Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանն արդեն իր տանն է

Ոստիկանների եւ Պրոբացիայի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Կարապետյանը դուրս բերվեց ՆԳՆ ոստիկանության մեքենայից՝ տեղափոխվելով առանձնատան ներս։

Ամանորյա լոգիստիկան Հայաստանում․ ո՞վ է օգնում ձեր նվերներին հայտնվել տոնածառի տակ

Տոնական օրերին, հատկապես Նոր տարվանից առաջ, առաքումների հոսքը զգալիորեն աճում է, ուստի այստեղ առավել կարևոր են արագությունն ու ճշգրտությունը։ Սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել որակի չափանիշները։ Օրինակ՝ եթե մանկական խաղալիքի տուփը փոքր-ինչ վնասված է կամ կենցաղային տեխնիկայի փաթեթավորումը պատռված է, այդ ապրանքը չի կարող ուղարկվել որպես նվեր։ Այն ուղարկվում է լրացուցիչ ստուգման կամ վերափաթեթավորման։

Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ մի շարք օբյեկտների պահպանությունը Ոստիկանությունից փոխանցվում է մասնավոր պահնորդական կազմակերպություններին

Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության իրականացման ընթացքում առաջացած կազմակերպչական և իրավական խնդիրները, պետական օբյեկտների պահպանության առանձնահատկությունները։

2026-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանը պարտավոր է ձևավորել պատասխանատու և ազգային շահը որպես առանցք ընդունած նոր կառավարություն. Դավիթ Անանյան

Այդ պահից ի վեր անցած յուրաքանչյուր տարի մեր երկրի և մեր պետականության համար բերել է նոր փորձություններ։ Փորձություններ, որոնց դիմագրավման համար իրական, համակարգային ջանքեր չեն գործադրվել։ Եվ սա միայն գիտելիքի կամ փորձառության պակասի հետևանք չէ։ Շատ ավելի վտանգավոր է մեկ այլ հանգամանք՝ հանրային և ազգային շահը չի եղել առաջնային։ Այն հիմնականում զիջել է անձնական գոյաբանական հաշվարկներին և արտաքին շահերին։

Պաշտպանության նախարարն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր

Շրջել եմ բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։

Մեր սուրբ տաճարներում աղոթեք մեզ համար, ինչպես մենք ենք աղոթում ձեզ համար՝ ազատազրկման մեր պայմաններում. Միքայել սրբազան

Տասնմեկ աշխատանքային օրը բավարար չեղավ , որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի արդյունքում առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:

Դատարանը որոշեց․ Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ

«Սոս Հակոբյանն ասաց, որ Խաչիկ Գալստյանը փոխանցել է՝ իր համար պատիվ է Նիկոլի իշխանության ժամանակահատվածում լինել բռնաճնշումների տակ։ Ինքը պինդ է»։

Վերջին օրերին ադրբեջանական մամուլի մի շարք հրապարակումներ հաստատում են ադրբեջանցի վարձկանների զանգվածային մասնակցությունը ռուս-ուկրաինական պատերազմին

«Ամենամեծ կորուստը Ղարաբաղում մարտական փորձ ձեռք բերած պրոֆեսիոնալների մասնակցությունն է ռուս-ուկրաինական պատերազմին»,-ասել է Օրուջը։

Դատարանը որոշեց Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառել ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ

Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն:

Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտն այս պատն է։ Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետն ընդգծել է, որ մեր սահմանապահ ծառայությունն այս հատվածում ծառայություն է իրականացնում առանց սաղավարտի, առանց զրահաբաճկոնի, նույնն էլ Ադրբեջանի կողմից։ Ըստ երկրի ղեկավարի՝ դրա պատճառը լեգիտիմությունն է

Դատարանը որոշեց` Նազելի Բաղդասարյանի հրապարակումը գտնվում է խոսքի ազատության սահմաններում

Դատարանը չընդունեց հայցվորի փաստարկները և գտավ, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը։

Վարչապետն առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ ստեղծելու և ժամանակավոր խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի կազմում են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը։

Նազիկ Ավդալյանը նշել է, որ իրենց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը

Նախատեսվող ծրագրով կառուցվելու է բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոն, որը ներառելու է մարզական մասնաշենքեր, ֆուտբոլի դաշտ, լողավազան, կրթական և սոցիալական նշանակության տարածքներ, վերականգնողական և առողջապահական ենթակառուցվածքներ, միջոցառումների համար նախատեսված տարածքներ։

