Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածու է առաջադրել

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Այս հարցն ընդգրկված է կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստի օրակարգում: Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը»: Ավետիսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի

Հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խոչընդոտելն ու ցուցարաներին հրահրելը եղել է նախապես ծրագրված և ուղղորդված. Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն

ՀՀ գլխավոր հյուպատոսությունը անթույլատրելի է համարում հայ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնարարքները:

Ունենք տարօրինակ մի իրավիճակ. համայնքային շահը պաշտպանելուն լծված պաշտոնյա, ով այս հարցում ունի անձնական շահ

Վանաձոր համայնքի համար արդեն ավանդական դարձած գործելաոճը շարունակվում է

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

«Համահայկականության» տեսակետից

Վերջերս հրապարակվել է «Ազգային անվտանգության ռազմավարություն» անունով մի փաստաթուղթ, որտեղ որպես մեր արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը նշվում է «համահայկականությունը»: Չնայած ինքը բառն այնքան էլ բարեհունչ չէ, բայց իմաստը, կարծում եմ, լավն է. ցանկացած անձ, որն իրեն նույնականացնում է հայ ազգի հետ, կարող է իր մասնակցությունը բերել մեր պետականությանը: Կան մարդիկ, որոնք ունեն հայկական ազգանուններ, բայց

ԱՍԵԿՈՍԵ

Ամեն մեկի կյանքում պետք է մի փոքր անձրևային եղանակ լինի, որպեսզի հետո լավ փայլատակի արևը: Գուրգեն ՄԱՀԱՐԻ

Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը

«Թուրքիան ևս մեկ անգամ շեշտում է, որ աջակցելու է Ադրբեջանի ցանկացած որոշմանը»,-ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում:

Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությունը:  Ըստ տեղեկատվության՝ ամերիկացի դիվանագետը արտգործնախարարություն է կանչվել Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ, հայերի բողոքի ցույցի առնչությամբ։ Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Կալիֆոռնիայում բնակվող հայերը հավաքվում են Լոս

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք

Հուլիսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 33 հոգի առողջացել է, հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից, դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունը ապահովող մեխանիզմները և դաշնակցային, բարեկամական հարաբերությունները

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունից հետո ես և իմ կրտսեր գործընկերներից մի քանիսը ֆիքսել էինք, որ Թուրքիայի արձագանքը, ինչ-որ առումով, աննախադեպ ակտիվ և ագրեսիվ է: Հաջորդող օրերին այդ արձագանքը էլ ավելի էր ագրեսիվանում: Երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր ելույթում նույն հարթության մեջ էր ներկայացնում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և

«AM»-ի պաշտպանյալ, նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքը մասամբ վերացվել է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքի մի մասը քննիչի որոշմամբ վերացվել է: Քրեական գործի նախաքննությամբ չի հաստատվել Գ. Լոռեցյանի կողմից իր լիազորությունների այնպիսի չարաշահում կատարելը, որի արդյունքում «Լուառ» ՍՊԸ-ն արտոնյալ հնարավորություն է ունեցել հայտարարված մրցույթների շրջանակներում ներկայացնել առավել ցածր գնային առաջարկներ և ճանաչվել հաղթող: Այսպիսով, Գ. Լոռեցյանն այլևս չի մեղադրվում ՀՀ քրեական

Երեկ Նոյեմբերյանում ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել, հատկապես Նոյեմբերյան քաղաքին, Բարեկամավան և Դովեղ գյուղերին. Տավուշի մարզպետ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Նոյեմբերյանում ուժեղ փոթորիկի պատճառով մեծ վնասներ են պատճառվել, հատկապես Նոյեմբերյան քաղաքին, Բարեկամավան և Դովեղ գյուղերին։ Այսօր համայնքապետարանին հետ միասին ավարտել ենք գույքագրումը և ընթացք տվել վերականգնման աշխատանքներին։ Սիրելի նոյեմբերյանցիներ, առավելագույն ջանքեր ենք գործադրելու՝ վերականգնողական աշխատանքներն օր առաջ ավարտելու համար»։

