Օրվա լրահոսը
Հին ընկերները չեն դավաճանում, իսկ նորե՞րը
2000թ. փետրվարի 2-ին լրացավ հանրահայտ «Դրո» գործով մահապատժի բռնադատված, քաղբանտարկյալ Արմենակ Մնջոյանի բանտային կալանքի 5-րդ տարին ԱԱՆ քննչական մեկուսարանում Ինչպես հայտնի է, նախօրոք կազմած շոու ծրագրով 1994թ. դեկտեմբերի 3-ից սկսվեցին «Դրո» կոչված խմբի թվով 12 դաշնակցական ազատամարտիկների ձերբակալությունները, Արսեն Արծրունի- Հրանտ Մարգարյանով եւ 1995թ. փետրվարի 2-ին ավարտվեց Արմենակ Մնջոյանով, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայի Օդեսա քաղաքում,
Ի գիտություն ԼՂՀ դատախազության
Մարտի 22-ին ժ. 14.20-ին «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանին Ստեփանակերտի Երեւանյան փողոցից ՆԳ աշխատակիցները տարան ՆԳ նախարարություն։ Լրագրողը գտնվում էր Լեռնային Ղարաբաղում եւ նախորդ օրը երեկոյան ժ. 21.30-ից մինչեւ 00.40-ը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, նախնական պայմանավորվածության համաձայն, հարցազրույց էր վարել նրա հետ։ Ինչպես հայտնի է, հարցազրույցն ավարտելուց հետո, երբ Ս. Սեյրանյանը հեռացել էր նախագահի նստավայրից,
«ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ ԿԴԱՌՆԱՆՔ ԲԵԼԱՌՈՒՍ»
Ասաց ծանոթ պաշտոնյաներից մեկը, այսօրվա հանրահավաքի առնչությամբ հիշելով հայտնի անեկդոտը, թե մեխանիկորեն ինչ է դառնում թեթեւաբարո կնոջ որդին։ Իսկ ահա թե երեկ խորհրդարանական ճեպազրույցներում ինչպես էին արձագանքում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռությանն առնչվող հարցադրումներին անկախ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները։ ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը հայտարարեց, թե այդ միությանը Հայաստանին անդամակցելու ջատագովների փաստարկը փաստորեն հետեւյալն է. «Մենք անշնորհք ենք։ Մենք
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԵԿՄԵԿՈՒ, ՄԵՆՔ ԻՄԱՑԱ՞ՆՔ, ԹԵ՝ ԻՆՉՈՒ
ՀՀԿ խորհուրդ-ՀՀ նախագահ ամենամսյա հանդիպմանը մասնակցում էին հանրապետական խորհրդի բոլոր անդամները, բացի երկու նախարար անդամներից՝ Դավիթ Զադոյանից եւ Սմբատ Այվազյանից, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանից։ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արա Կետիկյանը մեր հեռախոսային զրույցի ընթացքում ներկայացրեց հանդիպման որոշ մանրամասներ։ Բացակա ստացածների մասին մենք հարցրինք, եւ թվարկելով վերը նշված անունները, պրն Կետիկյանը մոռացավ կամ
– ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈ՛ՒՆ, – THANK YOU, ՄԱ՛ՏԱՂ
Հանրապետության նախագահի՝ ՀԱՀ-ին երեկ տված բացառիկ հարցազրույցը նոր հարցերի եւ տարակուսանքների տեղիք տվեց։ Նախագահը կտրուկ հակադարձեց իր դեմ հնչող այն մեղադրանքները, թե ինքը խոչընդոտում է հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությանը։ Նա նախաքննության վրա ճնշում գործադրելու մեջ, փաստորեն, մեղադրեց «Միասնություն» դաշինքին, անձամբ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Իր անմեղությունը նախագահը ինքնախարազանումով փորձեց հիմնավորել. «Ինձ մեղադրում են, որ ինչու ես
ԼԱՎ ԼՈՒՐ
ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս եւ իր պարտականություններին կանցնի հունիսի 1-ից։ Դաշնակցության համամասնական ցուցակում հաջորդը արձակագիր Ռուբեն Հովսեփյանն է։ ՎԱՏ ԼՈՒՐ Դիտավորյալ սպանություն կազմակերպելու մեղադրանքով կալանավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ Վանյա Մեհրաբյանը, որը զորահավաքային կենտրոնի պետն էր։ Ավելի վաղ, Վանյա Մեհրաբյանը ԼՂՀ ռազմական ոստիկանության ղեկավարն էր։ Նա
