Օրվա լրահոսը

ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը բարձրացրել է Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացման հարցը

«Ազատություն» – Ադրբեջանի նախագահը ԱՄՆ սենատորների և կոնգրեսականների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացման պահպանումը չի համապատասխանում երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս զարգացման մակարդակին: Իլհամ Ալիևը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ շեշտելով Բաքու–Երևան պայմանավորվածությունների պատմական նշանակությունը և նշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը տարածաշրջանային խաղաղության ամրապնդման

Կենցաղային տվիչները չեն չափում շրջակա միջավայրի ֆոնային օդի որակը․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Մթնոլորտային օդի որակի «թվերի» թակարդը Վերջին շրջանում լայն տարածում է ստացել օդի որակի կենցաղային տվիչների (sensor) գնումը տարբեր կայքերից և դրանց տեղադրումը ամենաանսպասելի վայրերում․ տնային գազի կաթսաների ծխատարների մոտ, ավտոկայանատեղիներում, պատշգամբներում, որտեղ պարբերաբար ծխում են,  խոհանոցների կամ բուխարիների հարևանությամբ։ Արդյունքում ստացվում են չափազանց բարձր և

Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի. Տիգրան Աբրահամյանը՝ Միքայել Սրբազանի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիվանդանոցում այցելեցի Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին: Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք: Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ

Ստիպված ենք արձանագրել, որ միջազգային իրավունքն ուժեղների համար չի գործում. Արմեն Բաղդասարյան

Միշտ է եղել այդպես, ուղղակի հիմա ավելի բացահայտ են գործում

Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել. իրավապաշտպաններ

Իրանում ցույցերի մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 16 մարդ է սպանվել, կիրակի օրը հայտնել են իրավապաշտպան կազմակերպությունները: Չի նշվում, թե զոհերը ցուցարարներից են, թե իրավապահներից: Reuters-ը հաղորդում է, որ կտրուկ գնաճի դեմ բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրում՝ կատաղի բախումներ առաջացնելով ցուցարարների և անվտանգության ուժերի միջև: Շաբաթվա ընթացքում ինչպես պետական լրատվամիջոցները, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել

Արամայիս, դուք չեք կարող մտնել եկեղեցու խորան. Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ հռչակված նախկին հոգեւորականին

Արամայիս Թախմազյանը հեռացավ՝ ասելով, որ չի ցանկանում եկեղեցում վիճել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 2-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 4-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 145 տրանսպորտային միջոց և

Հայտնվում ենք ջունգլիներում, որտեղ ուժեղն անում է՝ ինչ ուզում է, ինչը վատ նորություն է փոքր եւ ոչ ուժեղ պետությունների համար. Բենիամին Պողոսյան

Ի՞նչ տեղի կունենա, եթե որեւէ ժամանակ անց մեր հարեւան որեւէ պետություն որոշի, որ ինքն էլ կարող է գալ եւ Երեւանից առեւանգել երկրի ղեկավարին կամ հարված հասցնել երկրին, ինչը փաստորեն դառնում է ընդունելի նորմ:

Արվեստագետը տարիք չունի

14-րդ դարից ի վեր ճապոնական մշակույթում կա եզակի ու բացառիկ մի հասկացություն՝ իկիգայ, որ բառացի թարգմանվում է՝ «այն, հանուն որի իմաստ ունի ապրել», առավել կարճ՝ ապրելու իմաստ: Իկիգայը կյանքում նպատակ ունենալն է, որը ենթադրում է արժանի և արժանավայել գոյություն: Իկիգայը մոտիվացիա է, բարեկեցության վիճակ, երկարակեցության աղբյուր և ասոցացվում է կատարելության զգացողության հետ: Օկինավայի մշակույթում այն

«Դիմադրելով ոչնչացմանը». «National Catholic Register»-ն անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ Հռոմի պապին ուղղված նամակին

Անկախ նրանից, թե նման կոչը կհնչի հրապարակայնորեն, թե կհետապնդվի լուռ դիվանագիտության միջոցով, ինչպես հաճախ լինում է Հռոմի պապ Լեոյի դեպքում, կոալիցիան կարծում է, որ նրա ձայնը դեռ կարող է շարժել իրավիճակը՝ թեկուզ միայն միջազգային հանրությանը հիշեցնելով, որ սա փակված հարց չէ»

