Օրվա լրահոսը

Իրավապաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել են երրորդ կողմի միջամտություն՝ Արցախի շրջափակման հետևանքով տեղաշարժի իրավունքը խախտելու գործով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել է երրորդ կողմի միջամտություն՝ Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության համար դրա մարդասիրական և իրավական հետևանքների վերաբերյալ։ Դիրքորոշումը ներկայացնում է փաստական ​​​​եզրակացություններ և իրավական վերլուծություն 2020 թվականի հրադադարի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի

Այդ 10.000 դրամը մարդկանց քթերից հանելու են. Գառնիկ Դանիելյանը՝ ընտրությունների նախաշեմին թոշակների բարձրացման մասին

Ասում է՝ 20 երիտասարդ մեկին ծեծել է, ու ոստիկանական գվարդիան գնացել, օդ է կրակել, երիտասարդները փախել են…Մեղա քեզ, Տեր Աստված… Սա ձեռքբերում են համարում, որ գվարդիան գնացել ու օդ է կրակել: Այսինքն` գործ ունենք բարդակի, ամենաթողության, անպատժելիության եւ շատ դեպքերում նաեւ իշխանության հետ փոխկապակցված մարդկանց տարբեր քրեական գործերի ջրելու հետ»,-փաստեց Գառնիկ Դանիելյանը:

Խաղաղությունը չի կարող կառուցվել ավերված գերեզմանոցների, պղծված սրբավայրերի և ջնջվող հիշողության վրա. Հովիկ Ավանեսով

Այն պարագայում, երբ Արցախում շարունակվում են հայկական մշակութային և հիշողության վայրերի համակարգված ոչնչացման և ձևափոխման գործընթացները, «խաղաղության» անվան տակ նման պարգևատրումը ոչ թե նպաստում է հաշտեցմանը, այլ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ։

Մանե Թանդիլյան. «Ամո՛թ է թոշակառուների խոցելի վիճակը նախընտրական խաղալիք դարձնելը»

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը. Թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, դա անելը զուտ սեփական աթոռը պահելու համար՝ ծայրահեղ բարոյազուրկ դրսևորում: Երբ թոշակների բարձրացումն իրականացվում է ընտրություններից մի քանի ամիս առաջ, չնայած ընդամենը հունվար ամսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Եթե մենք, օրինակ, 10 000 դրամով բարձրացնենք թոշակը, միևնույն է, խնդիրները չեն լուծվելու»,

«Այնպես, ինչպես Վեհափառի՝ զավակ ունենալու հանգամանքն է ներկայացվել, «Հրապարակն» էլ ներկայացնում է՝ Փաշինյանը դավաճանո՞ւմ է կնոջը, թե՞ ոչ»․ փաստաբան

Փաստաբանը վստահեցրեց՝ «Հրապարակը» օգտվում է այն իրավունքներից, որոնցից օգտվել է Նիկոլ Փաշինյանը։

Ո՞վ կարող է լինել մկրտության կնքահայր

Սամվել դպիր Գրիգորյանի ՖԲ էջից. Եկեք անդրադառնանք մկրտության ժամանակ կնքահոր դերին՝ ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուսմունքի և նրա ընտրության համար անհրաժեշտ կարևոր հանգամանքներին. 1. Մկրտությունը աստվածային խորհուրդ է, այն համարվում է վերստին ծնունդ, հետևաբար կնքահայրը, որպես հոգևոր ծնող, ունի որոշակի դեր առաջնորդելու մկրտվողին դեպի հոգևոր կյանք: 2. Կնքահայրն ինքը պետք է լինի մկրտված և

Երվանդ Զախարյանը ցուցմունք կտա հաջորդ դատական նիստում

Այսօրվա նիստում Երվանդ Զախարյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը իր պաշտպանյալի ցուցմունքն ամբողջականացնելու նպատակով դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել, ինչին միացավ նաեւ պաշտպանության կողմի մյուս  մասնակիցը, իսկ մեղադրող կողմը դրան չառարկեց։

Զարուհի Բաթոյանը՝ կենսաթոշակների ավելացման մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը իր ՖԲ էջում գրառում է կատարել. Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան մինչև 10 000 դրամով։ Հիմնական կենսաթոշակը 24 000-ից կդառնա 34 000 դրամ, նվազագույնը՝ 36 000-ից 46 000 դրամ։ Կբարձրանա նաև ծերության նպաստը։ 10 000 դրամով կավելանան հաշմանդամության նպաստները․ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն