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն ԷՐ
«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը, վկայակոչելով ԼՂՀ դատախազությունը, հայտնել է, թե մարտի 22-ի գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել մի շարք փաստեր, որոնք վկայում են Սամվել Բաբայանի կողմից Հայաստանի ԱԺ-ի որոշ պատգամավորների ապօրինաբար ֆինանսավորելու մասին։ Խոսքը վերաբերում է «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչներին, որոնք, ըստ ԼՂՀ դատախազության աշխատակցի՝ «Փորձում են տապալել Ստեփանակերտում հրապարակային դատավարության անցկացումը, քանի
38 ԴԱՎԱՃԱՆ ԵՎ 1 ՊՐՈՎՈԿԱՏՈ՞Ր
«Անկախությունը սուրբ գաղափար է եւ ամեն մեկը, որը ոտնձգություն է անում անկախության դեմ՝ ազգի դավաճան է»,- ճեպազրույցում հայտարարեց ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը։ Երբ «Առավոտը» նրա այս տեսակետը փոխանցեց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնող խմբի անդամներին, Աղասի Արշակյանը հակահարված տվեց. «Ով որ Աղասի Արշակյանին կմեղադրի դավաճանության մեջ՝ անկախ դեմքից ու դիրքից՝ նա, ուրեմն, պրովոկատոր է»։ Կարդացեք էջ 3։
ԳՏԵՔ ՄԱՐԴՈՒՆ
Ցավով պետք է նշել, որ այսօրվա Հայաստանի իշխանական եւ քաղաքական վերնախավը այլասերված է եւ անբարոյական: Այդ բանը բացահայտ զգացվեց հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո: Բացառությամբ վարչապետ Արամ Սարգսյանի /քանի որ նա նոր մարդ է/, այսօր չեմ տեսնում մի մարդ, որը լինի ազնիվ, սկզբունքային, շիտակ իր ներկա գործելակերպով եւ անցյալով: Իմ համոզմամբ, դա վերաբերում է թե Քոչարյանին,
«Որոշումներից մեկն անպայման ապօրինի է»
Հարցազրույց Վլադիմիր Նազարյանի հետ Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունը շարունակվում է։ Արաբկիր- Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, որը մինչ այդ երկու անգամ բավարարել էր զինդատախազության միջնորդությունը, առաջինով՝ Ալեքսան Հարությունյանին կալանելու, երկրորդով՝ այդ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, երրորդ անգամ զինդատախազության միջնորդությունը մերժվեց նույն առաջին ատյանի դատարանի կողմից։ Վերաքննիչն էլ իր հերթին այդ որոշման բողոքարկումը մերժեց։ Արդյո՞ք դատարանի
ԱԺ-ՈՒՄ ՍԱՍՏԿԱՑԵ՞Լ ԵՆ ՀԱԿԱԱՆԿԱԽԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական նստաշրջանին Հայաստանի 6 հոգանոց պատվիրակության մասնակցությունն առիթ դարձավ, որ երեւան գան այս խնդրի շուրջ «Միասնության» երկու թեւերի միջեւ առկա գաղափարական տարակարծությունները։ Խորհրդարանի եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ժամանակին» տրված հարցազրույցում հայտարարել էր, թե այդ միությանն արագ ինտեգրվելու անհրաժեշտության վերաբերյալ ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանի հայտարարությունները ոչ մի կապ չունեն
ՏԻԿԻՆԸ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՑԻ ՍՊԱՅԻՆ
«Առավոտի» ապրիլի 18-ի համարում՝ որպես սեփական լրատվություն, տպագրել էինք «Ազատություն Վահրամ Աղաջանյանին» նյութը (այն պատրաստել էր Լիլիթ Ավագյանը)։ Ապրիլի 17-ին, Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ ի պաշտպանություն լրագրող Վահրամ Աղաջանյանի, հավաքված հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մեջ էր նաեւ Ամերիկայից 7 տարի առաջ Հայաստան եկած մի կին (նրա տվյալները խմբագրությունում են)՝ մի ցուցապաստառ ձեռքին։ Այնտեղ ասվում էր, որ