Զելենսկին ցանկանում է, որ երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն

«Ազատություն». Ուկրաինան ցանկանում է, որ որպես անվտանգության երաշխիք երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն, և դրանց ներկայությունն ամրագրվի Ռուսաստանի հետ խաղաղության հնարավոր համաձայնագրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ «Ներկայությունը կարևոր գործոններից մեկն է. նույնիսկ «Կամավորների կոալիցիա»-ի գոյությունը կախված է նրանից, թե արդյոք նրանք պատրաստ են ուժեղացնել իրենց ներկայությունը»,- ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, արևմտյան երկրների ազգային

Եթե ՔՊ-ն ընտրվի օտար մայրաքաղաքները կորոշեն, թե ով է ՀՀ վարչապետը, ով է կաթողիկոսը, ով է Հայաստանի քաղաքացին անգամ. Րաֆֆի Հովհաննիսյան

ՀՀ-ն գոյություն չի ունենա, եթե ՔՊ-ն ընտրվի Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Mediahub.am-ի հետ զրույցում մերժել է այս տարվա ընտրություններում ՔՊ-ի ընտրվելու տեսլականը՝ ասելով, որ այդ դեպքում Հայաստանը կգնա դեպի ոչ մի տեղ՝ դեպի մի անարժեք, անինքնություն, անհեռանկար տարածք. «Այդ տարածքի անունը կարող է էլի Երևան լինել, կամ Հայաստան…, բայց թե՛աշխարհագրականորեն, թե՛,

Վարչապետի կամքին տուրք տալով Սուրբ և Անմահ Պատարագից հատվածներ զեղչելը Խորհուրդը դարձնում է թատերական ներկայացում. Գենադի Մնացականյան

Բազում անգամներ և բազմաթիվ մասնագետների կողմից բացատրվել է Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում որևէ հատված զեղչելու անթույլատրելիության մասին։ Բացատրվել է, որ նման դեպքերում Սուրբ և Անմահ Պատարագը անարգվում է, իսկ անարգվողը մեծագույն անեծքի ու մեղքի տակ է հայտնվում։ Եվ ո՛չ միայն Պատարագիչ հոգևորականին է այդ նզովքն ու մեղքը վերաբերում, այլ նաև նրանց, ովքեր իրենց ներկայությամբ

Վարորդն ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը և անկանոն կրակոցներ արձակել. Shamshyan.com

Shmshyan.com. Դեկտեմբերի 30-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Հ.-ն Երևանի շենքերից մեկի բակում կայանում է «Hummer» մակնիշի ավտոմեքենան, ապա մեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ ու սկսում օդ անկանոն կրակոցներ արձակել: Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով

Վենեսուելայի Գերագույն դատարանը փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ

Վենեսուելայի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը որոշում է կայացրել, ըստ որի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը ժամանակավորապես պետք է ստանձնի Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, հայտնում է Reuters-ը։ Հիշեցնենք՝ Մադուրոն գերեվարվել էր ԱՄՆ զինված ուժերի իրականացրած գործողության ընթացքում։ Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը կստանձնի «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երկրի վարչական շարունակականությունն ու ազգի

Թրամփը գործի է դրել Մոնրոյի դոկտրինը` Ամերիկյան մայրցամաքը համարվում է ԱՄՆ-ի բացառիկ ազդեցության գոտի. Վլադիմիր Մարտիրոսյան

Աշխարհում այլեւս ոչ մեկին ոչ մի հիմնավորում, սկզբունքին հետեւել պետք չէ սեփական շահերն առաջ տանելու համար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին ողջ հանրապետությունում գիշերային ժամերին կբարձրանա 16-20, ցերեկային ժամերին՝ 3-5 աստիճանով։

Կանաչ լույս չվառել «ուժի իրավունքի» համար. Վենեսուելայի վերաբերյալ հայտարարությունները բաժանվում են երեք մասի. Լաուրա Բաղդասարյան