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Մագնուս Կարլսենին

Մագնուս Կարլսենը կանոններ է խախտել՝ տախտակի վրա խաղաքարերը խառնել, ապա սեղմել է ժամացույցի կոճակը՝ առանց դրանք ամբողջությամբ դասավորելու: Նրա օգտին տեխնիկական պարտություն է գրանցվել, իսկ Հայկ Մարտիրոսյանը հաղթող է ճանաչվել

Ամանորի նախաշեմին Նիկոլ Փաշինյանը թարմացնում է հետապնդվողների ցուցակը․ «Միասնության թևեր»

«Այս հետապնդումները ևս մեկ անգամ վկայում են, որ գործող իշխանական առանցքի հիմնական շարժիչը ոչ թե իրավական պետության սկզբունքն է, այլ քաղաքական նպատակահարմարությունը, բևեռացման խորացումն ու հասարակության պառակտումը». «Միասնության թևեր»

Տիգրան Ավինյանը հուշամեդալով է պարգևատրել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին և ֆինանսների փոխնախարարին

Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով է պարգևատրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանին և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի Մասիս համայնքի նախկին ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։ Արդեն երկու ամիս է՝ Դավիթն իշխանության ապօրինի որոշումների հետևանքով գտնվում է բանտում։ Ռեժիմն ամեն ինչ արեց, որպեսզի Դավիթ Համբարձումյանը Նոր տարին դիմավորի ճաղերի հետևում՝ ընտանիքից հեռու։ Սա է այսօրվա իրողությունների ողջ

Ռուբեն Վարդանյանի գործով «դատական նիստը» հետաձգվել է «անորոշ ժամանակով»

Հայազգի բարերար եւ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատական նիստն «անորոշ ժամանակով» հետաձգվել է: Ադրբեջանական լրատվականների փոխանցմամբ, պատճառը` դատական կոլեգիայի խորհրդակցությունն է ՀՀ մյուս «մեղադրյալների» գործով։

«Քաղաքացիներին ներկայացվեց վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիներին ներկայացվեց վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը, եղանք պաշտպանական կառույցներում, այնուհետև այցելեցինք Կիրանցի սահմանազատված հատված», գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ է հրապարակել:  

Բագրատ սրբազանի օգնականի` Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, փոխարինվեց տնային կալանքով և գրավով

Բագրատ սրբազանի օգնականի` Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց և փոխարինվեց տնային կալանքով և գրավով, հայտնել է փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ «2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Արայիկ Հարությունյանը կառավարությունում ընդունել է 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Երևանի հ. 112 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների: Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին,  ներկայացրել պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը, քաղաքականությունների ու ռազմավարությունների իրականացման գործում Վարչապետի աշխատակազմի դերը, խոսել կրթության կարևորության մասին և կոչ արել աշակերտներին համապատասխան մասնագիտական կրթություն ստանալ և համալրել պետական համակարգի կադրերի շարքերը: Վարչապետի աշխատակազմի

Ի՞նչ որոշում կկայացնի դատարանը Խաչիկ Գալստյանի կալանքի հարցով․ փաստաբանի պարզաբանումները

Դատարանը Խաչիկ Գալստյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 20։20-ին։

Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի հանրային քրեական հետապնդումը․ փաստաբան

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող հոդվածներից մեկով որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումը, մյուսով որոշվել՝  հետապնդում չհարուցել․ հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ «Քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։ Նույն որոշմամբ որոշվել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական

Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ դատարանից տեղեկացա, որ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Ռոման Սմբատյանի որոշումը չի բեկանվել, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում եւ հավելել. «Վերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար»:

«Նոր տարուց առաջ անգամ Ալիևն է համաներում շնորհում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը փակում է քաղաքական այլախոհներին»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ այս իշխանությունները փորձում են այլակարծությունը ոչնչացնել, որ 2026-ին դաշտը մաքրած գնան ընտրությունների և ստանան այն, ինչ ուզում են։

Էջմիածնում 36-ամյա հարսը խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակով հարվածներ հասցրել կնոջը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսը ամուսնու մորը

«Փաշինյանը ոչ մի օր ու ժամ չի կորցնում․ ջանասիրաբար պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, տանում է կալանքների»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ իշխանությունները հստակ ճնշումներ են գործադրում, ապօրինի կալանքների տանում։

Վեհափառ հայրապետը այցելեց ազգային ծերանոց տօնական օրերու ընդառաջ

Մթնոլորտը ջերմ էր տօնական երգերով: Միաբաններն ու տարեցները միասնաբար երգեցին Նոր տարուան եւ Քրիստոսի Սուրբ Ծննդեան ոգին ու պատգամը փոխանցող երգեր։

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031