Օրվա լրահոսը

«Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության

«Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը»,-ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել:

Ավելի շատ են արտահանել վնասները նվազագույնի հասցնելու նպատակով. ՏԶՆԿ-ն անդրադարձել է հանքարդյունաբերության ծավալներին

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական  արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալների փոփոխությանը 2019-2020թթ. հունվար-մայիսին: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի արտադրության ծավալը 2020թ.-ի հունվար-մայիսին 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 147.7 մլրդ ՀՀ դրամ՝ արձանագրելով 25.7% աճ, ինչը պայմանավորված է բացառապես մետաղական հանքաքարի արդյունահանման 26.5% աճով, որի տեսակարար կշիռը հանքագործական արդյունաբերության

«Եթե գործատուն չներկայացնի աշխատանքային գրքույկները, կկարողանանք դատարան դիմել». փոխնախարար

Կարճ ասած՝ առանձին գործատուներ անտեսում էին օրենքի պահանջը, որովհետեւ չկար սանկցիա

Հրաչյա Քանանյան. «ՀՖՖ իշխանությունը զավթած մի քանի հոգի հակազգային, հայկական ֆուտբոլին դեմ քայլեր են անում»

ՀՖՖ-ն ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում հայտնվածի կարգավիճակում: Այն տարանջատվել է հայկական ֆուտբոլից եւ գործում է որպես առանձին միավոր՝ զբաղվելով միայն դրսից ստացվող ֆինանսների կառավարմամբ եւ դրանք անհամաչափ, տրամաբանությունից դուրս վերաբաշխումով:

Մրցույթը Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա կասեցվել է՝ դատարանի արգելանքով

Նախկին պաշտոնակատարը դատը շահել է, ԿԳՄՍՆ պատճառաբանում է՝ մրցույթի կասեցման մասին փաստաթուղթ չի ստացել:

Կոնգրեսը պետք է անհապաղ դադարեցնի բոլոր ֆինանսավորումներն Ադրբեջանին. Ամերիկայի հայկական համագումար

Թուրքիայի կողմից այսպիսի բացահայտ աջակցությունն Ադրբեջանին, որին նա մատակարարում է զինամթերք, սպառնում է ավելի ապակայունացնել տարածաշրջանը: Տարածաշրջանի ապակայունացումը համապատասխանում է Էրդողանի կառավարության վարքագծի մոդելին:

Ինչո՞ւ կրկին հետաձգվեց Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստը

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը միջնորդել էր դատարանին նիստը հետաձգել, քանի որ գտնվում է հերթական արձակուրդում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ Հուլիսի 19-20-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում

Ռուբեն Հայրապետյան. Ատենախոսությանս գործով դատը հաղթեցի, մեղավորների պատժվելու և այլ մանրամասների մասին՝ մամուլի ասուլիսին

ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթը հայցիս հիման վրա կասեցվեց՝ դատարանի արգելանքով

«Ձեր ժամանակը անցողիկ է՝ մեր ազգի հոգեկերտվածքը մնայուն». Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը

Եվ այս պայմաններում Հայաստանի կրթության նախարարը փորձում է, առնվազն, կրճատել մեր նոր սերնդի պատմական հիշողությունը, դպրոցական ծրագրից հանելով Հայ եկեղեցու պատմություն առարկան:

«Ադրբեջանական հրետանին այսպես էր խփում մեր գյուղերին». Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութեր է հրապարակել

Արծրուն Հովհաննիսյանը հակառակորդի կողմից հայկական բնակավայրերը հրետակոծելու տեսանյութեր է հրապարակել:

«Միջազգային արձագանքները եղել են կա՛մ չեզոք, կա՛մ հօգուտ Հայաստանի, բացառությամբ երկու դեպքի». Շիրակ Թորոսյան

Իրենք գիտեն, ցանկացած ռազմական ոտնձգություն հղի է Ադրբեջանի համար կորստաբեր հետեւանքներով: Նրանք կորցնելու են ավելի մեծաքանակ զինուժ, տեխնիկա եւ հավանական է շատ, որ կկորցնեն տարածքներ:

Երևանը մտադիր չէ զենքի հավելյալ մատակարարումների հարցով դիմել Ռուսաստանին. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Երևանը մտադիր չէ զենքի հավելյալ մատակարարումների հարցով դիմել Ռուսաստանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Այսօրվա դրությամբ հավելյալ մատակարարումների կարիք չկա: Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական մեր համագործակցությունը այս տարիների ընթացքում զարգանում է, կան երկկողմ պարտավորություններ, պայմանավորվածություններ, որոնք քննարկում են գերատեսչությունները: Այն պատվերները, որոնք արդեն ստացել ենք, և նրանք, որոնք սպասվում

Կրկին սեւեռվել են ներքին օրակարգի վրա՝ թիրախավորելով ընդդիմությանը. Արմեն Աշոտյան

