Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Նասիբյան․ Բարձր միավորները՝ անկախ, թե որ հայտով են գրել, մտել են թափուր տեղ

Հուլիս 23,2020 16:27

«Մարտ ամսից երեխաները դպրոց չեն հաճախել, մենք դպրոցների հետ որևէ կապ չենք ունեցել, չենք ունեցել կապ բուհերի հետ, առավել ևս՝ դրանք այն ամիսներն էին, երբ ասում էին՝ մնացեք տանը»,- «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ընթացքում, անդրադառնալով աշակերտներին փոփոխությունների մասին իրազեկելու խնդրին, ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նա նշեց, որ տեսահոլովակ են պատրաստել, որը հեռարձակվել է Հանրային հեռուստատեսությամբ և առկա է եղել dimord.am կայքում, որտեղ դիմորդները առցանց հայտ կարող էին ներկայացնել ընդունելությանը մասնակցելու համար․ «Քայլերը ներկայացնելուց հետո, երբ դիմորդը մտնում է հայտագրման գործընթաց, հայտագրման գործընթացի սկզբում կա տեղադրված ընդունելության քննության կարգից հատված, որտեղ հստակ երևում է առաջին հայտի գերակայությունը։ Իսկ մինչև այդ համապատասխան կոճակը չսեղմեր՝ չէր կարող առաջ գնալ։ Այնտեղ ներքևի հատվածում գրված է՝ ծանոթացել եմ քննության կարգին, պետք է սեղմել կոճակը, որ թույլատրվի առաջ գնալ։ Համաձայն եմ՝ դիմորդների մի մասը պարզապես չի ծանոթացել, չի կարդացել, կոճակը սեղմել և անցել է առաջ»։

 

Կարո Նասիբյանի խոսքով՝ եղել են դիմորդներ, որ ընդամենը ընտրել են երկու մասնագիտություն, և չեն ընդունվել 18 ստանալու դեպքում․ «739 հոգի դուրս է մնացել, ոչ մի տարբերություն չկա այս 739 հոգին է դուրս գալու, թե մյուսը։ Տեղերը առկա են, միևնույն է դուրս էին մնալու այդքանը։ Հիմա լրացուցիչ փուլ ունենք, լրացուցիչ փուլն արդեն ավարտել ենք, սկսել ենք մրցույթի գործընթացը։ Լրացուցիչ փուլով դիմել է 530 հոգի, չգիտեմ, թե ինչքանը կընդունվեն, բայց մի՛ մոռացեք՝ մենք այսօր ունենք 11 հազար թափուր տեղ»։

Նա նշեց, որ չի ընդունում այն տեսակետը, որ 7.5 միավորով ընդունվում են ֆակուլտետ, սակայն ավելի բարձր միավորներ ստացած դիմորդները չեն ընդունվում․ «7.5-ը Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության որոշումով դրական միավոր է, և այդ մարդը ստացել է պահանջվող դրական միավորը, կարող է ընդունվել բուհ։ Եվ դասախոսական կազմը կարող է ասել, որ առաջին և երկրորդ կուրսերում միջին և միջինից ցածր ստացած, հատկապես շրջաններից եկած, ուսանողները սկսվում են բացվել։ Ինչո՞ւ հնարավորություն չտանք նրանց բացվելու, ինչո՞ւ հնարավորություն չտանք նրանց գտնվելու իրենց միջավայրում»։

Կարո Նասիբյանը հայտնեց, որ ընդունելության քննություններին դիմել է 9500 դիմորդ, և առաջին հայտով ընդունվել է 7100-ը, իսկ 2390-ը մասնակցել են մրցույթներին մյուս հայտերով․ «Այստեղ մենք որևէ բան չենք փոխել․ բարձր միավորները՝ անկախ նրանից, թե որ հայտով են գրել, մտել են թափուր տեղ, եթե այդ մասնագիտությունը նշել է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031