Արսեն Թորոսյան. Այս շտապօգնության մեքենաները կանչեր են իրականացնելու գյուղական, դժվարանցանելի վայրերում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այս շտապօգնության մեքենաները կանչեր են իրականացնելու գյուղական, դժվարանցանելի վայրերում, ինչը նրանց անփոխարինելի է դարձնում։ Ի դեպ այս մոդելի (բարձր տանիքով և հագեցվածությամբ) ՈՒԱԶ մեքենաներ կարծես թե առաջին անգամ են նման խմբաքանակով գնվում պետության կարիքների համար։ Եվս 20 նման մեքենա էլ գնվել են մեր հակահամաճարակային ծառայության

Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի առաջին հեռախոսազրույցը՝ Ջոզեֆ Բորելի մասնակցությամբ

Որպես առաջնային քայլ ընդգծել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը

Դրական միավոր ստացած դիմորդներին առաջարկվում է առանց քննության ընդունվել բուհ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած,  սակայն բուհերի իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչների հետ։ Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝  Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր տեղերի մրցույթին, ինչպես նաև

Արմեն Աշոտյան. «Պատկան մարմինները պարտավոր են եւ կարող են լուծել բարձր միավորներով դուրս մնացած հարյուրավոր դիմորդների խնդիրը»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ընդունելության քննությունների սկանդալի հետ կապված՝ հակիրճ։ Ընդունելության քննությունները վերջին 10-12 տարիների ընթացքում հանրային ուշադրությունից դուրս էին՝ լուրջ սկանդալների բացակայության պատճառով։ Որոշ լրագրողներ ժամանակին անգամ բողոքում էին, որ այլեւս հետաքրքիր չէ դրանց լուսաբանումը։ Ընդունելության կարգում իրականացված փոփոխությունը ոլորտային քաղաքականության առումով, իհարկե, վիճելի է։ Ու սա առանձին քննարկման

Ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է ԵԱՀԿ մոնիթորինգի կարողությունների ընդլայնումը. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիո Գուտերեշի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության նկատմամբ Գլխավոր քարտուղարի կողմից ցուցաբերվող շարունակական ուշադրությունը: ՀՀ վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ ձեռնարկված սադրանքների պատճառով ստեղծված լարված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ձեռնարկվել

Պատշաճ չեն իրազեկել ընդունելության քննությունների նոր կարգը

Աշխատանքային քննարկում բուհական ընդունելության քննություններին առնչվող թեմայով Հուլիսի 22-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բուհական ընդունելության քննությունների թեմայով աշխատանքային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, պատգամավորներ, ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի

Ազատ Եղիազարյանի դիտողությունները հայ գրականության չափորոշիչների եւ ծրագրի մասին

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Ազատ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 1.Հաշվի չի առնված առարկայի յուրահատկությունը. Չափորոշիչը և ծրագիրը կազմված են այն նույն սխեմայով, ինչպես բնագիտական առարկաների ծրագրերն ու չափորոշիչները: Շատ բնորոշ է առաջին նախադասություններից մեկը. շեշտադրումը պիտի լինեն որոշակի կարողությունների և հմտությունների, ինչպես նաև սովորողի վերաբերմունքի, արժեքային համակարգի ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը :

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ: Հստակ մատնանշելով, որ սահմանային իրավիճակի սրացումը ադրբեջանական սադրանքի հետևանք է՝ բարեկամության խմբի անդամները չափազանց մտահոգիչ են համարել Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը: Նրանք նաև կոչ են արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։ Մեկնաբանելով

