Օրվա լրահոսը
Հարձակման է ենթարկվել Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը
Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն.Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։
Ապահովել նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը. դիմում ՄԻԵԴ
Ինչպես տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ նոյեմբերի 16-ին ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:
Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց պատգամավոր Ջոն Ինյառիտուի՝ ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու միջնորդությունը
Իսպանիայում ՀՀ դեսպանության ՖԲ էջում տեղեկացվում է. Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց պատգամավոր Ջոն Ինյառիտուի՝ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու առաջարկ-միջնորդությունը։
Երբ է Շուշին հայտնվել օրակարգում՝ որպես պատերազմի դադարեցման պայման
«Վերջին երկու օրերին Շուշիից 300-ից ավելի մեր զոհվածների մարմին է դուրս բերվել։ Դուք պատկերացնո՞ւմ եք այդ ճակատամարտի ծավալը։ Իսկ մարդիկ կան հայտարարում են՝ գեներալները կամ քաղաքական հրամանատարությունը հրաման են տվել չպայքարել Շուշիի համար։ Բա էդ մարդիկ ո՞ւմ հրամանով են գնացել կռվել ու զոհվել»,-այսօր ԱԺ-ում «Իմ քայլի» հետ հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան պատգամավորների հարցերի՝ ասաց վարչապետ
Եղիազար Վարդանյանը` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր
2020 թ նոյեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձունների խորհրդի նիստում, մինչ օրակարգին անցնելը՝ մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած, այս պահին համալսարանի 20 ուսանողի, ինչպես նաև մյուս նահատակների հիշատակը։ ՃՇՀԱՀ-ի հոգաբարձունների խորհրդի նիստում քննարկվեց համալսարանի ռեկտորի ընտրության հարցը։ Հիմք ընդունելով ռեկտորի ընտրությունների վերաբերյալ ընթացակարգի պայմանները՝ համալսարանի
Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները. ՄԻՊ
Համացանցում տարածվում են այսօր տեղի ունեցած հավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցազրույցը, որոնցում օգտագործվել են անթույլատրելի բառեր ու ձևակերպումներ: Մասնավորապես, երկուսի խոսքում էլ օգտագործված են «արյուն», «ցույցերը ճնշել բռնի ուժով» «բախումներ» և այլ ձևակերպումներով հավանական զարգացումների վերաբերյալ
Հայկ Բաբայանը նշանակվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Գուրգեն ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ
Զոհրաբ Մնացականյանն ազատվեց ԱԳ նախարարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ազատել արտաքին գործերի նախարարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Պարոն Քոչարյանը պետական այն պաշտոնյան չէ, որի դիրքը հրամանատարական ուղղահայացում իրավունք կընձեռեր զեկույցներ ակնկալել` ՍՈւ-երը կիրառվել են, թե՞ ոչ, մարտական խնդիր կատարել են, թե՞ ոչ. ՊՆ
Նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիտարկումներ է հնչեցրել` կապված Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈւ 30-ՍՄ ինքնաթիռների` Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում կիրառության հետ: Ընդ որում, պարոն Քոչարյանն իր խոսքը կառուցել է ակնհայտ հեգնական տոնայնությամբ, մասնավորապես «հիշեցնելով», որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը
Անխուսափելի են լինելու ԱԺ-ի արտահերթ ընտրությունները, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը. Արմեն Սարգսյան
Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ. ՀՀ նախագահ
«Այս պահին ինքնազգացողությունս լավ է». Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Սիրելի հայրենակիցներ, այս պահին ինքնազգացողությունս լավ է: Երախտագիտությունս եմ հայտնում բոլորիդ բազմաթիվ զանգերի ու առողջության բարեմաղթանքների համար։ Մնում եմ աղոթող ազգի, բանակի ու հայրենիքի համար: ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Շուշի. քաղաք վերերկրային… (Ֆոտոշարք)
Շուշին ինձ համար յասամանի բույր է՝ տիեզերքի գույների պես արբեցնող: Իմ սրտում գարուններն անավարտ են, իսկ յասամանը՝ միշտ ծաղկած…Շուշիի հետ ինձ «ծանոթացրել» է Վարդանը. իմ երազներում նա միշտ մի ճյուղ յասաման է ինձ մեկնում՝ իր եւ իմ սիրելի յասամանը Նա է պատմել, որ երջանկությունն այնտեղ է՝ Շուշիում. ես դա հասկացա դեռ այն ժամանակ, երբ «Շուշի»
«Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչո՞ւ էր այդ վիճակում»
«Վերջին երեսուն տարում մենք ապրել ենք պատերազմի բացառում, ոչ մի թիզ հող թշնամուն տրամաբանության մեջ։ Չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա։ Մեզ պետք էր ընտրություն կատարել եւ կենտրոնանալ այդ ընտրության վրա։ Վերջին երկուսկես տարում այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, բայց ես այդ ընտրությունը կատարել եմ եւ այդ ընտրության
ՀՀ կառավարությունն Արցախի քաղաքացիներրին կտրամադրի միանվագ դրամական աջակցություն
Հայաստանի Հազարապետության կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում: Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ աջակցության չափը յուրաքանչյուր մարդու համար կկազմի նվազագույն աշխատավարձի չափով՝ 68000-ական դրամ։ Երեխաներին ևս աջակցություն կտրամադրվի, եթե ծնողը կամ ծնողներից մեկը համարվի այս ծրագրի շահառու: Եթե Արցախում հաշվառված քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում
Նիկոլ Փաշինյան․ «Վեջին 5 տարվա ընթացքում ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել»
Վարչապետն անդրադառնում է այն մեղադրանքներին, որ իր հրաժարականով պատերազմի ընթացքը կփոխվեր