Ինչու են իշխանավորները հավակնում «աստվածային» կարգավիճակի

«Ամեն իշխանություն Աստծուց է», բայց ոչ՝ ամեն իշխանավոր Ինչի մասին է երազում ցանկացած իշխանավոր՝ բոլոր ժամանակների իշխանավորները՝ «ժեկի պետից» սկսած, նախագահներով եւ թագավորներով վերջացրած: Պարզ է` նրանք երազում են, որ իրենց ենթարկվեն: Բայց ինչպե՞ս: Նախեւառաջ, իհարկե, վախից ելնելով: Սակայն խնդիրն այն է, որ իշխանավորները հասկանում են՝ վախը (այդ թվում՝ փող, դղյակ կամ կալվածք կորցնելու վախը)

Կադրային փոփոխություններ Ներքին գործերի նախարարությունում և ՆԳՆ ոստիկանությունում

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամաններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանն ազատվել է պաշտոնից։ Նույն պաշտոնին նշանակվել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը ազատվել է պաշտոնից։ Ոստիկանության գնդապետ Կարեն Խաչատրյանը նշանակվել է

«Կես խոսքի համար մարդուն կալանավորում են, ուր մնաց հոդվածի համար մեր դեմ վճիռ չկայացնեն»․ Արմինե Օհանյան

Արմինե Օհանյանը նշեց՝ ես դատավորին էլ ասացի՝ Դուք, եթե հարցը դիտեք որպես զրպարտություն՝ կզրկեք մեր լրագրողներին հարց տալու իրավունքից։ Եթե հարց ուղղելուց էլ պիտի վախենանք, սա խայտառակ նախադեպ կստեղծի։

Շտապօգնության ավտոմեքենայում 33-ամյա բուժառուն հարվածել է բժշկի կրծքավանդակին, ապա հրել, գցել ավտոմեքենայի հատակին. shamshyan.com

Փետրվարի 21-ին, հերթական միջադեպն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 7 հասցում հիվանդը հարձակում է գործել շտապօգնության բժիշկների վրա և փորձում է վնաս հասցնել նրանց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել

ԱՆ տեսչական մարմնի հասցեատերն ուրիշ էր

Կարգադրագրի դեպքում՝ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ն է, 2025 թ. մարտի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման դեպքում՝ ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը 2025 թ. մայիսի 16-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դեմ՝ 2025 թ. մարտի 18-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու

Փաստաբան. «Սպասենք Տեր Օշինի իրավունքի խախտման փաստն արձանագրող հերթական նախադեպային որոշման»

Տեր Օշինի փաստաբան Արմինե Ֆանյանի (լուսանկարում) ՖԲ գրառումը. Տեր Օշինի շուրջ ստեղծված թոհ ու բոհի ֆոնին ասեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Տեր Օշինի իրավունքների խախտման հետ կապված արդեն 2-րդ բողոքն է վարույթ ընդունում: Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումը, ինչպես արդեն հայտնել էի, բողոքարկել էինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Դատավոր Լուսինե Ալավերդյանը

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանի նվազում՝ 8-12 աստիճանով

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա–Բլոնսկայի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների

«Արգենտինայում դատավորների վեթթինգն իրականացվեց փակ դռների հետեւում»

Հեղինակը բացահայտում է վեթթինգի նշանակությունը դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնման, դատավորների բարեվարքության եւ անկախության բարձրացման համատեքստում։ Ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արարատ Բայանդուրյանի «Վեթթինգը» որպես անցումային արդարադատության գործիքակազմ» հետազոտությունից մի հատված. Վեթթինգի չափանիշները պետք է հստակ ամրագրված լինեն օրենքում։ Տվյալ դեպքում, քանի որ քննարկվում է

Երաշխավորված խաղաղություն

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության տելեգրամյան հարթակից. «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող թիմի հետ քննարկումների արդյունքում ձևավորվեց մեր ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։ Մենք պետք է դուրս գանք ներկայիս «նոր պահանջներ, ուժի սպառնալիք, մեզնից նոր զիջումներ և խաղաղության պատրանք» վիճակից։ Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Անազնիվ է, երբ մեր ժողովրդին ասում են, թե մյուս քաղաքական ուժերը

Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել. բողոքարկումը կվերածվի ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի

Այս պայմաններում վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը բնավ այդպես չէ։ Բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։

Արարատ Միրզոյան. «Մեր ազգային փորձը գործնական օրինակ է, թե ինչպես են այդ սկզբունքները ստանում ինստիտուցիոնալ մարմնավորում»

Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարության և Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ «Մարդու իրավունքների իրականացման գործում համակարգվածության և հետևողականության բարելավումը թվային գործիքակազմի միջոցով» խորագրի ներքո։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այն ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության շուրջ ու հումանիտար համագործակցությունը բախվում են

Փուլային զիջումներ, հեգնական արձագանք «Խաղաղության խաչմերուկին»

