Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Մուրադյանը՝ կրկին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Օգոստոս 25,2020 13:40

Օգոստոսի 25-ին կայացած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում Գեւորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ Միքայել Մալխասյանը՝  ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

Հիշեցնենք, որ հենց Գևորգ Մուրադյանն էր հանձնարարել ԵՊՀ անվտանգության ծառայությանը՝ թույլ չտալ, որ լրագրողները մտնեն շենք՝ պատճառաբանելով, որ պարետի որոշմամբ արգելվում է 40 հոգուց ավելի մի տարածքում հավաքվելը:

Ըսդ Գեւորգ Էմին- Տերյանի մեկ այլ գրառման՝ Գևորգ Մուրադյանն ասել է, որ ԵՊՀ զարգացման համար ուսման վարձը պետք է լինի 1-1,2 մլն դրամ, իսկ ուսանող Խաչիկ Աբաջյանը թվարկել է վերընտրված Գևորգ Մուրադյանի՝ նախկինում արված այն խոստումները, որոնք չեն կատարվել։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31