ՎԻՐՏՈՒԱԼ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
«Հայոց աշխարհ» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթերը տպագրել են հոդվածներ, որոնց նպատակն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին լրագրողների «վայրագ» հարձակումներից: Դրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ մենք պատրաստ ենք ճշմարտությունն իմանալ միայն կատարված փաստից հետո: Մեր վիրտուալ երեւակայությունը թույլ է տալիս պատկերացնել Լեռնային Ղարաբաղի աշխատավորության ներկայացուցիչ Դ.Մ.-ի «Հայոց աշխարհ» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերին ուղղած նամակն
«ԶԵՐԿԱԼՈՆ» ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՎԱՀՐԱՄԻՆ
Ի պաշտպանություն Վահրամ Աղաջանյանի հայաստանյան ԶԼՄ-ների ցույցի՝ հաջորդ օրն իսկ, ապրիլի 18-ին ադրբեջանական «Զերկալո» օրաթերթը «Հայ լրագրողները կմերկացնեն կոռուպցիոներին» հոդված էր տպագրել, ուր անհանգստություն էր հայտնում իրենց խմբագրությունում մեկ տարի առաջ հյուրընկալած հայ լրագրող Վահրամ Աղաջանյանի մասին: Երկու շաբաթ առաջ «Զերկալոին» Երեւանից տեղեկացրել էին, որ «Խանկենդիի դատարանը լրագրողին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման»: Թերթը ադրբեջանցի
«ԱՌԱՋ ԳՆԱՄ՝ ՄԵՐՈՆՔ ԵՆ, ԵՏ ԳՆԱՄ՝ ՄԵՐՈՆՔ ԵՆ»
Որեւէ միության կամ խորհրդի մեջ մտնելու անզուսպ ցանկություն ունեցողներին պարզապես առաջարկում ենք կրկին թերթել 1709 թվականից սկսած Իսրայել Օրիի հայտնի պատմությունը, երբ նա այցելել էր Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինին եւ նրան ներկայացնելով հայ ժողովրդի դառը ճակատագիրը, օգնություն էր խնդրում։ Պետրոս Առաջինն էլ իր կայսերական մեծությունից փորձում էր հասկանալ, թե ի՞նչ են ուզում հայերը՝ պետություն են
ԼԱՎ ԼՈՒՐ
«Նման բան չի կարող լինել»,- ասաց արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանն «Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե որքանո՞վ են իրական իր մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը։ Ի դեպ, նախարարը նաեւ նշեց, թե հակառակ պարագայում ինքն ուրախ կլիներ։ ՎԱՏ ԼՈՒՐ ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանը երեկ ԱԺ-ում հնչեցրեց այս հարցը. «Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող Ալեքսան Հարությունյանի
ԵՏ ՏՎԱԾ ՓՈՂԵՐ
Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ Աղասի Արշակյանի եւ Հրանտ Ոսկանյանի գլխավորությամբ, ճանապարհածախսի համար ստացել են 2170$, որից 830-ը տնտեսել եւ ետ են վերադարձրել ԱԺ-ի հաշվապահություն։ Ինչպե՞ս են կարողացել տնտեսել, արդյո՞ք միութենական բարեկամների հաշվին են ապրել Մոսկվայում։ ՄԵԾ ՊԱՍ Մեծ պասի վերջին շաբաթն է ավարտվում։ Նրանք, ովքեր իրենց
ՀԱՐՑԸ ՊԻՏԻ ԳՐԱՎՈՐ ՁԵՎԱԿԵՐՊՎԻ
ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում փորձեց պարզաբանել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տարածված այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանն է արդարադատության նախարարի միջոցով ճնշում գործադրել դատարանի վրա՝ իր խորհրդական Ալեքսան Հարությունյանին կալանքից արձակելու որոշում պարտադրելու համար։ «Թող մնա հաջորդ անգամ»,- ի պատասխան տեղից ասաց վարչապետը։ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԽՓԵԼԸ ՉԵ՞Ն ԱՐԳԵԼՈՒՄ Երեկ