Վտանգներ՝ փխրուն եւ պայմանական խաղաղության ճանապարհին Վաշինգտոնյան շփումներ՝ «Խաղաղության խորհրդի» ձեւաչափի շրջանակում ԱՄՆ մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությունը ներկայացվեց որպես խորհրդանշական եւ քաղաքականապես ծանրակշիռ իրադարձություն։ «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ փաստեց այն մասին, որ Թրամփի վարչակազմն, առհասարակ, փորձում է իրեն ներկայացնել որպես ոչ միայն միջնորդ, այլեւ քաղաքական կարեւորագույն գործընթացների երաշխավոր։ Թրամփի հրապարակային,

Թուրքիո Հայոց պատրիարք. «Իշխանութիւններու հետ հաշտութեան եւ անցումային շրջանի համար մինչեւ Ազգային Եկեղեցական Ժողովի գումարումը սինոդականութիւնը կրնայ հանդիսանալ անցումային լուծում մը»

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՒԱՔԻ ՄԱՍԻՆ Վիեննայի մէջ գումարուած անցեալ Եպիսկոպոսական Հաւաքի բացման նիստին նուիրապետական աթոռներու գահակալները վիտէո-պատգամներով մասնակցեցան եւ իրենց օրհնութեան խօսքը ուղղեցին ժողովական սրբազաններուն: Քանի որ հաւաքը արդէն խորհրդակցական ժողովի մը բնոյթ ստացած էր, Թուրքիոյ Հայոց Նորին Ամենապատուութիւն Տէր Սահակ Բ. Սրբազան Պատրիարք Հայրը, իր կարգին փոխանցեց հետեւեալ պատգամը, ուր իր երկու առաջարկները կ’ուղղէր ժողովական

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Հայաստանը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ արել հավատարիմ մնալ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Ապահով կրթությունը հանուն երեխաների հավաքագրման և զինված հակամարտություններում օգտագործման կանխարգելման» թեմայով ՄԱԿ անվտանգության խորհրդի «Արիա» ձևաչափով կայացած հանդիպմանը։ Իր խոսքում, դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է երեխաների դեմ բռնության բոլոր ձևերը և կոչ արել հավատարիմ մնալ միջազգային իրավունքով, այդ

Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր չկայացավ

Դատական նիստն այսօր չկայացավ նախագահող դատավոր Լիլի Դրմեյանի վատառողջության պատճառով։

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ Բանկը թողարկել էր 6,5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով երեք տրանշ: Դրամային թողարկումների արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին երեք տարվա համար կազմում է 13.75%, որից հետո այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման

Հայաստանը, ի թիվս 51 երկրների, ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» բանաձևը։ Բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերահաստատում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ Քննարկումների ընթացքում Միացյալ Նահանգները առաջարկել է տեքստից հանել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և արդար խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին հղումը։ ԱՄՆ առաջարկին դեմ է քվեարկել 69 երկիր, 11-ը՝ կողմ, իսկ

«Հաղթանակս նվիրում եմ Չարենցավանին ու իմ ազգին, մեր հերոսներին». Ձեռնամարտի Հայաստանի պատմության մեջ ունեցանք Եվրոպայի առաջնության առաջին չեմպիոնը

Մինչև 25 տարեկանների Եվրոպայի առաջնություն էր, որը տեղի էր ունենում Գերմանիայի Վուրցբուրգ քաղաքում։ 2 մարզիկ ունեինք, երկուսն էլ մեդալով վերադարձան։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստից առաջ տեղի է ունեցել քննարկում ՀԿ-ների եւ բուհերի ներկայացուցիչների հետ՝ հարց-պատասխան ձևաչափով

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ սույն թվականի փետրվարի 21-22-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի արտագնա նիստ և հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչների հետ հանրային քննարկում: Հանրային քննարկումը տեղի է ունեցել հարց-պատասխան ձևաչափով, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները և դիրքորոշումները տարբեր հարցերի կապակցությամբ: Քննարկման ավարտին Խորհրդի անդամները շնորհակալություն են

Ինչո՞ւ ԵՄ-ն չի պահանջում Ադրբեջանից ազատել ՀՀ օկուպացված տարածքները․ խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը. Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ՝ ԵՄ պատրաստել է փաստաթուղթ, որը ներառում է Ռուսաստանին ներկայացվող պահանջներ՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։ «Ռուսաստանը օկուպացրել է բազմաթիվ տարածքներ, և նրա զորքերը տեղակայված են տարբեր երկրներում՝ լինի դա Վրաստանում, թե Մոլդովայում։

«Opel»-ը կոտրել է մի քանի ծառ և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր․ մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի ծառ արմատախիլ արել և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728