Օրվա լրահոսը
Ինչպե՞ս կարելի է հրապարակում ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը, այն էլ դա անել այս պատասխանատու օրերին. ՄԻՊ
Ակնհայտ է, որ դա արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք:
Ստեղծել է նոր իրավիճակ, որտեղ Մոսկվան ու Անկարան դարձել են հիմնական խաղացողներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու արևմտյան այլ տերությունների դերի նվազմանը զուգահեռ. «Ամերիկայի ձայն»
Կպահպանվի՞ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը. զարգացումներ ու կարծիքներ
Բժշկի օգնության կարիք ունեցող զինվորի մոտ դու չպիտի նահանջես․առաջնագծից վերադարձած բժիշկ
Խոստովանում է՝ հեշտ չի եղել, վախ էլ կար, զոհվելու վտանգն էլ բոլորին ուղեկցում էր։
Հրավիրվել եմ ՀՔԾ, մեզ բռնելով չեք վախեցնելու. Շարմազանով
Հաղթանակ խոստացող, բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա»։
Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավողը լինելու է ՌԴ-ն, նշանակո՞ւմ է արդյոք, որ մշակութային հուշարձանների վերահսկողությունը անցնելու է Ռուսաստանին, ոչ թե Ադրբեջանին. «Ժամանակ»
Բաքուն թող լռի, երբ խոսել են նրա հրանոթները՝ ի տես աշխարհի, ցույց տալով, թե Ադրբեջանն ինչպես է գործում հայկական հուշարձանները ավիրելու հարցում
Պետք է ընտրվի քաղաքական ուղին
Հայաստանում այդպես էլ չստեղծվեց լիարժեք քաղաքական համակարգ: Կա Ազգային ժողով, կա խորհրդարանական մեծամասնություն, ընդդիմություն, կան արտախորհրդարանական ուժեր: Բայց համակարգը որպես այդպիսին չի գործում: Հակառակ դեպքում այս ճգնաժամի պայմաններում խորհրդարանական երկրում Ազգային ժողովը վաղուց պետք է արտահերթ նիստ գումարեր եւ քննարկեր ստեղծված իրավիճակը: Բայց մեծամասնություն հանդիսացող «Իմ քայլը» խմբակցությունը ոչ միայն չի ուզում գալ խորհրդարան, այլեւ
Երբ այստեղ հայտարարում էին, թե Շուշին ընկավ, այնտեղ իմ ընկերներն ասում էին, թե լեշերն են հավաքում. Գագիկ Սարուխանյան. «Ժամանակ»
Սակայն փորձառու գնդապետները, փոխգնդապետները, ովքեր այսօր պահեստազորում են, լիարժեք չեն օգտագործվել կազմակերպչական հարցերում
«Ուրիշ տեղ չեմ գնացել, մեզ վստահվել է վերահսկել ձորը». Աննա Հակոբյան
Իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը. «Ազատություն»
Ստորագրված համաձայնությունը հավասարակշռված բանակցությունների արդյունքը չէ, այլ ապօրինի ուժի գործադրման հետևանք
Փաստաբան. «Քննվել է Գեղամ Մանուկյանի ձերբակալման իրավաչափությունը. արարքի փաստական հանգամանքների մեջ չենք մտել»
Նախաքննական մարմինը հիմնավորե՞լ է՝ Գեղամ Մանուկյանի արարքում հանցակազմ առկա է, թե ոչ
Ստեփան Գրիգորյան. Չեմ կարծում, որ կառավարության հրաժարականը ճիշտ քայլ կլինի, այս լարվածությունը հնարավոր է հանել երկխոսության միջոցով. «Հայկական ժամանակ»
Մենք ասելիք ունենք, թե ոնց այս ճգնաժամից դուրս գալ
«Եթե սա քաղաքական որոշում է, ապա ո՞վ է իրականում ընդունել այն». Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին
Ինչու Հայաստանում չկար լիարժեք զորահավաք, իսկ հակամարտության գոտում չկային լիարժեք զորամասեր: Պարբերականը գրում է. «Անտեսելով հայրենասիրական բնույթի բարձրաձայն հայտարարությունները` Հայաստանում իրական մոբիլիզացում չի իրականացվել: Հայոց բանակի մշտական թիվը` շուրջ 50 հազար մարդ, ավելացավ միայն կամավորների հաշվին: Այդ ժամանակ, որպես մարտական գործողությունների պայմաններ, նրանք պահանջում էին Ղարաբաղի պաշտպանների թիվը հասցնել նվազագույնը 80-100 հազար մարդու: Միևնույն ժամանակ, հայկական բանակում առաջնագծում շատ արագ սկսվեց մասնագետների պակաս առաջանալ: Ինչ-որ մեկը, ով ստիպված էր փոխհատուցել դա:
