Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը ցույց տվեց, որ պետք է առաջին հերթին մեր տրանսպորտային խնդիրը լուծենք․ Վրաստանն ամեն ինչ անում էր ՀՀ-ն շրջափակված պահելու համար». Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 07,2020 09:42

Շնորհակալություն եմ հայտնում Հայոց բանակին, ժողովրդին, Արցախի ու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը այս պատերազմում միասին լինելու, իրար զորավիգ լինելու համար։ Փառք մեր հերոս նահատակներին, հայրենիքի համար կյանքը փառքով տված տղաներին։ Բայց այս պատերազմը մեզ դասեր տվեց, որ առաջին հերթին մենք պետք է զբաղվենք մեր երկրի տրանսպորտային խնդիրներով։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը, որի հետ զրուցեցինք պատերազմին՝ տնտեսության արձագանքի, բանկային համակարգի կայունության և այլնի մասին։

«Մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու մեր թշնամիների հետագա հարձակումներից պաշտպանվելու համար։ Այս պատերազմը մեզ դաս տվեց, որ պետք է առաջին հերթին մեր տրանսպորտային խնդիրը լուծենք։ Տեսաք, թե ինչպես էր Վրաստանը թույլ տալիս իր տարածքով Թուրքիայից զինամթերք, զենք, ահաբեկիչներ տեղափոխել Ադրբեջան, փոխարենն ամեն ինչ անում էր Հայաստանը շրջափակված պահելու համար։ Հարևան, որի համար ռազմավարական նշանակություն ունեին արևմուտքի ու արևելքի մեր թշնամիները, քան թե մենք, որ հայտարարում էին մեզ հետ դարավոր բարեկամության մասին։ Պետությունը պետք է մտածի այս ուղղությամբ»,- ասաց տնտեսագետը։

«Պետք է մտածել էներգետիկ անկախություն ձեռք բերելու համար։ Պատերազմը դա ցույց տվեց։ Մեր շուկայում պետք է լինի մրցակցություն, երկու տարբեր հոսքեր։ Վրաստանից հեռու չէ, որ, օրինակ, ձմռանը, կարող է դնել ու փակել գազը, պարզապես փակի ճանապարհը։ Սպասելի է։ Մենք պետք է սերտացնենք մեր հարաբերությունները Իրանի հետ, տնտեսական հզորության զարգացման վեկտորը պետք է ուղղենք Մերձավոր Արևելք, Ասիա»,- նշեց մեր զրուցակիցը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031