Հայերը Եվրախորհրդի մուտքի մոտ
Աշխարհագրությունը շատ հետաքրքիր բան է, ոչ մի կերպ չի կողմնորոշում՝ Հայաստանը ասիական երկիր է, թե եվրոպական։ Թերեւս սույն փաստն ավելի հստակեցնելն այնքան էլ կարեւոր չէ, քանզի հայերը կողմնորոշված ժողովուրդ են՝ արագ թափով ձգտում են Եվրախորհրդի անդամ դառնալ։ Եվրախորհուրդն էլ իր հերթին հայերի նկատմամբ բարյացակամ է տրամադրված, գիրկը բաց է՝ «եկեք, հայեր, կընդունեմ ձեզ իմ գիրկը
«ՂԱՐԱԲԱՂԸ ՈՉ ՁԵՐՆ Է, ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»
Ղարաբաղը դեռ ո՜ր թվից Ռուսական կայսրության տարածք է Այս մտքի հեղինակը ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանն է։ Այն ասվել է Հայկոմկուսի ղեկավար Վլադիմիր Դարբինյանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում։ Զրույցի թեման Հայաստանի անդամակցությունն էր Ռուսաստան- Բելառուս դաշինքին, եւ ըստ այդմ՝ Ղարաբաղի հետագա ճակատագիրը։ Ըստ Վլադիմիր Դարբինյանի տվյալների՝ Ղարաբաղի իշխանություններն իրեն հայտնել են, որ միությանն անդամակցելու նպատակով հանրաքվե
ԴՈՒՐՍ ՄԻ՛ ԵԿԵՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՑ
Վտանգավոր է կյանքի համար «Առավոտն» իր ապրիլի 13-ի համարում տպագրել էր տեղեկատվություն, որ ըստ թերթին հասած տվյալների՝ 1999 թվականի հոկտեմբերի 20-ին Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել էր տարածքների փոխանակման վերաբերյալ առաջարկը, նիստի կեսից հեռացել էին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ Ալբերտ Բազեյանը։ Երեւանի քաղաքապետ պրն Բազեյանից էլ փորձեցինք ճշտել՝ որքանով է ստույգ այս լուրը. տարածքների փոխանակման
ՍՈՒԲԼԻՄԱՑԻԱ
Այլ կերպ, քան որոշակի էներգիայի փոխակերպմամբ՝ չես բացատրի այն ակտիվությունը, որով Տիգրան Նաղդալյանի եւ Սերժ Սարգսյանի վրա ատամները ջարդած «Միասնության» առաջնորդները եւ հատկապես հարցազրույցների առումով առավել ակտիվ Տիգրան Թորոսյանը սկսեցին հարձակվել այլ լրատվամիջոցների եւ գործիչների վրա։ ԱԺ փոխնախագահը նաեւ սկսեց նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին այսպես խոսել. «Անգամ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ ասաց…»։ Հարկ
ԱՎՍՏՐԱԼԻԱ ԱՅՑՆ ԱՐԺԵՑԱՎ ՇՈՒՐՋ 30 ՀԱԶԱ՞Ր ԴՈԼԱՐ
Բայց սա մանրուք է, եթե հաշվի առնենք այն հեռանկարը, որ ավստրալիական նավերը կարող են բարձրանալ Հայաստանի լեռները։ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, ԱԺ-ն բավական խրթին ֆինանսատնտեսական կացության մեջ է՝ բյուջետային հասանելիք գումարները հատկացված չեն, ուստիեւ՝ պարտքեր «Հայմամուլին», էներգահամակարգին, անգամ բենզինի համար փող չկա, չեն վճարվում նաեւ պատգամավորական ծախսերը եւ այլն։ Նման պայմաններում բավական պատկառելի մի գումար
ԼԱՎ ԼՈՒՐ
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեւակ Մանուկյանը փոխանցեց, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը դատապարտում է իր թիկնազորի ղեկավար Արբակ Բաբասյանի կատարած հանցանքը եւ հույս հայտնում, որ նա իր արժանի պատիժը կստանա։ Սեւակ Մանուկյանը նաեւ հերքեց «Ազգում» հրապարակված այն լուրերը, թե Արբակ Բաբասյանը Արմեն Խաչատրյանի ազգականն է։ ՎԱՏ ԼՈՒՐ «Այսօր երկրում չկա ավելի մեծ չարիք,
ՎՐԱՍՏԱՆԻ «ՆԱՏՕ-ԱՑՈՒՄ»