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված զինծառայողների 37 նոր անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Դերիկլյան Հայկ Արթուրի, ծնվ. 2002թ. Նազարյան Գալուստ Մանուկի, ծնվ. 1999թ. Մախմուրյան Ռազմիկ Արսենի, ծնվ. 2002թ. Գաբրիելյան Վոլֆիկ Վախթանգի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Շամամյան Սարգիս Հրաչիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Պողոսյան Մանուկ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Դովլաթբեկյան Էդվարդ Գագիկի, ծնվ. 1984թ. Սահակյան Արմեն Դավիթի, ծնվ. 1994թ. Կիրակոսյան Գևորգ Ռաֆայելի, ծնվ. 1988թ.
Դուք այս ի՞նչ բանավեճ եք բացել, այս ո՞ւր եք տանում միակ կայացած կառույցը, վերջնական բարոյալքմա՞ն. «Իրատես»
Շուրջ 45 օր հայ բանակը պահեց հզոր հարվածներ, ընկավ ու բարձրանալու ուժ գտավ, մինչև վերջին պահը, արյան վերջին կաթիլը պայքարեց, հերոսացավ, որ քաղաքական ղեկավարության որոշման պատասխանատվությու՞նը կրի։
Արմեն Մարտիրոսյան. «Հիմա բոլորը իշխանությանը թողել են մենակ՝ ասելով՝ այնտեղ մի գյուղ ավելի էր, մի գյուղ պակաս, Շուշին մեջը չէր, մեջն էր եւ այլն». «Հայկական ժամանակ»
Թեկուզ մոտավորապես, բայց շատերն այս փաստաթղթի մասին իմացել են։ Իշխանությունը բոլորին կանչել է ու խոսել, բոլորն այդ փաստաթղթի մասին իմացել են, բայց այսօր բոլորը փախչում են։
Ընդդիմությունն այսօր շարժվում է «նոր բանակցող՝ նոր պայմաններ» բանաձևով. «Իրատես»
Նիկոլ Փաշինյանի դեպքում ամենավատ կանխատեսումներն իրականացան. վարչապետը‚ խայտառակելով երկիրը‚ պատմության մեջ մտնելով որպես հող հանձնող ղեկավար‚ նույնիսկ այս պարագայում մտադիր չէ լքելու աթոռը‚ մինչև վերջին պահն էլ դիմադրում է ձերբակալություններով‚ սադրանքներով‚ անգամ վրեժի գործողություններ‚ երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելով։
Գագիկ Ծառուկյանն էլ ազատ արձակվեց
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն իր ՖԲ էջում տեղեկացրեց. «Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց: Ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ։ Դատավոր Մանվել Շահվերդյան👍👍👍💪»:
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը. «Վարչապետի հրաժարականը կը վկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրութիւնը կը ստորադասի ազգային-պետական շահին»
2020 թուականի նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրուած յայտարարութիւնը ոչ այլ ինչ է, քան պարտուողական եւ նուաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագոյն յանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ, նաեւ, միանշանկօրէն վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկայ և գալիք սերունդների անկախ, անվտանգ
Իշխան Սաղաթելյանը եւս ազատ արձակվեց. նա եւ Վանեցյանը կրկին հրավիրվել են ՀՔԾ
Փաստորեն, դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին, որպեսզի մեր հայրենիքը նրանք հեշտությամբ հանձնեն
Արման Թաթոյան. «Մենք ուղղակի պարտավոր ենք անդադար աշխատանքով այս վայրագությունների համար պատասխանատվության հարցերը հասցնել մինչև վերջ՝ յուրաքանչյուրս մեր գործով»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՖԲ իր էջում գրում է. Ադրբեջանի զինված ուժերն Արցախում կատարել են պատերազմական հանցագործություններ։ Նրանք կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Արգելված զինատեսակներով ավերել են խաղաղ գյուղեր ու քաղաքներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, կրոնական ու մշակութային օջախներ: Մեր հայրենակիցների նկատմամբ կատարվել են խոշտանգումներ ու դաժանություններ