Անփառունակ կերպով (մեղավորներն անխուսափելիորեն պատժվելու են) տապալելով այս պայքարը՝ Փաշինյանը չարաշահեց ընդդիմության պետականասիրությունն ու բարոյականությունը եւ լկտի ու բացահայտ կերպով շարունակեց իր ներքաղաքական շահերը հետապնդել. Լանզարոտեի կոնվենցիա, գույքահարկի բարձրացման օրենք, գույքի բռնագանձման օրենք, քաղաքական օպոնենտների նկատմամբ քրեական հետապնդումներ եւ դատավարություններ, Սահմանադրության բռնաբարում, ՍԴ բռնազավթման փորձ եւ այլն։

Չինարիի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների դեպքի առթիվ ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Կրակ է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող  առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին  չի հասցվել, իսկ  նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են:

Նոր տվյալներ՝ Գյումրիում կորոնավիրուսով վարակվածների մասին

Մեր տեղեկություններով, Շիրակի մարզում դրական դեպքերը օրական տատանվում են 25-35 տոկոսի սահմաններում․ օր կա նմուշառվածների ընդհանուր քանակից 25 տոկոսն է դրական, օր կա՝ 27, 33 տոկոս։

Վրաստանում մինչ այսօր կորոնավիրուսով վարակվելու 1003 դեպք է արձանագրվել. «Ալիք մեդիա»

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 15-ի տվյալները

Գիշերը ոստիկանները Եղեգնուտի գյուղապետարանի տարածքից հեռացրել են բարիկադները. գյուղացիները վրդովված` թույլ չեն տալիս, որեւէ մեկը մտնի համայնքապետարան

Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները չեն կարողանում մտնել Եղեգնուտի համայնքապետարան՝ ընդունում հանձնում անելու

Կիպրոսի արտգործնախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

Աշոտ Ղուլյան. Մեր հակառակորդների սպասելիքներն, ինչպես միշտ, ցնորամիտ են

Այդպես էլ անհասկանալի կմնա նրանց, թե ո՞նց է իր վիճակից ամեն օր դժգոհող ազգը համախմբվում բանակի շուրջ՝ մի կողմ թողնելով ներքին խնդիրներն ու քաղաքական տարբեր հայացքները:

ՄԻՊ-ի զեկույցում արտացոլվել են նաև այն, որ ադրբեջանական կողմը հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակն ուղղվի սեփական բնակչության վրա

Մարդու իրավունքների պաշտպանը Տավուշում տեղի ունեցող դեպքերով 2-րդ միջանկյալ անգլերեն զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին

Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տևելու ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի կրակը և ներողություն հայցի և՛ իր ժողովրդից, և՛ հայ ժողովրդից:

ՀԱՊԿ-ն նկատեց, որ Թուրքիայի՝ անկայունություն հրահրելու փորձերը «լուրջ անհանգստացնող են»

ՀԱՊԿ-ից կոչ են անում դաշնակիցներին դրսեւորել համերաշխություն եւ փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն եւ տառին Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը միջազգային հանրության ուշադրության կիզակետում է: Նախ, հուլիսի 13-ին իրավիճակի վերաբերյալ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք դատապարտեցին հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ արեցին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա լարվածությունը կանխելու համար։ Ապա` նրանք, որքան հնարավոր

Բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է ավելի երկարաժամկետ մտածեն. Գարիկ Ղազարյան

Հայաստանում շարունակվում է արտակարգ դրությունը, թեւ տնտեսությունը քիչ-քիչ շունչ է առնում, բայց բնականոն օրակարգին վերադառնալու մասին խոսելու համար դեռ շատ վաղ է: Այս եւ այլ մի շարք հանգամանքներով պայմանավորված մեր վարկային համակարգը շատ ավելի երկարաժամկետ ու ճկուն պետք է մտածի, այսօրվա կտրուկ եւ չմտածված քայլերը հետագայում կարող են ավելի լուրջ եւ անդառնալի վնասներ պատճառել բանկային

Բոլորիս պարտքն է համախմբվել հերոսական հայկական բանակի շուրջը, որն անցած օրերի ընթացքում պատվով կատարել է իր մարտական պարտականությունները. «Ազգային օրակարգ»

Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվել է ռազմական ագրեսիա Հայաստանի հանրապետության նկատմամբ։ Տարբեր տեսակի սպառազինություններից ռմբակոծության են ենթարկվել հայկական սահմանամերձ բնակավայրերը, պետական սահմանը վերահսկող զինված ուժերի դիրքերը և ենթակառուցվածքները, հայկական կողմից կան զոհեր։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը խորապես ցավակցում է մեր զոհված զինծառայողների ընտանիքներին և հայտարարում է, որ Ադրբեջանի հանրապետության ղեկավարությունն

«Սա դիվերսիա է պետության դեմ». «Իմ քայլի» պատգամավորը՝ ԶԼՄ-ների որոշ հրապարակումների մասին

Իհարկե, այդ տարիներն անցել են եւ նման մեթոդները կիրառելի չեն, սակայն մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները նույնն են մնացել

Զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար

Գարուշ Վեմիրի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, Գրիշա Վահանի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, Սմբատ Գևորգի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, Սոս Փայլակի ԷԼԲԱԿՅԱՆԸ հետմահու պարգեւատրվել են

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031