Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ի դիմաց բողոքի ցույց իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ արագ արձագանքման այց է իրականացվել ոստիկանություն

Նույն արարքի՝ դիմակ չդնելու, համար մեկից ավելի անգամ տուգանքներ նշանակելու պրակտիկայի հետ կապված հարց է բարձրացվել

Պետք է փոխվի կառավարության ամբողջ տնտեսական բլոկը. Էդմոն Մարուքյան

«Իշխանության խայտառակ կառավարման հետևանքով, պանդեմիան Հայաստանում «թռավ» օդը, իսկ տնտեսությունն էլ «իջավ» ներքև, և մենք երկու դաշտում էլ պարտվեցինք»

«Բազմաթիվ անելիքներ ունենք երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և գործնական դաշտ ստեղծելու առումով». Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ

«Միշտ պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում արձագանքել և մեր ուժերի ներածին չափով աջակցել հարևան Իրանի բարեկամ ժողովրդին»

Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկելու են Արցախի հիմնահարցը. Շոյգուն աշխատանքային այցով Բաքվում է

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում քննարկելու են արցախյան հակամարտության կարգավորման խնդիրը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Ըստ տեղեկատվության՝ օգոստոսի 26-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով լինելու է Մոսկվայում և Լավրովի հետ քննարկելու է երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային ասպեկտներ, այդ թվում՝

Ալեքսանդր Ամարյան․ «Ստեղծվել է  իրավիճակ, որ բանկերը իսկապես ժողովրդին թալանում են»

Ըստ Ալեքսանդր Ամարյանի, վերջին 25-30 տարիներին Հայաստանի բնակիչների նկատմամբ իրականացվել է դավադրություն, որի լուռ վկան է դարձել պետությունը՝ ի դեմս Կենտրոնական բանկի

Երևանի Գյուլբենկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես և փողոցի նշված կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:

Վերանորոգումն ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ. Հայկական ատոմակայանը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը։

Ռիգայից Երևան չվերթները կվերագործարկվեն 2021 թվականի մայիսին. դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը լատվիական օրաթերթին

Վստահ եմ, որ Հայաստանի և Լատվիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները շատ ավելի վաղ կհաստատվեին, եթե մենք նման դժվարություններ չունենայինք:

«Կոռուպցիայի դեմ պայքարը հաջողելու և կոռուպցիան կանխարգելելու կառավարության քաղաքական կամքը որևէ կասկած չի հարուցում». Փաշինյան

Հայաստանում կոռուպցիան կամ պիտի լինի անհնար, կամ այնքան նվազ, որ հանրային օրակարգում նման հարց չլինի

Աշոտ Մարտիրոսյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Խաչատուր Խաչիկյանը

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-18-ը ներառյալ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ոստիկանները բերման ենթարկեցին ցույցի նախաձեռնող Վահագն Չախալյանին. Նա բղավում էր՝ «Արայի՛կ, հեռացի՛ր»

Չախալյանից հետո բերման ենթարկեցին «Կամքի» եւս 2 անդամների: Մեկ ժամվա ընթացքում ոստիկանները տուգանքի մոտ 40 արձանագրություն են կազմել՝ դիմակ չկրելու համար:

Սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում. վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը ՀՏԶՀ

Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի  համար, վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներ են:

Զոհրաբ Մնացականյանը զորակցություն է հայտնել Դավիդ Զալկալիանիին ողբերգական ավտովթարի կապակցությամբ

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը կարևորեց տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված քայլերը և այս ուղղությամբ փոխգործակցությունը:

«Ծառայում եմ հայրենիքիս». ԿԳՄՍ նախարարը Ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել գրադարանի նորընտիր տնօրենին

Ազգային գրադարանը մշակութային ոլորտում շատ լուրջ ռազմավարական կառույց է, եւ յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր ունեցած փոքրիկ ներդրումով, իր գործունեությամբ նպաստում է ազգային ժառանգության պահպանման եւ հանրահռչակման գործին:

«Արայիկ Հարությունյանը Րաֆֆու «Սամվելը» այդպես էլ չկարդաց». Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին տուգանեցին