Երեկ Թբիլիսիում պիտի ստորագրվեր փաստաթուղթ՝ ընթացիկ տարում Թուրքիայի կառավարության կողմից Վրաստանի պաշտպանության նախարարությանը 4 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ. հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Գումարի մեծ մասը կօգտագործվի Վրաստանի Զինված ուժերի 11-րդ բրիգադի ենթակառուցվածքի վերակազմավորման եւ կատարելագործման համար՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: 1998 թվականին Թուրքիան Վրաստանին հատկացրել էր 5,5 մլն, իսկ 1999 թվականին՝ 3,8 մլն դոլարի դրամաշնորհ:
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Սրտի տագնապով թիվ 3 հիվանդանոց տեղափոխված Էդոնիս Հարությունյանին (արդարադատության նախարարի հորը) հայտնաբերել են փողոցում ընկած։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել՝ նետվելով պատուհանից։ ԼԱՎ ԷԻՆ ՍԿՍԵԼ «Մարզային լրատվամիջոցները հիմնվում են այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, խոսքի եւ մամուլի ազատությունը, բուրժուակղերական արժեքների նկատմամբ պրոլետարական անհանդուրժողականության բարձր պաթոսը»,- հեգնանքով գրում էին լրագրողներ
Հիշողություն
Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա կապակցությամբ Երեւանում մի շարք միջոցառումներ էին կազմակերպված։ Պանթեոն այցելելուց հետո Դեմիրճյանի հարազատները, Ազգային ժողովը՝ գրեթե ամբողջ կազմով, բազմաթիվ երեւանցիներ ուղեւորվեցին արդեն Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն՝ անվանակոչության համար, այնուհետեւ՝ գլխավոր պողոտայում բացվեց հուշաքար. պողոտան եւս այսուհետ կկոչվի Կարեն Դեմիրճյանի անվամբ, ավելի ուշ՝ հանդիսություն տեղի ունեցավ նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում։ Քանի
Հանցակազմի բացակայությամբ
2000 թ. ապրիլի 10-ին առողջական ծանր վիճակի պատճառով ազատ արձակվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված (1999 թ. նոյեմբերի 5-ից) Միսակ Մկրտչյանը։ Մեր թերթի նախորդ համարներից մեկում այս կապակցությամբ նշել էինք, որ Մ. Մկրտչյանը, որը կասկածյալի կարգավիճակով էր սկզբում ձերբակալվել, այժմ սակայն մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ունենալու մեջ։ Ընդ որում, մեր այդ հրապարակման մեջ նշել
Ո՞Ր ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ «ՆԵՐՈՒՄ» ԿԱ ԱՅՍՔԱՆ,
Եվ այսքան կալանավոր ո՞ր երկրի ներսում… Ապրիլի 15-ին՝ շաբաթ օրը, այցելեցինք ԼՂՀ ՆԳ նախարարության մեկուսարան՝ Վահրամ Աղաջանյանին տեսակցելու նպատակով։ Տեսակցել, բնականաբար, չհաջողվեց եւ «10-րդ նահանգ» խմբագրակազմին հաջողվեց նրան փոխանցել հայաստանյան վերջին օրերի մամուլն ու սննդամթերք։ Մեկուսարանը գերծանրաբեռնված է, եւ ամեն մի խցում, ըստ մեր տեղեկությունների, 6-7 կալանավոր է պահվում։ Հերթեր կան «տյուրմի» մուտքի մոտ… Սննդամթերքը
ԱԶԱՏՈՒԹՅՈ՛ՒՆ ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ
«Ազատությո՛ւն Վահրամ Աղաջանյանին» մակագրությամբ պաստառներով երեկ Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության շենքի մոտ պիկետ էին կազմակերպել հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները (շենքը հսկում էին զինվորականները)։ Սա մեր գործընկերոջ հանդեպ Ստեփանակերտի քաղաքային դատարանի վճռի դեմ կազմակերպված ակցիաներից առաջինն էր։ Մինչ լրագրողների պատկառելի կազմը հայտարարության տեքստը հանձնում էր ԼՂՀ ներկայացուցիչ Կարեն Միրզոյանին (նախապես գործընկերներին խնդրելով՝ եթե 20 րոպեից չվերադառնանք,


















