Վարչապետ․ «Բա ապրիլյան պատերազմը, որ կանգնեցվեց, ո՞նց կանգնեցվեց, ինչի՞ համար, ի՞նչ պայմաններով, ո՞վ կանգնեցրեց, հենց այնպե՞ս, որոշվեց, որ վե՞րջ»
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ վերջին 2,5 տարվա ընթացքում իմ ունեցած շփումներն ու քննարկումներն ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից եւ տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից
Դավիթ Տոնոյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին
Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում տեղակայվող ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ աշխատակիցների հետ համատեղ իրականացվող որոնողական աշխատանքների մանրամասները, ընդգծելով, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ կերպով հավաքագրում և հրապարակում են բոլոր տեղեկությունները: Նախարար Տոնոյանն անհետ կորածների
Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը իշխանությունը հետաձգել է
Այսօր՝ ժամը 16:00-ին, նախատեսված էր ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունների դադարեցման հարցը: Այդ մասին տեղեկացրել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Այլ կերպ ասած՝ իշխանությունները կյանքի գնով փորձում են Գագիկ Ծառուկյանին զրկել մանդատից»,- գրել էր Իվետա Տոնոյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն
ՊՆ-ն ակնկալում է, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն կխնդրի երկրի պաշտպանական գերատեսչության բոլոր այն աշխատակիցներից, որոնք, նրա բնորոշմամբ՝ «ձկնորսի համազգեստ» են կրում
Այսօր, նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «անհասկանալի համազգեստ» և «ձնկորսի համազգեստ» է որակել ՀՀ պաշտպանության նախարարի կրած համազգեստը, որով վերջինը ներկայացել էր խորհրդարան։ Պետական բարձրաստիճան պաշտոնյային ոչ հարիր այս պահվածքը, բացարձակ անընդունելի լինելուց բացի, նաև հետևանք է Անդրանիկ Քոչարյանի մոտ պաշտպանական
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը և Արդարադատության նախարարն ազատվել են պաշտոններից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սամվել Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ
«Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումը հետաձգվել է
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Արթուր Վանեցյանը չի կալանավորվի
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի կողմից կայացված որոշմամբ մերժվեց Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ Դատարանը հաստատել է, որ առկա չէ հիմնավոր կասկած, թե Արթուր Վանեցյանն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին։ Հայրենի դատարանները հետևողականորեն ի ցույց են դնում իրենց վճռականությունը ղեկավարվել միայն օրենքով, չկատարել իշխանության
Փաշինյան․ «Բացառված է, որ ես որեւէ այնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի իշխանություն ձեւավորելն ազատ, օրինականան, արդար, թափանցիկ կամարտահայտման միջոցով»
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ քաղաքական ուժերն էլ պետք է հայտարարեն, որ դեմ են որեւէ բռնության
Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված ներկա իրավիճակին վերաբերող հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթն ազատ արձակվեց
«Երկաթ, երկաթ»,- քիչ առաջ այս վանկարկումների և ծափողջյունների ներքո ԱԱԾ մեկուսարանից դուրս եկավ ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը: Նա միանգամից գնաց Ազատության հրապարակ՝ միանալու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցներին: Բոլոր հավաքվածներին ևս հորդորեց գնալ Ազատության հրապարակ: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվածներից էր նաև Աշոտ Մինասյանը: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք՝
Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական ագրեսիան և 907 բանաձևը պիտի ուժի մեջ մնա
Այսօր մի խումբ անկուսակցական քաղաքացիներ մտահոգություններով լի հերթական նամակը փոխանցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին։ Անձամբ դեսպանին հանդիպել չհաջողվեց, քանի որ դեսպանատան քաղաքականությունն է այդպիսին, նշել էր դեսպանատան ներկայացուցիչներից մեկը։ Ի վերջո, նախաձեռնության համակազմակերպիչներ Դավիթ Զաքարյանից և Նորայր Մանվելյանից նամակը ընդունեց դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից մեկը։ Դավիթ Զաքարյանը նշեց, որ դեսպանատան դիվանագիտական կորպուսի աշխատակցին
«Միասնական հայրենիք»-ը որոշում է կայացրել դադարեցնել «Միասնական հայրենիք» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը
Հիմք ընդունելով Արցախում 2020թ. անցկացված համապետական ընտրությունների արդյունքում երկու քաղաքական միավորների ստացած առավելագույն քվեները և հանուն Արցախի անվտանգության և արցախցու սոցիալական պաշտպանվածության ու բարեկեցության՝ «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր: Ս.թ. նոյեմբերի 9-ին «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, անտեսելով վերոնշյալ համագործակցության հուշագրի սկզբունքները, այն
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 10-ին հաստատված հրադադարից հետո երկու երկրների միջև համագործակցության օրակարգը և հրատապ հարցերը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Անդրանիկ Քոչարյանը տարօրինակ է համարում, որ Դավիթ Տոնոյանը հրաժարական չի տալիս
Նոյեմբերի 17-ին տեղի կունենա պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ


















































