Օրվա լրահոսը
Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Մի բան հաստատ է. ամենակարևոր հարցում Վլադիմիր Վլադիմիրովիչը կեղծում է. Արամ Սարգսյան
Որովհետև Միութենական պետությունը վաղուց արդեն միֆ է, իսկ թե ինչու՝ հարցրեք Սի Ծինփինին։
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը
Հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը:
Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան
Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ։
Ռուսաստանը Երևանից պաշտոնական հարցում չի ստացել ՀԿԵ-ի կոնցեսիան հանձնելու համար. Օվերչուկ
«Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսական երկաթուղիները «թունավոր են Հայաստանի համար», բայց դա իրականության հետ կապ չունի»,-հավելել է նա։
«Պարեկային ծառայությունն անում է ամեն ինչ երթևեկության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ հետիոտների անվտանգությունը ապահովելու համար»
Հանրապետությունում նվազել է ՃՏՊ զոհերի թիվը․ ՆԳՆ պարեկային ծառայությունը շարունակում է ճանապարհային անվտանգության ապահովման ուղղությամբ թիրախային միջոցառումները
«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Ա.-ն 2001 թվականի մարտի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 6-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, նա 24 ժամ չի սնվել, չի փոխվել կատետրին միացված պարկը. Երեմ Սարգսյանը ստիպված բժշկական գաղտնիք հրապարակեց
Գագիկ Խաչատրյանի անվան հետ կապված էմոցիոնալ ֆոն կա, բայց մի՞թե մարդու հանդեպ նման վերաբերմունքը թույլատրելի է
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից Սանահին կայարանում խուլիգանություն կատարելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
«Քարոզարշավի 10-ից ավելի մասնակիցներ բարձրացել են կայարանի կառամատույց, որտեղ հայհոյանքներ են հնչեցրել մեքենավարի հասցեին, Վ․Պ․-ն և Գ․Շ․-ն նաև քաշքշել և հարվածել են նրան՝ խոչընդոտելով կայարանի շրջադարձային ԴԵՊՈ-ի աշխատակիցների բնականոն աշխատանքը», – հայտնում է քննչական կոմիտեն:
Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հնդկաստանից ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին նաև թանգարան, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Մենք կարող ենք ժամանակավորապես հեռու լինել մեր տնից, բայց տուն վերադառնալու իրավունքը մեզանից ոչ ոք չի կարող խլել. Մետաքսե Հակոբյան
Սեպտեմբերի 2-ը մեր պետականության հիշողությունն է, մեր արժանապատվության օրը և մեր վերադարձի երդումը։
«Երկրի առաջին դեմքն է, եթե այդպիսի օրինակ է ծառայում, ապա թող չնեղանա, որ իր օրինակը, իր բառերը կարող է օգտագործել ՀՀ ցանկացած քաղաքացի նաև իր դեմ»․ Սոֆյա Հովսեփյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Սոֆյա Հովսեփյանը պահանջում է, որ մի շարք կայքէջերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում տարածի իր այն հայտարարության կապակցությամբ, որում մասնավորապես նշում էր․ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»։
Քրեական հետապնդումը չպետք է վերածել մարդու արժանապատվության ոտնահարման գործիքի. Լիլիթ Գալստյան
Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահիշյալ փաստը դատապարտելի է։
Հայաստանի մասնատման և պաղեստինացման հեռանկարի մասին
Հայաստանի Հանրապետությունը փոխում է իր Սահմանադրությունը, հրաժարվում է Ցեղասպանության ճանաչումից, մոռանում է Արցախը, կրճատում է բանակը, չի մտնում ոչ մի ռազմական դաշինքի մեջ, դեռ մի բան էլ դուրս է գալիս եղածից՝ ՀԱՊԿ-ից, փոխում է կրթական ողջ հայեցակարգը և դաստիարակում է իշխանություններից և թշնամուց (ըստ հայեցակարգի՝ նախկին) վախեցած, անպահանջ, աներազանք, անհիշողություն քաղաքացիներ, որոնք զբոսաշրջիկների համար տարազ հագած պարում են, գաթա և լավաշ են թխում, բարձրորակ սպասարկում են ապահովում հյուրանոցներում և ռեստորաններում, տրամադրվում են խաղաղ համակեցության ադրբեջանցիների և թուրքերի հետ՝ հատկապես նրանց զիջելով արդեն նախանշված գյուղերը։
Մենք ենք բերելու այդ բաղձալի Հաղթանակը, որովհետև այլընտրանք չունենք. Բագրատ Սրբազան
Բագրատ սրբազանի ֆեյսբուքյան գրառումը Արցախ, իմ հոգի, իմ սիրտ, իմ կյանք, իմ գերված Հայրենիք…. Մեր գողացված ուրախություն ու գողացված պատիվ… Կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդասպանները»… քանզի մեր «իշխաններն ապստամբներ են և գողերին գողակից, կաշառք սիրող են և վրեժխնդիր» (Ես. Ա 21-23 ): Երանի արժանի լինենք Քեզ
Մանասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դեսպանության և ՄԻՊ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը
Կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և կարևորել ձևավորված համագործակցության շարունակականությունն ու հետագա զարգացումը։
Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ընկերությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ն ապօրինի արդյունահանել էր 7853.7 խմ լեռնային զանգված
Իրանի զինված ուժերը հայտարարել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի երկու ռազմաբազաների ուղղությամբ հարվածների մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ծովային հետևակի ճամբարին։ Միաժամանակ Իրանի զինված ուժերը հայտնել են Բահրեյնում գտնվող «Շեյխ Իսա» ավիաբազայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին։
Վա՛յ այն ազգին, որ ինքզինք կը բանտարկէ ներկայ շահերու նեղ սահմաններուն մէջ՝ ծածկուած իրապաշտութեան քօղին ետին. Արամ Ա
Անցեալը պէտք չէ դառնայ անցած, այլ՝ վերանորոգ հաւատքով ու նպատակասլաց կամքով ապագային բացուելու ու քալելու ամուր վճռակամութեան վերահաստատման առիթ ու յիշեցում։ Այս հայեցակէտով հարկ է մօտենալ Արցախի Հանրապետութեան անկախութեան։
Թուրք տղամարդը սուլթան Ալփարսլանի կերպարով շրջում է Թուրքիայով
Նա այդ քայլով փորձել է երիտասարդներին ծանոթացնել Սելջուկյան և Օսմանյան Թուրքիայի պատմության հետ
ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը կեղծ օրակարգ է․ Հենրիխ Դանիելյան
Ըստ նրա՝ նման քայլերը միայն ավելացնում են անվտանգային ռիսկերը, խաթարում առկա ռազմավարական հարաբերությունները և հասարակությանը շեղում իրական անվտանգային ու տարածքային մարտահրավերներից։
«Հստակ ուղերձ է հղվում. տնտեսական ճնշման դեպքում ԵՄ-ն կարձագանքի». ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի աջակցման նպատակով ժամանակավոր առևտրային միջոցառումներին
Այս միջոցառումները ԵՄ շուկայում ազատական կդարձնեն Հայաստանի արտահանման շուրջ 80%-ը: Առաջարկվող կանոնակարգը նպատակ ունի աջակցել Հայաստանին այն բանից հետո, երբ Ռուսաստանի սահմանած առևտրային սահմանափակումները խաթարել են հայկական արտահանումն ու տարանցիկ ուղիները։
Դավիթ Իվանյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Դավիթ Իվանյանը սովորել է Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան բիզնեսի և կառավարման ուղղությամբ՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ: Նա սովորել է նաև Մեծ Բրիտանիայի Ուորիքի համալսարանի Ուորիք բիզնես դպրոցում՝ ստանալով միջազգային բիզնեսի մագիստրոսի աստիճան: Այսպիսով, վարչապետ Փաշինյանը շարունակում է
Ընդդիմադիր ուժերը պետք է հստակ ձեւակերպեն՝ իրենց համար Արցախի հարցը կա՞, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Հայաստանի խորհրդայնացման պահին Տիգրանաշենը եղել է Սովետական Հայաստանի կազմում»
«Հայ վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմում
Փառատոնի շրջանակում երիտասարդ երաժիշտները միավորվեցին Համաշխարհային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում, որում Ռուսաստանի հետ մեկտեղ ներկայացված էին աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։
«Այսօր Հայաստանի գերխնդիրն ավելին չկորցնելն է»․ Էդուարդ Շարմազանով
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Պետք է Հայաստանի գահավիժումը կանգնեցնել՝ թույլ չտալով անկախության Հռչակագրի չեզոքացումը, որպեսզի հնարավոր լինի խոսել արցախահայերի վերադարձի իրավունքից»։
Դատախազության հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի շենքում և Մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները
Կիրառվել են հայցի ապահովման միջոցներ՝ արգելելով վերոնշյալ անշարժ գույքերի սեփականության իրավունքի տնօրինումը, այդ թվում՝ փոխանցումը այլ անձի, օտարումը կամ գրավադրումը:
Հայաստանի եւ ՌԴ-ի առճակատումը շարունակվում է, բայց պատուհանը դեռ փակված չէ․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ եթե Հայաստանի իշխանությունը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ճանապարհով, ինչ-որ պահի դա նշանակում է ռազմաբազայի հեռացում։ Հիշեցրեց, որ 1990-ականներին ռազմաբազան վահան է եղել Հայաստանի համար՝ թուրքական ներխուժման վտանգի դեմ։
Ես չեմ առաջարկում սիրել նրանց, ովքեր հանցավոր ռեժիմների մաս են կազմել, բայց կարելի է, չէ՞, փորձել մարդկային կերպարանքը չկորցնել. Նինա Կարապետյանց
Մի սնեք հանցավոր ռեժիմին, այլապես նրանք մի օր կթակեն նաև ձեր դուռը։

















































