Օրվա լրահոսը

Մենք ջանք չենք խնայելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում հակամարտության տևական լուծում գտնելու համար. ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնը

Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, և այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջև ծառացած մարտահրավերները:

Արցախից տեղահանված անձանց հյուրանոցային ծառայություններ մատուցելու փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով պետությանը 19.548.400 դրամ գումարի վնաս է պատճառվել

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան պաշտոնատար անձի /անձանց/ կողմից գործընթացի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու հետևանքով խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործմ ընդունվել է ԱՀ ՔԿ վարույթ

Կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք է հաստատվել

Ունենք 390 առողջացած, 18 մահվան դեպք:

Եթէ կ՚ուզենք 30 տարի առաջ կերտուած յաղթանակը դարձնել յարատեւ՝ միասնաբար դաս քաղենք դառն փորձութենէն եւ դիմենք կազմակերպուած պայքարի. «Հորիզոն»

Անկախութիւնը կ՚իմաստազրկուի, երբ օրն ի բուն սպառնալիքի տակ են պետական սահմաններդ, երբ տարածքներու ամբողջականութիւնդ թշնամիի ամենօրեայ քմահաճոյքին ենթակայ է։

Հենց պարտությունից հետո հայրենիքը պետք է է՛լ ավելի սիրելի դառնա. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյան. «Հայաստանի Հանրապետություն»

Հայրենիքը սիրում են առանց նախապայմանների. անկախությունը Արցախյան շարժման կարեւորագույն ձեռքբերումներից էր

Այսօր, ավելի քան երբևէ, մեզ՝ ողջ հայ ժողովրդին, միասնականություն, կամք և ոգի է անհրաժեշտ՝ նոր վերելքի ուղիներ գտնելու և միասնաբար կասեցնելու երկրի կործանարար ընթացքը. «Հայաստան» դաշինք

Վերջին երեք տարիներին ՀՀ-ում վարվող քաղաքականությունը լրջագույն կորուստների հանգեցրեց՝ խաթարելով Հայաստան-Արցախ անվտանգային միասնական համակարգն ու սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը։

Վերջապես սթափվել է պետք, մեր պետությունը բոլորիս համախմբման, բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարիքն ունի. ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան

Մենք պետք է ամուր կանգնենք մեր պետության հիմքում եւ միմյանց օգնելով, աջակցելով դիմակայենք արտաքին մարտահրավերներին ու վերջ տանք առաջացող թեկուզ եւ ամենաչնչին ներքին անկայունությանը:

Հայաստանի՝ իբրև անկախ պետության կայացումը, անքակտելիորեն կապված էր Արցախյան մեր հաղթանակի հետ, սնուցվում էր այդ հերոսական հաղթանակով, որը հայկական ինքնության մաս էր դարձել. Ռոբերտ Քոչարյան

Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց հետո։

Գտնել ոտքի կանգնելու ամենակարճ, ամենաարդյունավետ եւ ամենաարագ տարբերակը, դանդաղ ու բնականոն զարգացման բոլոր սցենարները կիրառելի չեն այլեւս. սեպտեմբերի 21-ը՝ հաշվետվության օր. «Հայաստանի Հանրապետություն»

Հիմա որոշողը մենք ենք՝ հաշտվում ենք ու մնում թույլ՝  իբրեւ թյուրքական տարրի ոտքի կոխան, թե՞ սթափվում ենք ու գնում հաղթության ճանապարհով։

Սերժ Սարգսյան. Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու

Հայաստանի ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում:

30-ամյա՞կ, թե՞ 3-ամյակ

1993 թվականին (ցավոք, ամիսը չեմ հիշում) նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում ունեցավ գործարանների տնօրենների հետ, որոնց թվում էր, ի դեպ, նաեւ Կարեն Դեմիրճյանը: Ելույթ ունեցողներից մեկն ասաց մոտավորապես հետեւյալը. «Մեր արդյունաբերությունը պետք է պահպանել՝ կարեւոր չէ, թե ովքեր են այն կառուցել՝ կոմունիստները, թե էլի ինչ-որ մեկը»: Նախագահն ընդհատեց նրան՝ ասելով. «Արդյունաբերությունը կառուցել են կոմունիստները: Ես, որպես

Հայհոյանքներով, քաշքշելով, վնասվածքներ պատճառելով բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին. «Երկիր Ծիրանի»

Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, թե ուր են տարել Զարուհի Փոստանջյանին։

Պետք է կարողանանք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն ապրել այնպես, որ պատմությանը պարտադրենք մեր մասին վկայել միայն ձեռքբերումների և հաղթանակների միջոցով. Արմեն Սարգսյան

30 տարվա ընթացքում տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չենք կարողացել լիարժեք իրացնել անկախության ընձեռած հնարավորությունը, չենք կարողացել զարգացնել հաղթանակն ու հաջողությունը:

Ուժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի. Արայիկ Հարությունյան

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, պարտավոր է իր ներդրումն ունենալ այդ ապագայի կերտման, հայոց պետականության ամրապնդման սուրբ գործում։

Զարգացնենք ու շենացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ. Ալեն Սիմոնյան

