Օրվա լրահոսը
Վրաստանում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների զգալի աճ, պետք է զգոն լինել. Գախարիա
«Երեկ Վրաստանի տարածքում 24 նոր դեպք էր արձանագրվել, այսօր՝ 12։ Թեև մենք վերահսկում ենք իրավիճակը, և վարակի տարածման տեմպերը կառավարելի են, այնուամենայնիվ, պետք է զգոն լինել», – հայտարարել է Վրաստանի վարչապետը։
«Մարս Ավիա»-ն զրկվել է օդանավ շահագործելու իրավունքից
Դեռ տարեսկզբին քաղավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տեխնիկական թերությունները շտկելու հնարավորություն էր տվել
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը երկու կողմերին հորդորեց վերահաստատել հրադադարի պահպանման հանձնառությունը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել երկու արտաքին գործերի նախարարների հետ
22 անձի մեղադրանք է առաջադրվել. բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա
Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ և ակոսափող զենքից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 32 փամփուշտ:
«Ավելի մեծ է այն անձանց կողմից հասցված վնասը, ովքեր ձեւանալով հավատացյալներ, եկեղեցու զավակներ՝ արջի ծառայություններ են մատուցում». Մայր Աթոռի դիվանապետ
Եկեղեցու փոքր-ինչ ակտիվացումը հասարակական կյանքի այլ ոլորտներում խորը անհանգստություն, դեպրեսիա է առաջացնում այս խմբի մարդկանց մոտ: Վերջին ժամանակներում մենք ականատես ենք լինում հատկապես նման երեւույթների:
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 422 բնակիչ
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 982 քաղաքացի, նրանցից 306-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղ է նկատվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում
Գառնանգղի պոպուլյացիան նվազում է նաև ամբողջ աշխարհում։ Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և 2014թ․-ից հետո տրվել է «Near threatened» կարգավիճակ:
Օլիմպիական խաղերը հանդիսականո՞վ, թե՞ առանց հանդիսականի
Խոսելով այդ մասին՝ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, թե պետք է պատրաստ լինել ցանկացած տարբերակի, այդ թվում Խաղերն առանց հանդիսատեսների կազմակերպելուն, թեեւ այդպիսի սցենար ոչ ոք չի ուզում:
Կարո Նասիբյան․ Բարձր միավորները՝ անկախ, թե որ հայտով են գրել, մտել են թափուր տեղ
Կարո Նասիբյանը հայտնեց, որ ընդունելության քննություններին դիմել է 9500 դիմորդ, և առաջին հայտով ընդունվել է 7100-ը, իսկ 2390-ը մասնակցել են մրցույթներին մյուս հայտերով
Թուրքիայի անվտանգության խորհուրդն Ադրբեջանին սատարող հայտարարություն է արել. Ermenihaber
Թուրքիայի ԱԱԽ հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի օրակարգում գտնվող այլ երկրների՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և Կիպրոսի հիմնախնդիրներին։ Նկատենք, որ հիշյալ բոլոր հիմնախնդիրներում Թուրքիան ունի ռազմական ներգրավվածություն։
Ավստրիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը
Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «2020թ. հուլիսի 22-ին Ավստրիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»։
ՀՀ ԶՈՒ-ի կողմից ԱԹՍ-երի խոցումը՝ Իսրայելի քարոզչական ստվերի ներքո. ինչո՞ւ է Jerusalem Post-ը կասկածի ուղերձ հղում
Ադրբեջանի կիրառած իսրայելական արտադրության մեկ տասնյակից ավելի թանկարժեք ԱԹՍ-երի խոցման իրողությունը չէր կարող մտահոգություն չառաջացնել իսրայելական փորձագիտական, քաղաքական շրջանակներում
Հարցվածների 64 %-ը «շատ վստահ» է, որ իրենց ընկերությունը կարող է անվտանգ աշխատատեղ ստեղծել՝ ապահովելով ֆիզիկական հեռավորություն. Էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի հետազոտության արդյունքները
Հետազոտության գլոբալ արդյունքներում ներկայացվում է 870 ֆինանսական տնօրենների կարծիքը ավելի քան 24 երկրներից։
ԲՀԿ պատգամավորներն արդեն երկու ամիս է, ինչ տեղեկություն չունեն Սերգեյ Բագրատյանից
ԲՀԿ-ում չեն մեկնաբանում Սերգեյ Բագրատյանի դուրս գալը
Թշնամին զինադադար մուրաց. Հայոց հաղթական բանակի պատմությունը, անցած փառահեղ ուղին միայն հպարտության զգացում կարող է առաջացնել
Լրագրողը ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանից փորձում է պարզել ռազմական իրավիճակը Արցախում:
ԿԳՄՍ նախարարի դասախոսը՝ Արայիկ Հարությունյանին. «Տնաշեն, ամոթ չէ՞, կարող էինք մի երկու խորհուրդ տալ»
ԵՊՀ պրոֆեսորը գրականության նոր ծրագիրը դեմարշ է որակում տոհմիկ գրականության դեմ
Ո՞րն է վերջնանպատակը. կրթական չափորոշիչների նախագծերը մասնագետների ինքնարտահայտման համար սահմանափակ հնարավորությամբ քննարկել. Աննա Կոստանյան
