Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սրանք, կարծես, Ադրբեջանի դեսպանատան աշխատողներ լինեն». բողոքի ցույցի մասնակից կանայք

Սեպտեմբեր 21,2021 08:45

«Մենք այսօր անկախ երկրում չենք ապրում: Ի՞նչ անկախության մասին կարելի է խոսել, երբ ազերին երբ ցանկանում՝ գալիս, որ սահմանին ցանկանում՝ կանգնում է, Գորիս-Կապան ճանապարհին ավտոբուս է կանգնեցում, երեխաներին իջեցնում: Այդ երեխաների դեմքը իշխանավորները տեսե՞լ են: Տպավորություն է, թե սրանք ազերիների դեսպանատնից եկած աշխատողներ լինեն, որոնք ազերիների շահերը պաշտպանում են մեր երկրում»:

«Ի՞նչ անկախության մասին է խոսքը, երբ իշխանությունը ասում է, թե տեղանունը սովետի ժամանակ Էյվազլի էր: Որ այդպես է, նույն Սովետական Միությունը մեր Արարատը, Կարսը, Արդահանը տվեցին, մեր Նախիջեւանը, Արցախը նվիրեցին ու ստեղծեցին ֆեյք Ադրբեջան: Դե հետ ուզեք, ինչի՞ չեք ուզում, ինչի՞ եք ներկայացնում միայն ազերիների շահերը: Եթե մարդիկ, որ կոչվում են իշխանություն, ներկայացնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը, ինձ համար նրանք չեն կարող լինել հայկական: Նրանք նշում են մի այլ տոն, որի համար, ասում են, երկու միլիոն դոլար են հատկացրել: Եթե այդքան փող ունեիք, տրամադրեիք 44-օրյա պատերազմում վիրավորված ու հաշմանդամություն ստացած մեր հերոս զինվորների բուժմանը: Եթե տղաները մնացել են առանց բուժման, ուրեմն ամեն ինչ կատարվել է ծրագրված»,- գունագեղ տոնակատարության կազմակերպմանը դեմ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցի մասնակիցներից այսպես էին իրենց դժգոհությունն արտահայտում շարժման մասնակից կանայք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930