Օրվա լրահոսը

«Կար հույս, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ. այո, Սարգսյանը շատ վատ հարաբերություններ ուներ Ալիեւի հետ». Յունուսով

Սկզբնական շրջանում եղան հետաքրքիր բանակցություններ, բայց Ադրբեջանում իրավիճակը կտրուկ փոխվեց(ՀՀ-ում դա դեռեւս չեն հասկանում), երբ Փաշինյանն այցելեց Արցախ եւ հայտարարեց, որ Արցախը ՀՀ-ի մաս է

Պահանջած փողը ստանալուց հետո Էրեբունու համայնքապետարանի աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 30-ին գլխավոր վարչություն հրավիրված Էրեբունի վարչական շրջանի մի բնակիչ հաղորդում տվեց, որ բակերը առանձնացնելու նպատակով քարե պարսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200 հազար դրամ վարչական տույժի չենթարկելու համար Էրեբունու համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, որպես կաշառք, իրենից

«Սպասելիք կա, որ ՌԴ-ն էլ պետք է նույնն անի ՀՀ-ի համար, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի, բայց ՌԴ-ի համար դա ընդունելի չէ». Ավատկով

Ռուսաստանն ավելի մեծ ակտիվություն պետք է ցուցաբերի Հարավային Կովկասում իր դերն ամրապնդելու համար, սակայն Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, երբեք չի հայտարարել, որ արցախյան հակամարտության կողմ է

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ տեղադրվել է նոր մարտական հենակետ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ: Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ»:

Տուրիզմի ոլորտը մնացել է մեն-մենակ՝ ֆինանսական ճգնաժամի հետ

Զբոսաշրջության ոլորտը չի աշխատում, բայց բանկերը պարտադրում են գործընկերություններին վճարել ե՛ւ տոկոսները ե՛ւ մայր գումարները՝ հակառակ դեպքում կգցեն «սեւ ցուցակ»:

Գիշերը հրավառություն կատարած տղամարդը վարչական պատասխանատվության է ենթարկվել. Մարուքյանի գրառման հետքերով

Եվս մեկ անգամ պահանջում ենք, որ խստագույնս պահպանեք համակեցության կանոնները և գիշերային ժամերին չիրականացնեք հրավառություն։

«Խորհուրդ եմ տալիս տղամարդկություն ունենա մեր իրավապահ համակարգը». Վանեցյանն արձագանքում է ԱԱԾ-ին

«Կոնկրետ մեկ գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում: Այդ 106 մլն դոլարանոց գործի անունը ես չեմ ուզում տալ: Խորհուրդ եմ տալիս տղամարդկություն ունենա մեր իրավապահ համակարգը եւ ասի, թե այդ արժանապատիվ սպայի, պրոֆեսիոնալ աշխատակցի գործունեության ընթացքում ինչ դրական արդյունք է ունեցել ԱԱԾ-ն եւ ի դեմս ԱԱԾ-ի՝ Հայաստան Հանրապետությունը»:

Ucom-ը 105 մլն դրամ փոխհատուցում կտրամադրի կապի խափանման համար

Ucom ընկերությունը նախատեսում է ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրել ֆիքսված կապի իր բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում տեղի ունեցած կապի խափանման համար։ Ucom-ի թիմի գնահատմամբ կապի խափանման արդյունքում մեր բաժանորդներին պատճառված անհարմարությունները դժվար է չափել գումարով։ Գնահատելով Ucom-ի բոլոր բաժանորդների համբերատարությունը՝ Ucom-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բարդ ժամանակահատվածում շատ կարևոր ու անգնահատելի աջակցության

«Կսթափեցնի, չի սթափեցնի, խնդիրն այն է՝ անձանց իրավունքները խախտվել են: Պահանջում ենք հերքում և ներողություն». Արամ Օրբելյանը՝ Խաչատրյանների ՝ընդդեմ Մանե Գևորգյանի և Նիկոլ Փաշինյանի գործի մասին

Խաչատրյանները պահանջում են Մանե Գևորգյանից զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել ու ներողություն խնդրել: Գումարային պահանջ չկա:

«Արտակարգ ավարտական երեկո» Բրյուսովի անվան պետական համալսարանում

Առցանց եթերի սպասված հյուրերն էին ԲՊՀ հայտնի շրջանավարտներ Հրանտ Թոխատյանը, Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը, որոնք իրենց ջերմ խոսքերով է՛լ ավելի ոգևորեցին շրջանավարտներին:

«ԱԱԾ ղեկավարը ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար… այդ մարդը չունի որեւէ փորձ հետախուզական ոլորտում, հակահետախուզական ոլորտում». Վանեցյան

«Նրա փոխարեն, որ ԱԱԾ-ն զբաղվի մեր արտաքին թշնամիների նոր նկրտումներով, որն արդեն բոլորը տեսնում են՝ թե՛ Թուրքիայի ակտիվությունը, Ադրբեջանի հետ զորավարժությունները, Թուրքիայի ակտիվ աշխատանքը, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը ՀՀ տարածքում, փոխանակ դրանով զբաղվի, ԱԱԾ-ն մի ինչ-որ անհեթեթ գործ է փորձում կարել ինձ վրա, բայց՝ ապարդյուն, որովհետեւ օրենքի ընթերցման հետ այդ մարդիկ երեւի թե խնդիրներ ունեն»:

