Օրվա լրահոսը
«Աբսուրդի է վերածվում 2020 թ.-ին, արմատապես այլ տարածաշրջանային իրավիճակում և ակտիվ պատերազմական գործողությունների ժամանակ, 1993 թ.-ին ընդունված ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով Հայաստանին շանտաժի ենթարկելը». Սոսի Թաթիկյանի բաց նամակը վարչապետին
Արցախում իրավիճակ է փոխվել, այն ենթարկվել է փոքրածավալ ռազմական ագրեսիայի 2016 թ. և լայնածավալի` հիմա, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության մի քանի անկյունաքարային հոդվածների և միջազգային իրավունքի այլ, այդ թվում` միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար նորմերի խախտման վրա, որոնց համեմատ ՄԱԿ-ի ԱԽ այդ պահի ու իրավիճակի համար ընդունված ու վաղուց ի վեր արդիականությունը կորցրած բանաձևերը անհամեմատ ավելի ցածր ստատուս ունեն:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների 40 նոր անուն
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Դավոյան Գագիկ Լևոնի, ծնվ. 2000թ. Ղուշունց Գեղամ Սարմենի, ծնվ. 1984թ. Մնացականյան Էդմոն Արտակի, ծնվ. 2001թ. Խաչատրյան Վահե Հրանտի, ծնվ. 2000թ. Ղարաջյան Գոռ Հակոբի, ծնվ. 2000թ. Ավետիսյան Կնյազ Գևորգի, ծնվ. 2000թ. Վարդանյան Հայկ Օնիկի, ծնվ. 2002թ. Վարդանյան Գոռ Գուրգենի, ծնվ. 2002թ. Գասպարյան Գոռ Գևորգի, ծնվ. 2001թ. Աբրահամյան Սևակ Արմենի,
«Լքենք մեր Արցախը, բա ո՞վ տոնի հաղթանակը. լույսի պես երեխեք են». Արայիկ Հարությունյան
Խոստացել եմ, որ պատերազմից հետո դպրոցում ունենալու են ամենալավ ինժեներական լաբորատորիան, ինչպես նաև էքսկուրսիա են գալու Երևան:
Մեղրիի քաղաքապետը հակառակորդի հրետանուց արձակված կրակից վիրավորում է ստացել Արցախի հարավում
Մեղրիի քաղաքապետը կամավորների հետ առաջնագիծ էր մեկնել հոկտեմբերի 5-ին
«Ցավալի է տեսնել, որ այս օրերին որոշ անհատներ շարունակում են «բզբզալ», թիրախավորել, անձնավորել, սև ու սպիտակի բաժանել». «Փաստ»
Սա չափազանց մեծ «ճոխություն» է այս վիճակում:
Միլանի Լա Սկալայի հրապարակում հնչեցին կոչեր ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը
Հոկտեմբերի 6-ին Միլանի Քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, տեղի ունեցավ խաղաղ ցույց՝ նվիրված Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի քննադատմանը։ Ցույցի ընթացքում հնչեցին կոչեր ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ Միլանի և Իտալիայի տարբեր քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքին աջակից իտալացիները արտահայտեցին իրենց զորակցությունը հայրենիքում գտնվող մեր հայրենակիցներին։ Ցույցի ընթացքում Իտալիայի
Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-25 մետր
Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։
Ամեն ինչի բանալին մեր զինվորների ձեռքին է
«Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ»՝ այս անունները մենք հաճախ ենք լսել վերջին 7-8 տարիների ընթացքում: Ցանկացած մարդ, ով հետեւում է լրահոսին, գիտի, թե ինչով են զբաղվում այդ խմբավորումների «մարտիկները»: Ընդ որում, պարտադիր չէ, որ իրադարձությունները ծավալվեն Միջին Արեւելքում՝ այդ մարդիկ քաղաքներ են ավերում, հեռուստախցիկի առջեւ գլուխներ են կտրում, մարդաշատ վայրերում ռումբեր պայթեցնում ոչ միայն
Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա.
ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը
Ինչո՞ւ ենք մոռացել կորոնավիրուսի դեմ պայքարելու տարրական կանոնների մասին եւ անգամ դիմակ չենք դնում. «Ժողովուրդ»
Անգամ հանրային տրանսպորտում եւ դպրոցներում մարդկանց մեծամասնությունը դիմակ չի կրում, այնինչ դա ամենատարրական ու միաժամանակ ամենաարդյունավետ միջոցն է կորոնավիրուսի արհավիրքի դեմ պայքարելու համար:
«Պատերազմը ցույց տվեց, որ պետք է առաջին հերթին մեր տրանսպորտային խնդիրը լուծենք․ Վրաստանն ամեն ինչ անում էր ՀՀ-ն շրջափակված պահելու համար». Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»
Պետք է մտածել էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար։
Առաջարկում եմ համազգային աղոթքով աջակցենք մեր բանակին. Վահրամ Պողոսյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ համազգային աղոթքով աջակցենք մեր բանակին»։
Ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել Իրանի ուղղությամբ. Իրանը պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից. Արծրուն Հովհաննիսյան
Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք:
Հակառակորդի գերհագեցած 3 բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի, խոցվել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա. Շուշան Ստեփանյան
Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար
Չավուշօղլուն, ըստ էության, հայտարարում է, որ իրենց համար չկա Ադրբեջան ու Արցախի հարց, իրենց համար խնդիրը ձևաչափ մտնելն է. «Ժամանակ»
Սակայն որևէ միջնորդական հավակնության համար նախ պետք է դադարեցնել ահաբեկչական պատերազմը, որ հրահրել է Թուրքիան, և հետո միայն մտածել այն պայմանների շուրջ, որոնք ռեգիոնալ անվտանգության ու կայունության ինստիտուցիոնալ երաշխավորման պայմաններում կարող են լինել Թուրքիայի որևէ ներգրավվածության հեռանկարի քննարկման հիմք:
Փոլ Սթրոնսկին վստահ է՝ Մոսկվան ջանքեր է գործադրում ռազմական գործողություները դադարեցնելու ուղղությամբ, սակայն դեռևս ապարդյուն
Մեծ տերությունները չունեն միջամտելու շահագրգռվածություն, քանի որ չեն կարծում, որ արդյունքը կլինի արդյունավետ, և կողմերը չեն հակադրվի դրան»,- ընդգծում է Վեյթցը:
Կարված անձրեւանոցների վրա իրենց ջերմ խոսքերն են գրում եւ զինվորներին ուղարկում. «Հայկական Ժամանակ»
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կամավորները զինվորների համար հաստ ջերմոցային ցելոֆաններից անձրեւային թիկնոց են կարում, որ զինվորական հագուստի վրայից հագնեն:
Դեսպան Արման Նավասարդյանը չի բացառում, որ Ալիեւը կորցնի իր իշխանությունը. «Հայաստանի Հանրապետություն»
Թուրքիայի ռազմական քաղաքականությունը, գերակայությունը զենքերի, մասնագետների առումով, աստիճանաբար Ադրբեջանը դարձնում են երկրորդական պետություն։
Էդ վախտը սնարյադը ծերքիս ինար, տըլան էի, բեզպիլոտնիկը թխեի. պատմում են փոքրիկները. «Հայկական ժամանակ»
«Տագնապ ա իլալ, վազ ընք տուալ, բեզպիլոտնիկը տեսալ»,- պատմում են փոքրիկները:
Այնպես պետք է անենք, որ զարգանա ռազմական ինովացիան, ռազմական բարձրակարգ տեխնոլոգիական ոլորտը. Ատոմ Մարգարյան. «Հայաստանի Հանրապետություն»
Շատերը, ովքեր մինչ այժմ չէին պատկերացնում, հիմա արդեն շատ հստակ, շոշափելի ընկալում են, որ մեզ բոլորովին այլ որակի տնտեսություն է պետք: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վիճակն ու մեր աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ նոր պատերազմները բացառել պետք չէ:
Իշխան Սաղաթելյան. «Գոնե հիմա ներքին թշնամի մի փնտրեք, գոնե հիմա լռե՛ք»
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ՖԲ էջում գրում է. Համախմբումը չի կարող լինել միայն մի կողմի նախաձեռնությամբ։ Ա՛յ մանկամիտ անմեղսունակներ, գոնե հիմա ներքին թշնամի մի փնտրեք, գոնե հիմա լռե՛ք։ Բոլորին՝ ովքեր դեռ չեն գիտակցել՝ ինչ է կատարվում և ովքեր դեռ սահմաններից ներս թշնամիներ են փնտրում, որովհետև իրենք միայն թշնամացնել, պառակտել ու մթնոլորտ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանն Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ հարցմանը
Հարց. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ հոկտեմբերի 6-ին իբրև հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Ինչպես մեկնաբանեք այս հայտարարությունը: Պատասխան. Նախ ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել իմ գործընկեր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ
«Տատի էլի ուժե՞ղ են խփում, դիմացի տատի, դիմացի»․ ստեփանակերտցի կին
Ադրբեջանական հրետակոծության ժամանակ անգամ ապաստարաններում էր վտանգավոր
ՀՀ ԿԳՄՍ նախարար. «Քոչվորն ի՞նչ գիտի…»
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակելով Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի լուսանկարները՝ ադրբեջանական հրթիռակոծումից հետո, իր ՖԲ էջում գրում է. Միևնույնն է #ՍարքելուԵնք Քոչվորն ինչ գիտի մշակույթն ինչ է, որ մշակույթի տունը պահպանի: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչ ծրագրեր ունեն Արցախի հետ կապված: Շուշիի այս շենքում տեղի է ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Այստեղ
Զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը:
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին հարվածելու նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք». Արցախի նախագահի մամուլի խոսնակ
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե Պաշտպանության բանակը ցանկություն ունենար հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին անվրեպ կխոցեր։ Նման նպատակ չունենք, մեզ այն սարքին է պետք: Իսկ, իրականում, այն պրիմիտիվ սուտ է, որով ազիկները փորձում են շարժել նավթամուղի ծրագրում ներդրում կատարած միջազգային խոշոր կազմակերպությունների վրդովմունքը՝ չհասկանալով, որ այդ կառույցներն ավելի հավաստի տեղեկատվություն
«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է BBC World News-ին տված հարցազրույցից մի հատված. «Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետեւ միշտ այնտեղ բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար
«Վերմարդկային հովանավորության տակ ենք գտնվում որպես ազգ և պետություն». Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ գտնվում ես ժամեր շարունակ անդադար հրթիռակոծվող քաղաքում, և այդ ընթացքում նույնիսկ ապաստարանում չես, այլ շատ խոցելի վայրում: Երբ գիտակցում ես, որ քեզ հետ Ստեփանակերտ եկած երեք փխրուն աղջիկների, որդուդ և քո կյանքը, այնպես ինչպես Ստեփանակերտի հազարավոր խաղաղ բնակիչների կյանքը մազից է կախված,


















