Արգենտինացի գրողն անդրադարձել է տարածաշրջանային լարվածությանը

Վերջին օրերին, Ադրբեջանի սանձարձակ պատերազմին աշխարհի տարբեր անկյուններից հնչեցին հայ ազգին զորակցական կոչեր, մասնավորապես՝ հայտնի գրողներ,մշակութային ու քաղաքական գործիչներ։ Այս շարքում հիշարժան է Արգենտինայի Բուենաս Այրես քաղաքից ճանաչված գրող ու էսսեիստ Սելինա էլվիրա Ռեգինայի արձագանքը ինչպես մեր համերկրացի Սլավի-Ավիկ Հարությունյանի իսպաներեն-հայերեն գրքին, այնպես էլ մեր տարածաշրջանի իրավիճակին՝ իր ֆեյսբուքյան էջում։ Նա մասնավորապես գրում է. «Բանաստեղծությունների

«Այս անգամ գործարարներն են վարչապետին դուխ տվել». Փաշինյանի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում գինեգործը

Ավագ Հարությունյանն ասում ՝ 17 տարի հարցեր էին բարձրացնում կառավարության առաջ, բայց լուծում չէին տալիս, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամները, պատգամավորները, նախագահի շրջապատը նույն խաղող ու գինի արտադրողներն էին

Մահացել է ևս մեկ բուժաշխատող. նա 56 տարեկան էր

Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր: Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին: Առողջապահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում: Առողջապահության նախարարություն

Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում. արդյոք զենքն աշխատո՞ւմ է. Jerusalem Post

Երեքշաբթի Հայաստանում ցուցահանդես էր կազմակերպվել, բայց ոչ սովորական. այն նվիրված էր անօդաչու թռչող սարքերի կտորներին, որոնք Հայաստանի պնդմամբ խոցվել են Ադրբեջանի հետ տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ: Այս մասին գրում է իսրայելական Jerusalem Post թերթը «Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում. արդյոք զենքն աշխատո՞ւմ է» խորագրով հոդվածում: Հոդվածագիր Սեթ Ֆրանցմանը գրում է, որ դրոնները

Ինչ-որ պաշտոնյանի անփութության պատճառով երեխան հիասթափություն է ապրում: 17 տարեկանը հիասթափություն ապրելով իր պետությունն էլ կսկսի չսիրել. Դիմորդների ծնողները վրդովված են

Բարձր միավորներ հավաքած դիմորդներն ու նրանց ծնողները պահանջում են շտկել ԳԹԿ-ի սխալը «Վերջապես մարդիկ ամիսներով, տարիներով չարչարվել են, նպատակ են ունեցել, ի վերջո բարձր գնահատական են ստացել ու ինչ-որ պաշտոնյանի անփութ գործունեության պատճառով երեխան հիասթափություն է ապրում: 17 տարեկան երեխան հիասթափություն ապրելով իր պետությունն էլ կսկսի չսիրել: Տղա երեխան, եթե բանակ է գնում, այդ հիասթափված

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ զեկույցը՝ Գլխավոր ասամբլեայի «Անհայտ կորած անձինք» բանաձևի իրականացման վերաբերյալ

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատրաստած զեկույցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 73/178 «Անհայտ կորած անձինք» («Missing Persons») բանաձևի իրականացման վերաբերյալ, որը հասանելի է հետևյալ հղումով: Զեկույցը համապարփակ տեղեկատվություն է ներկայացնում տվյալ բանաձևի իրականացման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորած անձանց խնդրի հետ կապված իրավիճակի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և աշխարհի բոլոր պետությունների շահերից. Ալեքսանդր Գրուշկո

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և աշխարհի բոլոր պետությունների շահերից: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ  ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն: «Եթե անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, ապա կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև մյուս պետությունները, որոնք մտահոգված են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հանդես գան հայտարարություններով՝ խրախուսելով

Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի.

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը 2021 թ. անցկացվելու է Հայաստանում Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը 2021 թվականին անցկացվելու է Հայաստանում, Հանրապետության նախագահի հովանու ներքո: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին: Այս մասին պաշտոնապես հայտարարվել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031