Լրահոս
Օրվա լրահոսը

Ես նրանց բոլորին անվանական ճանաչում եմ մինչև իրենց հոդացավը, և ամբողջ տեխնիկան գրեթե ձեռքով շոշափել եմ. Վազգեն Սարգսյան

Սեպտեմբեր 21,2021 09:00
Vazgen sargsyan

Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը հրապարակել է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքը՝ 1999 թ սեպտեմբերի 21-ի ռազմական շքերթի ժամանակ. «Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։ Դա նույն է ոնց որ ասես` ինչ կարծիքի ես ծնողիդ մասին։

Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու,մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը…»:

Այդ օրը Վազգեն Սարգսյանը նաեւ հուզվել էր՝ շքերթի մասնակիցների մասին ասելով. «Ես նրանց բոլորին անվանական ճանաչում եմ մինչև իրենց հոդացավը, և ամբողջ տեխնիկան գրեթե ձեռքով շոշափել եմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930