«Կամք» նախաձեռնության անդամները բորբոքվել են նախարարության հայտարարությունից, թե իրենք խավարից են: Նրանց խոսքով՝ «նրանց սատանի բունը քանդվում է արդեն, շուտով մեր լույսը կսփռենք իրենց վրա»: Չախալյանն էլ ասաց. «Իրենք արգումենտացիա չունեն, արդեն սկսել են մեզ անձնապես վիրավորել, թե մենք խավարից ենք: Եթե ազգայինը, ազգասիրությունը, հայրենասիրությունը խավար է, ուրեմն՝ այո, ես խավարից եմ: Եթե տղամարդ-կին հարաբերությունները հարգելը հետամնացություն է, ուրեմն այո՛, մենք խավարասեր ենք»:

Բեզոարյան այծը՝ իրեն ապահով զգալով, այնքան է մոտեցել անտառապահին, որ հաջողվել է լուսանկարներով արտացոլել կենդանու վեհ ու հպարտ կերպարը

Այս տարի՝ 2020 թվականին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Այս տարիների ընթացքում ստեղծվել է մասնավոր պահպանվող տարածք, որն առաջինն է Հարավային Կովկասում։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահներն այնքան են հմտացել իրենց գործում, որ նրանց հաջողվում է շատ յուրահատուկ կադրեր ֆիքսել կենդանիների առօրյայից։ Օրինակ՝ CWR անտառապահ Մանուկ Մանուկյանը, որը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսով կրկնակի վարակման առաջին հաստատված դեպքի մասին

Հոնկոնգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են կորոնավիրուսով կրկնակի վարակվելու առաջին հաստատված դեպքը: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ 33-ամյա երիտասարդը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով ապաքինվելուց 4,5 ամիս անց: Երիտասարդը թեստ է հանձնել օդանավակայանում Իսպանիայից վերադառնալուց հետո: Կրկնակի թեստավորման ժամանակ պացիենտի մոտ հիվանդության որևէ ախտանիշ չի եղել: Վիրուսի հետազոտությունը ցույց է տվել, որ երկրորդ վարակման

Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի

Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ

Վարչապետի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանին արձակուրդ կտրամադրվի. նրան կփոխարինի Անահիտ Ավանեսյանը

Առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը

Արտերկրից Հայաստան ժամանողների համար 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված

Անձը կարող է վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն

«Ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են». Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

Սպային ձեռնաշղթա հագցնելը, նրա դեմքը գլխարկով ծածկելը, սպայի արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները, Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելությունը շեշտելով՝ նվաստացնող հայտարարություններ անելն ու այդ ամենը սոցիալական ցանցերով եւ ադրբեջանական հեռուստաընկերություններով տարածելը ժնեւյան կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ են։

 Հարցում. կորոնավիրուսի համավարակի պատճառով 35%-ը կորցրել է աշխատանքը,  54%-ի ֆինանսական վիճակը վատթարացել է

ՀՌԿԿ-Հայաստանի հարցման արդյունքներով պարետատանը  վստահում է 35%-ը, 11%-ը՝ բոլորովին չի վստահում

Վարչապետը նոր որոշում է ստորագրել

«ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սև ծովում գազի պաշարներն ավելի շատ են. Թուրքիան էներգիա արտադրող երկիր կդառնա». Ermenihaber

Շարունակելու են հետախուզման և հորատման աշխատանքները

Գեւորգ Մուրադյանը՝ կրկին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

 Հենց նրա հրահանգով լրագրողներին արգելեցին ԵՊՀ մտնել

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն ընդամենը 24 900 դրամով

Նոր ուսումնական տարվա մեկնարկին Ucom-ը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել իրապես արժեքավոր, օգտակար և կիրառելի նվեր։ Ucom-ի ամենափոքր բաժանորդների ծնողները կկարողանան ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն ընդամենը 24 900 դրամով նախկին 39 900 դրամի փոխարեն, այսինքն նոր՝ 38% իջեցված գնով: Հեռախոս-ժամացույցը հնարավոր է գնել նաև 6 900 դրամ կանխավճարով, այնուհետև

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031