բազմաթիվ դատավորներ և դատական նիստերի քարտուղարներ տեղյակ չեն Բարձրագույն դատական խորհրդի՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշումից և հաճախ չեն իրագործում այն։ Որոշումը ընդունվել է գրեթե երեք տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին, այն սահմանում է Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները,

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա․ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը

Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է հարցերի շրջանակի, որոնցում ՀՀ-ն քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում: Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշեց, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի հետ եւ նրան պաշտոնական

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031