Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բերման ենթարկեցին ցույցի նախաձեռնող Վահագն Չախալյանին. Նա բղավում էր՝ «Արայի՛կ, հեռացի՛ր»

Օգոստոս 25,2020 15:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր«Կամք» հասարակական նախաձեռնությունը ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ցույց էր անում՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Նախարարության մոտ տեղակայված ոստիկանական ուժերը հետեւում եւ տուգանում էին այն ցուցարարներին, որոնք առանց դիմակի էին: Մեկ ժամվա ընթացքում տուգանքի մոտ 40 արձանագրություն կազմեցին:

Հետո ոստիկանները բերման ենթարկեցին իրենց պահանջին չենթարկվող ցուցարարներից մեկին՝ «Կամքի» անդամ Արթուր Ալեքսանյանին:

Ավելի ուշ, երբ ցուցարարներն ուզում էին մեքենաները նստել, բերման ենթարկեցին նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանին: Նա ոստիկանական մեքենան նստելիս էր բղավում էր՝ «Արայի՛կ, հեռացի՛ր»:

Չախալյանից հետո բերման ենթարկեցին «Կամքի» եւս 2 անդամների:

Հիշեցնենք, որ «Կամքը» օգոստոսի 28-ին հանրահավաք է հրավիրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31