Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն 3 վաճառակետերում են հայտնաբերվել ոչ սպանդանոցային ծագման մսի խմբաքանակներ, որոնց իրացումը կասեցվել է. ՍԱՏՄ մշտադիտարկումը ԳՈւՄ-ի շուկային հարող տարածքի մսի տաղավարներում

Հուլիս 31,2020 17:41

Անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հուլիսի 25-ից սկսած ամենօրյա վերահսկողությունը տվել է ցանկալի արդյունքներ: Եթե Խորենացի փողոցի մսի տաղավարներում (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) ստուգայցերի մեկնարկի պահին տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական վկայականը, ապա այսօր արդեն գրեթե 30 տաղավարներում մսի և  ենթամթերքի սպանդանոցային ծագումը կասկածներ չի հարուցել. ուղեկցող համապատասխան փաստաթղթերը ի պատշաճի ունեցել են բոլորը:

Վաղ առավոտյան կատարվող ՍԱՏՄ հսկողությունը փաստել է նաև, որ բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը: Միս-մսամթերքն արդեն տեղափոխվում է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով, բոլոր աշխատակիցներն ունեն սանիտարական գրքույկներ:

Միայն երեք վաճառակետում է հայտնաբերվել գառան և խոզի ոչ սպանդանոցային ծագման մսի խմբաքանակներ, որոնց իրացումը կասեցվել է: Կազմվել են արձանագրություններ, կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:

Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից և այդ նորմի պահպանումը ՍԱՏՄ առաջնահերթություններից մեկը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ստուգումներն արձանագրում են խախտումներ:

Միս-մսամթերքն արդեն տեղափոխվում է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով,

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031