Այս հիշարժան օրը մեկ անգամ եւս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով🇦🇲 Վրաստանում Հայաստանի դեսպանություն

Ներկայ ապառողջ պայմաններուն մէջ, մուրճի հարուածները հայ ժողովուրդի պողպատեայ կամքը դարբնելու միջոցներ չեն. «Ազատ օր»

Որքան ալ հայ միտքը փորձէ անցեալ տարուան պարտութեան արդիւնքը վերագրել անցնող երեսուն տարիներու աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական եւ ընկերային սխալ ընտրանքներու, մարդկային պատմութիւնը անողոք կը դառնայ պարտութեան մատնուած օրուան քաղաքական ղեկավարութեան վրայ, այնպէս ինչպէս յաղթանակի ձեռքբերումի մը պարագային, անխուսափելիօրէն օրուան իշխանաւորները պիտի փորձէին դափնիները իրենց գլխուն վրայ տեսնել։

Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների. ԱՄՆ դեսպան

Դրական հեռանկարներ ենք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների համար և սպասում ենք մեր գործընկերության շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանը շարունակում է ընթանալ 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած անկախության ճանապարհով։

Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։

Պանծալի հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների հետ ունեցանք նաև բացթողումներ, սխալ ընթացքներ և՛ հայրենական անդաստանում, և՛ միջազգային հարթակներում։

Ես նրանց բոլորին անվանական ճանաչում եմ մինչև իրենց հոդացավը, և ամբողջ տեխնիկան գրեթե ձեռքով շոշափել եմ. Վազգեն Սարգսյան

Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։

«Սրանք, կարծես, Ադրբեջանի դեսպանատան աշխատողներ լինեն». բողոքի ցույցի մասնակից կանայք

Ի՞նչ անկախության մասին կարելի է խոսել, երբ ազերին երբ ցանկանում, գալիս, որ սահմանին ցանկանում՝ կանգնում է, Գորիս-Կապան ճանապարհին ավտոբուս է կանգնեցում, երեխաներին իջեցնում:

Կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին որոշումը՝ քաղաքական պայքարի կենտրոնում

«Ամերիկայի ձայն». Սպիտակ տան գլխավոր բժշկական խորհրդատուն ասում է, որ գիտությունը պաշտպանում է Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչության վերջին որոշումը COVID-19-ի խթանիչ դեղաչափերի ծրագրի մասին: Նա հայտնել է, որ 12 տարեկանից ցածր երեխաները շուտով ևս կարող են պատվաստվել: Վաշինգտոնի կենտրոնում տեղադրվել են ավելի քան 660 հազար դրոշներ՝ ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացած ամերիկացիների: Դրոշների ակցիան

«Տնտեսությունը կայուն է, բայց թռիչքային զարգացման համար դա շատ քիչ է». Սամվել Կարապետյան

Հարցազրույց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հետ – «Տաշիր» ընկերությունը Հայաստանում իրականացնում է մեծ թվով նախագծեր տարբեր բնագավառներում և ընդհանուր առմամբ ակտիվ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսական կյանքում։ Որքան էլ խոսենք բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, այդուհանդերձ հասկանալի է, որ երկրի քաղաքական ղեկավարության հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։ Այդ իմաստով ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Հայաստանի իշխանությունների

«Ո′չ պարտադիր կլինիկական փորձարկումներին, թող վաղվա համերգը լինի ամենախախանդը, մենք դրան դեմ ենք». բողոքի ցույց

Ազատության հրապարակից ցույցի մասնակիցները բողոքի երթ իրականացրին Երևանի փոքր Կենտրոնում, այնուհետև վերադարձան Ազատության հրապարակ:

Տեղահանված բնակիչներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում արձանագրվել է խարդախության հերթական դեպքը

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և առևտրային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին հիշյալ ընկերությանը պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.Կաթողիկոսին պատգամը Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 30-ամյակին

«ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԱՌԱՆՑՔՆ Է ԱԶԳԻ ՀԶՕՐՈՒԹԵԱՆ» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Թռիչքն անավարտ չի մնա. Ցուցահանդես՝ հանուն հերոսի երազանքի իրականացման

Ստեղծվում է «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամ

Ռազմական ոստիկանության նախկին պետը, զինագործներ, պատերազմի մասնակիցներ, գործարարներ․ «Թասիբով դաշինք»-ը հրապարակել է իր ցուցակը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինք»-ի ցուցակը բաղկացած է ավագանու 22 թեկնածուներից։ Քաղաքապետի թեկնածուն իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի Գյումրու նախկին ղեկավար, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբներից մեկի պատասխանատու Կարապետ Պողոսյանն է։ Ցուցակում կան մի քանի գործարարներ, այդ թվում երիտասարդ կին գործարարներ, զինագործ, երկու լրագրողներ, 44 օրյա պատերազմի 4

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Ժենյա Ավետիսյանի և Անահիտ Թոփչյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ  Փաշինյանի ցավակցական հեռագիրը՝ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի մահվան մասին: Հայ ժողովուրդը կորցրեց մեր ժամանակների բացառիկ դերասանուհիներից մեկին: 1964 թվականից հանդես գալով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղալով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930