Հետաքրքիր է Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որով նա ամերիկյան այդ գործողության «արդարացումը» պայմանավորում է երկու հանգամանքով, որ Մադուրոն ոչ լեգիտիմ ղեկավար է եղել, եւ որ Վենեսուելայի ժողովուրդն իրավունք ունի ապրելու ազատ եւ արժանավայել։ Իսկ թե ինչ է, ըստ էության, այդ գործողությունը միջազգային իրավունքի տեսանկյունից, այդ մասին ոչ մի խոսք։

Գեբելսյան նույն մեթոդը Նիկոլը կիրառում է ներկայումս՝ մշտապես նոր «թշնամիներ» ստեղծելով և հասարակությունը բաժանելով հակադիր բևեռների. Վազգեն Պետրոսյան

Գեբելսի համոզմամբ՝ եթե որևէ պնդում բավականաչափ հաճախ կրկնվի, մարդիկ կսկսեն այն ընկալել որպես ճշմարտություն։

Որ Մադուրոն դաժան, ոչ օրինակարգ բռնապետ է, չի փոխում փաստը, որ այս գործողությունը ե՛ւ ապօրինի էր, ե՛ւ անմիտ․ Քամալա Հարիս

Այս կինոն մենք շատ ենք տեսել․ հանուն ռեժիմի փոփոխության կամ նավթի պատերազմներ, որոնք վաճառվում են որպես ուժի ցուցադրություն, բայց վերածվում են քաոսի, իսկ գինը վճարում են ամերիկյան ընտանիքները

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար: Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի,

«Ռեժիմի փոփոխության այս բացահայտ ձգտումն ազդում է ոչ միայն արտերկրում գտնվողների վրա»․ Նյու Յորքի քաղաքապետը՝ Վենեսուելայի առնչությամբ

«Միակողմանի հարձակումն ինքնիշխան պետության վրա պատերազմական գործողություն է եւ դաշնային ու միջազգային իրավունքի խախտում»։

Անցել է ընդամենը վեց ամիս, ինչ ընկերությունը կառավարվում է ՀԾԿՀ-ի կողմից նշանակված ժամանակավոր կառավարչի կողմից և արդեն առկա է կառավարման ճգնաժամ՝ բոլոր ուղղություններով

«ՀԷՑ» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերության կառավարման ընթացքում գնումներն իրականացրել է բացառապես ՀԾԿՀ-ի կողմից սահմանված կարգերի և օրենքի պահանջների համաձայն։ Գնումների գործընթացը մշտապես գտնվել է պետական կառույցների վերահսկողության ներքո, ինչը ևս մեկ անգամ հաստատվեց ՀԾԿՀ-ի վերջին նիստի ընթացքում։

Ամեն ռազմական գործողություն չէ, որ պատերազմ է․ ինչպե՞ս են ԱՄՆ նախագահները շրջանցում Կոնգրեսից թույլատվություն ստանալու կարգը

Ջոնսոնի խոսքով՝ «ԱՄՆ-ն այլեւս թույլ չի տալու հանցագործ ռեժիմներին մեր երկիրը քայքայելով եւ կործանելով շահույթ ստանալ»։

«Կարող ես տանկային բրիգադներ, հրետանային դիվիզիաներ ունենալ, առաջնագծում մարտական հերթապահություն ունեցող մեծաթիվ անձնակազմ ու մեծաքանակ սպառազինություն, իսկ խնդիրը լուծվի այլ տեղ ու այլ պայմաններում»

Վենեսուելայի ու նրա նախագահի նկատմամբ ամերիկյան օպերացիան ռազմական տեսանկյունից այն բանի հաստատումն է, որ ժամանակակից պատերազմի մտահղացման, պլանավորման, վարման կանոնները ոչ միայն արմատական փոփոխությունների են ենթարկվել, այլ դարձել են շատ բազմաշերտ:

«Եթե չգիտեիք, հիմա գիտեք»․ Սպիտակ տան տեսահոլովակը՝ Մադուրոյի գերեվարման առթիվ

Ավելի վաղ, Սպիտակ տունը մեկ այլ արտասովոր գրառում էր կատարել՝ Թրամփի սեւ եւ սպիտակ պատկերի տակ պատկերելով «FAFO» հապավումը, որը հայհոյախոսություն է եւ կրում է մոտավորապես հետեւյալ իմաստը՝ խաղեր խաղալու դեպքում արդյունքը ցավոտ կլինի։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031