Վարչապետը հորդորել է հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով. կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում

«Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»

Վանեցյանը պատրաստ է Քոչարյանի ու առհասարակ անգամ «սատանայի» հետ համագործակցել՝ իշխանափոխության համար

Վանեցյանն ասաց, որ իրենք լինելու են հզոր ընդդիմություն ու քաղաքական քայլերով ստիպելու են այս իշխանություններին նահանջել ու բռնել ճիշտ ուղին, իսկ ռեպրեսիվ մեքենաներ իրենց դեմ բանեցնելն անօգուտ է. «Լինելու են գործուն քայլեր՝ այս իշխանություններին օր առաջ քշելու հարցում»:

Նարեկ Բաբայան. «Արխիվի հատորներից բացակայում են պետգույքի մասնավորեցման մասին արժեքավոր տեղեկություններ»

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պատմում է, թե ինչ կասկածելի եւ խնդրահարույց գործարքներ են կատարվել:

Իջևան-Երևան ավտոճանապարհին առևանգել են, պահել անծանոթ շինությունում, կրակել ձեռքին. հարուցվել է քրեական գործ

Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ տուժողին տևական ժամանակ ապօրինի ազատությունից զրկելու պահման վայրը, վերջինիս առևանգած անձանցից մեկի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.:

Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար. Էդմոն Մարուքյան

Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:

Հաստատել Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար կառավարության կողմից հաստատված կանոնակարգ. «Ազգային Օրակարգ»

Անհապաղ հատուկ աջակցության ծրագիր հաստատել (հարկային բեռի թեթեւացում, աշխատավարձերի սուբսիդավորում, վարկային արձակուրդի տրամադրում), հատկապես՝ ներգնա տուրօպերատորների, հյուրանոցների, հյուրատների, ուղևորափոխադրող կազմակերպությունների համար, մինչև աշխարհը՝ հետևաբար նաև զբոսաշրջային ոլորտը վերադառնա իր բնականոն կյանքին:

«Իրենք ոչ մի բան չեն կարողանում անել, չունեն այդ կրթությունն ու հնարավորությունը, իրենք միայն կարողանում են քան-դել». Վանեցյանը՝ արտաքին քաղաքականության սխալների մասին

Վանեցյանն ասաց. «Ներդրումներ չեն կարող լինել մի երկրում, որտեղ չկա հանգստություն, կանխատեսելիություն, չգիտի մարդ` ինչ կլինի մի ժամից, երկու ժամից: Շինծու գործերը բերելու են նրան, որ որեւէ մեկը չի ուզելու գալ ՀՀ-ում ներդրում անելու»:

Այդպես էլ չի մշակվել հոգեկան առողջության պահպանման համապարփակ օրենք. ՀՔԱՎ զեկույցը

Զեկույցում արձանագրված խնդիրների ուղղությամբ ներկայացվել են նաև առաջարկություններ։

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝

Բերտրան Լամոնը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել ԿԽՄԿ առաքելության կողմից նախատեսվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել առկա համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

«Որեւէ մեկի տանը իր կինը կամ մայրը այդքան ստրուկ չեն, ոնց որ ներկայացվում է որոշ ներկայացուցիչների կողմից». Վանեցյանը՝ եկեղեցու, ընտանեկան արժեքների մասին

«Կրթական ծրագրից հանել հայ գրականություն առարկան, կամ հայ առաքելական սուրբ եկեղեցու առարկան հանել ուղղակի անթույլատրելի է, դա այն թաքնված ծրագիրն է, որ մեր ազգային ինքնությունը, մեր պատմությունը խեղեն: Չենք թույլ տալու, ամեն ինչ անելու ենք, որ մեր կրթական համակարգը ճիշտ ուղղությամբ գնա»:

Պարտավորված է եղել դասավանդել 66 դասաժամ, մինչդեռ դասախոսությունները չի կատարել. Շիրակի պետհամալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Այնուհետև, Ե. Ս.-ն, դասաբաշխմամբ իր վրա դրված վերոհիշյալ ծանրաբեռնվածությունը չկատարելու փաստը քողարկելու նպատակով, 2019թ. հուլիսին իր ստորագրությամբ կեղծել է նաև 2018-2019թթ. ուստարվա «Դասախոսի աշխատանքի անհատական պլան» կոչվող փաստաթուղթը, որում ներառված են եղել բովանդակությամբ կեղծ տվյալներ դասաբաշխմամբ իր վրա դրված 383 ժամ ծանրաբեռնվածությունը վերջինիս կողմից ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ, որը նա ներկայացրել է ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին, դեկանին, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորին, գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենին, ովքեր հաստատել են այն:

Սահմանափակումների հիմնավորումները չեն կարող նույնը լինել, ինչ սկզբնական շրջանում էին. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը նշեց, որ իրենց դիտարկման արդյունքները ցույց են տալիս՝ ոստիկանությունն էլ այս իրավիճակում կանգնում է լուրջ խնդիրների առաջ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031