Գեղամ Մանուկյանն ազատ արձակվեց
news.am. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Նրա փաստաբան Գարիկ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը Մանուկյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ։ «Ենթադրում էինք, որ այդ դատական ակտը կլիներ. պարոն Մանուկյանն ազատ արձակվեց։ Հետագա գործի քննության ընթացքում գնալու ենք գործի արդարացման։ Ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ։ Հնարավորություն
«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից
«Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ. 1. Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։ 2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս
Լևոն Տեր-Պետրոսյան. «Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ». ilur.am
Լևոն Տեր-Պետրոսյան. Մի մոլորության մասին
«Հայ ժողովուրդը երկրորդ անգամ մեծ ողբերգություն ապրեց». Սմբատ Լպուտյան. «Ա1+»
Շախմատի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը կարծում է, որ այս օրերին ոչ մի հայ չպետք է անտարբեր մնա այս օրերին Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: «1915թ եղեռնից հետո հայ ժողովորդը երկրորդ անգամ մեծ ողբերգություն ապրեց վերջին օրերին: Մենք իրավունք չունենք Արցախը հանձնելու: Պետք է ամեն ինչ անենք և
Փաստաբան․ «Մարդիկ չպետք է ակնկալեն, որ փոխհատուցում կարող են ստանալ»
Մելինե Մայիլյանը խորհուրդ է տալիս տան դուռը փակելուց առաջ վերցնել ինչ հնարավոր է
Էդուարդ Շարմազանովն ազատ է արձակվել
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Շարմազանովին ազատ արձակեցին։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը»։
Իշխան Սաղաթելյանն ազատ է արձակվել, բայց հրավիրվել է ՀՔԾ․ ՀՅԴ
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրից ազատ արձակվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ թեև ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել, բայց թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ Արթուր Վանեցյանը նորից հրավիրվել են ՀՔԾ՝ հայտնի չէ, թե ինչ հիմքով։ «Պայքարը շարունակվելու է, գերագույն խրտվիլակը պետք է հեռանա և վերջ»,-հայտարարեց
Քարվաճառցիները վառում են իրենց տները, որպեսզի չթողնեն թշնամուն (Տեսանյութ)
Քարվաճառի բնակիչներն իրենց իսկ ձեռքերով կառուցած տները գերադասում են վառել, քան հանձնել թշնամուն։
«Մարդիկ, մեկը մյուսին նայելով, սկսել են դուրս գալ տներից, ծանոթով մեքենա են գտնում, որ իրենց իրերը տեղափոխի, շատերը չգիտեն էլ, թե ուր».
Մեկը չի եկել այս մարդկանց մոտ, չի խոսել հետները, չի բացատրել, թե ինչու այսպես եղավ, ներողություն չի խնդրել, աջակցություն չի ցուցաբերել ու չի խոստացել, հույս չի տվել, որ իրենք մի օր էլի տուն են ունենալու
Քաշաթաղում ապամոնտաժվում է ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակը
Քաշաթաղում ապամոնտաժվում է ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակը։ Ապամոնտաժումը ցուցադրող լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Վարդանյանը։ «Սեփական ձեռքերով ապամոնտաժվող ազատամարտիկների հիշատակին նվիրված պուրակ` Քաշաթաղում»,- լուսանկարին կից գրել է Վարդանյանը։


















