Սա շատ նուրբ, կարևոր և օբյեկտիվություն պահանջող հարց է, որտեղ առավելագույնս զգուշորեն պետք է վարվեք։
Սահմանին հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայողը մահացել է
Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
«Դետք» խմբի երգիչ. «Նորմալ չէ, երբ դիրքերի այս կողմում էլ, այն կողմում էլ նույն երաժշտությունն են լսում»
Ինչի՞ համար են մարդկանց կյանքերը, երբ երկու կողմերն էլ փորձում են հավասար մշակութային արժեքներ սերմանել:
«Մարդը ոչ միայն պետք է այնտեղ ապրի, այլև պետք է ունենա եկամտի աղբյուր և բարեկեցություն կառուցելու հնարավորություն». Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին կառավարությունը 25 մլն դրամ կհատկացնի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաշվի առնելով hայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը և ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է որոշում, որով 25 մլն դրամ կհատկացվի մարզպետարանին: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների
Տիգրան Ազիզյան․ Կրթության ոլորտում մեզ անհրաժեշտ են ռազմավարություններ, կոնկրետ կազմված տեսլականներ և փաստաթղթեր
«… որոնց միջոցով մենք կկարողանանք գոնե մեր ցանկացած կրթության ոլորտի մասին պատկերացում ունենալ»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները պետք է լինեն առարկայական. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները պետք է լինեն առարկայական: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելիի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Տեղեկության համաձայն՝ ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ Բաքուն հակված է արցախյան հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով,
Ադրբեջանական բանակի համար մեծ անակնկալ եղան հայկական հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները. Սերգեյ Մինասյան
Մենք լիահույս ենք, որ ԵՄ և նրա բոլոր անդամ-երկրները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում կայուն խաղաղության հաստատման համար։
Արզումանյան 8ա 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները նոր կառուցվող շենքից բնակարաններ կստանան. Սուրեն Պապիկյան
Ըստ վարչապետի, ներդրողները մարզերը գրավիչ չեն համարում, որ կառուցապատում անեն
Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված գրությամբ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին
Սերոբ Խաչատրյան․ Ժամանակն է կրթական հարցերին ռազմավարական լուծումներ տալու
«Սկզբունքները պետք է շատ արագ փոխվեն և համապատասխանեցվեն»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 23-ին, 24-ին շրջանների զգալի մասում, 25-28-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 23-ի երեկոյան, 24-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև
Արցախի պաշտպանության բանակի հաղթանակների և մեր դիվանագիտական ջանքերի շնորհիվ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաքելությունը հաջողությամբ իրականացվեց. Մասիս Մայիլյանի շնորհավորական ուղերձը
Խնդիրները, կրկնում եմ, պատասխանատու են, սակայն կցանկանայի վստահորեն ասել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որպես կայացած պետական ինստիտուտ, Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցությամբ կօգտագործի իր ողջ ներուժը՝ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու, ներկայիս լուրջ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային ասպարեզում մեր պետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար:
Ալիեւը՝ նաեւ միջուկային ահաբեկիչ
Ինչպես Ադրբեջանը նոր «բարձունքներ» նվաճեց, կամ՝ դիվանագիտական «նվեր» պաշտոնական Երեւանին Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 12-ին Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայի արդյունքում հայտնվեց բավական ծանր իրավիճակում՝ անզեն աչքով էլ տեսանելի է: Խոսքը միայն իր իսկ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ռազմաճակատում արձանագրված ամբողջական ձախողման մասին չէ, որը հայկական բանակն ըստ արժանվույն իրականացրեց եւ որի արդյունքում Ադրբեջանն
«Դեռ պետք է հասկանալ՝ ո՞ւմ շահերն են պահում այդ անհատները». Հրաչյա Հակոբյանը՝ Քեոսայանի, իր կնոջ ու այլ ռուսաստանաբնակ քննադատողների մասին
Թե ինչու են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը դիտարկում այդ ֆոնի վրա՝ Հրաչյա Հակոբյանն ասաց. «Այդ մարդիկ են, ովքեր որ իրենց այդպես է ձեռք տալիս՝ ներկայացնել այդ ֆոնի վրա ու այդպես են ներկայացնում»:


















































