Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային  ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով, 301.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով առայժմ ձերբակալվել է 6 քաղաքացի։

«Մեր բոլոր ռազմական խնդիրները դեռեւս լուծված չեն, կան հարցեր». Տիգրան Ավինյան

Դիվանագետներն ամբողջ ներուժը պետք է դնեն դրա վրա, որպեսզի մենք այդ հարցը կարողանանք լուծել

Շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում, շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով. Արտակ Բեգլարյան

Արցախ ՄԻՊ Արտակ Բելգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով… Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար: Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի

«Մենք իրավունք չունենք ցնցումների ենթարկել երկիրը». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կիսատ է հայրենիքն առանց Շուշիի, Քարվաճառի ու Դադիվանքի։ Մեր զոհվածների արյունն  է այդ հողում ու պետք է վաղ թե ուշ  հետ բերենք կորսվածը։ Նախօրեին, երբ Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդացի ինքնատիրապետումս կորցրել էի, չէի ուզում հավատալ գրված ոչ մի տառին ու բառին։ Այո՛,

«Եթե պետք է՝ այս իշխանությունը գնալու է, բայց երբեւէ թույլ չենք տա հեղաշրջման փորձեր». Տիգրան Ավինյան

Այս հարցում որեւէ տիպի հանդուրժողականություն եւ թավիշ չի լինելու

Ի՞նչ էր անում մեր ազգային հերոսը Շուշիի մատույցներում, եթե չէր կարող որևէ կերպ ազդել որևիցե որոշման վրա

Տիտան Ասատրյանի ֆեյսբուքյան էջում գրում է. «Րոպեներ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել  Սեյրան Օհանյանի հետ։ Մոտավորապես 30 րոպե տևած մեր խոսակցությունը ամփոփեմ. 1) Սեյրան Օհանյանը պնդեց, որ Շուշիում վարվող մարտերի ռազմավարական որոշումների մեջ որևէ ազդեցություն չի ունեցել անկախ իր ժամանակին ունեցած ազդեցիկ դիրքից։ Նա գտնվել է Շուշիի հրամանատարական կետում որպես կամավոր 2) Սեյրան Օհանյանը պնդեց, որ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Լարիսա Ալավերդյանի, Արման Նավասարդյանի, Արամ Սարգսյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլի և վերջին

Ստեղծված իրավիճակը ստիպում է Հայաստանին՝ հիմնովին վերափոխել իր օրակարգը․ «Արդար Հայաստան»

«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հայտարարությունը․ Մինչև 2021թ․ մայիսի 1-ը անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ՝ փոփոխելով Հայաստանի կառավարման համակարգը։ «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունը, գնահատելով ստեղծված իրավիճակը, հարկ է համարում արձանագրել․ 1․ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի կողմից ստորագրված համաձայնագիրն ակնհայտ պարտվողական ու ոչ հայանպաստ է։ 2․ Ստորագրված համաձայնագիրը չի լուծում հայ-ադրբեջանական հակամարտությունը,

Վրացական կողմը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

Արցախի ԱԺ 4 խմբակցություն պահանջում է Արցախի Հանրապետության նախագահի հրաժարականը․ հայտարարություն

20 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական լայնամասշտաբ պատերազմը, որ ծավալվել է Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ կապված այլ պետությունների և շրջանակների բացահայտ ու ակտիվ մասնակցությամբ՝ վերջին մի քանի օրերին ձեռք է բերել դրամատիկ զարգացումների ընթացք: Արցախի և Ադրբեջանի միջև սահմանի ողջ երկայնքով, 45 օր շարունակ ընթանում են ծանր մարտեր: Ցավոք,

Քննարկվել են Հայաստանի վարչապետի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությունը և երկրում ստեղծված իրադրությունը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի

Քաղաքացիների մի մասը կգիշերի Հանրապետության հրապարակում

Մի մասն էլ երթով հետ դարձավ դեպի ազգային ժողովի բակ՝ մյուս ցուցարարների մոտ

Արմեն Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավարներին

Հասարակական-քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ փաստաթղթին: Մտահոգություն է հայտնվել ստեղծված իրավիճակի առնչությամբ՝ այդ

Բորիս Նավասարդյանը՝ Սյունիքով Նախիջեւան-Ադրբեջան կապի մասին․ «Սա լրացուցիչ նվաստացնող հանգամանք է, անվտանգային խնդիրներ դժվար թե առաջացնի»

Պատերազմի դադարեցման մասին համաձայնագրում այնպիսի դրույթներ կան, որ առանց Նախիջեւանի մասին դրույթի էլ, ըստ Նավասարդյանի, ՀՀ-ի եւ Սյունիքի անվտանգությունը սպառնալիքի տակ են

ՀՀԿ ներկայացուցիչները մտահոգություն հայտնել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Հանդիպմանը,

Արցախյան ընտանիքի ֆենոմենը. կուլ չգնացող, ներդաշնակ, հյուրասեր և ինքնակազմակերպվող

Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի փաստմամբ՝ նույնիսկ ամենածանր, ամենալարված պայմաններում արցախյան հասարակությունը, ընտանիքը կարողացել է ներդաշնակ վիճակը պահպանել, հարգանքի, փոխօգնության և օգնության վրա հիմնվելով՝ կուլ չի գնացել խորհրդային ամենակուլ քաղաքականության հետևանքներին, պահպանել է հայկականությունը:

«Հայրենիք» կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի

Հաղթությա՞ն զանգեր էին, թե՞․.. քահանան ինքն էլ չգիտեր

Հետո էլի երեւանյան անցած գիշերվա իրադարձություններն էին հիշում, Գարեգին Նժդեհի խոսքերը՝«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»

«Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը իրավաբանական տեխնիկայի առումով առ ոչինչ է». Լարիսա Ալավերդյանը կոչ է անում սառեցնել հող հանձնելու ապօրինի գործընթացը

Մենք դիմում ենք ՌԴ-ին, որ սառեցվի այն համաձայնությունը, որն անօրինական է, լեգիտիմ չի: Մենք կստեղծենք մեր ժամանակավոր անցումային այն մարմինները, որոնք պարտավոր է ստեղծել այսպիսի ժամանակահատվածում:

«Ախպե՛ր, մենք էդքան անճար չենք, հելեք էթանք Պուտինի մոտ, ասենք՝ մեր Շուշին հետ տուր». ԱԺ-ի մոտ ցուցարարները, «դատված տղերքը» դատաստան են տեսնում Փաշինյանից

Ես ԵԿՄ անդամ եմ, 3 անգամ դատված տղա եմ, չորրորդն էլ նորից ուզում են դատեն: Սրանց համար մենակ դատելն ա լավ ստացվում, մարդկանց կոխեք ծակերը, մարդիկ, ովքեր լիդեր տղերք են, գլուխներն ուտեք: Ես Աբովյանի երկրապահների մոտ էի երեկ, էսօր-էգուց պիտի շարժվեինք, ցուցակները այ սենց դրած էր, որ տղերքը հերթ են կանգնած, գնային փոխեին: Ու հիմա ասում են՝ փոխարինող չկա՞ր, զինվորները 40 օր մնացե՞լ են:

Ղարաբաղյան հակամարտության՝ որպես համազգային նշանակության հարցի կարգավորման շուրջ պետք է լինի համազգային կոնսենսուս

Նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական խորհրդակցություններ է նախաձեռնել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի

«Մենք գիտեինք ճշմարտությունը. ժողովրդի համար անակնկա՞լ էր. այո, ժողովրդի համար շոկ էր». Նաիրա Զոհրաբյան

Վստահ չեմ, որ արտահերթ նիստ գումարելու դեպքում «Իմ քայլի» գործընկերներից շատերը կմասնակցեին, բայց ճանաչում եմ «Իմ քայլում» բավականին ազնիվ եւ պարկեշտ մարդկանց, ովքեր հասկանում են՝ այն, ինչ տեղի է ունեցել, դա զարհուրելի է

«Ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանը». Արագած Ախոյանը սպառնում է Փաշինյանին ու հայտարարում հրամանատարների կազմկոմիտե ստեղծելու մասին

«Այն տղաները, ջոկատի հրամանատարները, որոնք գյուղով, կազմավորված եղել են ռազմաճակատում, կապվեն մեզ հետ, որպեսզի կազմկոմիտե ձեւավորենք, պահանջենք այսօրվա նախիր իշխանությունից ազատվել»:

Ընդգծվել է այս իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը միմիայն քաղաքական գործընթացներով, իրավասու և կարող ուժերի համընդհանուր ջանքերով

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։ Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված քաջորդիների հոգիների

«Էդմոն Մարուքյանը չգիտենք ուր է, ինչ-որ կարեւոր հանդիպման է». ԲՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում, «ԼՀԿ-ն» ու «Իմ քայլը» չեն ստորագրում

Հիմա պետք ենք բոլորս, պետք է ավելի մեծ թվով հավաքվենք այստեղ, որպեսզի կարողանանք լուրջ ճնշում գործադրենք ԱԺ-ի վրա՝ հետագա ընթացքը փոխելու:

Հայաստանը չպետք է շեղվի ժողովրդավարական ուղուց. ԵԽԽՎ համազեկուցողները դատապարտում են բռնությունը Երևանում

Մեզ խորապես մտահոգում է Երևանում ցույցերի ժամանակ առաջ եկած բռնությունը, այդ թվում հարձակումը կառավարության և Ազգային ժողովի շենքերի վրա, ինչպես նաև ֆիզիկական ագրեսիան ԱԺ նախագահի դեմ, որի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին ասվում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի (Շվեդիա) և Կիմմո Կիլիունենի (Ֆինլանդիա) համատեղ հայտարարության մեջ: «Մենք հասկանում ենք հայ ժողովրդի

«Էս մեր վերջին պոստն է, կանգնելու ենք մինչեւ վերջ». ԱԺ-ի մոտ են հավաքվել վիրավոր զինվորները, կամավորականները ու պահանջում են «կլոունադան» վերացնել

Քիչ անց ցուցարարներին մոտեցավ մի երիտասարդ՝ Նարեկ Կարապետյանը, որը գնացել էր՝ ԱԺ շենքում ԲՀԿ-ականների հետ հանդիպման: Նա ասաց, որ ԲՀԿ-ն պահանջում էր, որ վարչապետը հրաժարական տա, բայց քաղաքացիները պահանջում են, որ պետությունը կառավարի բանակը, Ազգային ժողովը ցրվի:

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեցին. միջազգային մամուլի արձագանքը

Միջազգային լրատվամիջոցների էջերում կրկին Լեռնային Ղարաբաղն է: «Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր». կարդում ենք վերնագրերում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարքն անվանել է «խիստ ցավոտ և՛ իմ, և՛ մեր ժողովրդի համար», գրում է BBC-ն: «Հրադադարի նոր պայմանագիրը զայրույթ է առաջ բերել Հայաստանում, ցուցարարները գրոհել են խորհրդարանը, ծեծի ենթարկել խոսնակին և կողոպտել վարչապետի գրասենյակը»,- հայտնում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031