Օրվա լրահոսը
«2018-ին Փաշինյանը խնդրել է Ալիեւին՝ նվազեցնել սահմանային լարվածությունը, ակնհայտ է, չէ՞, որ դիմացը ինչ-որ խոստում է տրվել». Հայկ Մամիջանյան
«Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ մի ամիս հետո էլ Ադրբեջանից որեւէ մեկը չի ասի՝ բայց մի հատ էլ նախապայման կա, ձեզ խաբել են, չեն ասել»։
Վենետիկի այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը
Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Վենետիկի Դորսոդուրո N2266 հասցեում՝ այն տանը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեղի է ունեցել Վարպետի մասին պատմող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, Վենետիկի փոխքաղաքապետ Սիմոնե Վենտուրինին, ինչպես նաև համայնքի անդամներ։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդդիմության կողմից լինեն հաջողություններ, եւ այս իշխանությունների վերարտադրությունը չլինի». Սեյրան Օհանյան
«Փոխվել են մեղադրյալի եւ մեղադրողի կարգավիճակները, Հայաստանը փոխանակ մեղադրի Ադրբեջանին՝ որպես հանցագործի, այսօր հայտնվել ենք մեղադրյալի կարգավիճակում՝ առանց պաշտպանի»;
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր՝ տեղում ուսումնասիրելու բուժառուների իրավունքների ապահովումը և ծառայությունների կազմակերպման գործընթացը։ Հաստատության տնօրեն Արթուր Ղուլիջանյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում՝ ծանոթանալով շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների իրավունքներին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝
«Ուրախ ավտոբուս»-ը բախվում է ճանապարհային խոչընդոտների, դժվարանցանելի փոսերի մեջ է հայտնվում»
«Խոչընդոտների առջեւ է նաեւ ընդդիմադիր, պայմանական ձեւակերպմամբ, երրորդությունը, որը ներքին եւ արտաքին հարթակներում պետք է ավելի մեծ վստահության արժանանա, ոչ թե անցյալի «փառքերի» վրա հույս դնի, անցյալը վաղուց գործոն չէ՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ ընդդիմության համար», «Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ -Նիկոլ Փաշինյանը խոստանո՞ւմ է, թե՝ սպառնում, երբ հայտարարում է, որ երեք
Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես քաղաքական վեճի մաս․ դա հանցագործություն է մարդկության դեմ. Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի ուղերձը «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա» առթիվ Սիրելի հայրենակիցներ, հարգելի միջազգային գործընկերներ, Ապրիլի 18-ին աշխարհը նշում է «Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը», որը սահմանվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի (ԻԿՕՄՈՍ) նախաձեռնությամբ և հաստատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 22-րդ գլխավոր կոնֆերանսում 1983 թվականին։ Այս
Ասում են՝ մեր ցուցակի վերջին համարներն ավելի ուժեղ են, քան ուրիշ ցուցակների առաջին հնգյակները. ՀԱԿ-ը ներկայացրեց իր նախընտրական ցուցակը
Հայտնի ՀԱԿ-ականները որոշել են զբաղեցնել վերջին համարները
Մենք բարձրաձայնում ենք աղետալի իրավիճակի մասին․ միջազգային կառույցները, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ցուցաբերում են կատարյալ անգործություն և համարժեք արձագանքի բացակայություն․ հայտարարություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր. այս տարվա թեման՝ «Արտակարգ արձագանքում կենդանի ժառանգությանը հակամարտությունների և աղետների համատեքստում», Արցախի համար մեր ինքնության ֆիզիկական գոյատևման խնդիր է: Մինչ համաշխարհային փորձագիտական հանրությունը քննարկում է պաշտպանության մեթոդաբանությունը, մենք բարձրաձայնում ենք աղետալի իրավիճակի մասին, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Օկուպացված Արցախի տարածքում շարունակվում է հայկական մշակութային արժեքների նպատակաուղղված և համակարգված
«Որեւէ տիպի փախստականների տեղաշարժերի վերաբերյալ համաձայնություն չի լինելու միջպետական մակարդակում». ՔՊ-ականներ
«Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմաններ առաջ չենք քաշելու, այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագիրը մեզ է պետք»։
Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ապրիլի 16-ին միաձայնությամբ ընդունված համապարփակ բանաձևը։ Այս քվեարկությունը կարևոր հանգրվան է Բելգիայի և Հայաստանի միջև մերձեցման ամրապնդման գործում՝ միաժամանակ աջակցություն արտահայտելով Հայաստանի շարունակական ինտեգրմանը Եվրոպական միությանը։ Պատգամավոր Միշել Դը Մագդի կողմից ներկայացված բանաձևը, որը նախապես միաձայն ընդունվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ի թիվս այլնի կոչ
Գիշերային զանգ
Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են «Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները: Հեռախոսիս կար բաց
Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները․ Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ, հուշարձաններն ուսումնասիրող և վերականգնող հնագետներ, ճարտարապետներ և շինարարներ, հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 18-ն աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը բոլորիս ևս մեկ անգամ պարտավորեցնում է հիշել, գնահատել ու պահպանել անցյալի արժեքները, որոնք ձևավորում են
«Ասում էին՝ հացներիս վայիս ես լինում, բայց G կարգի Մերսեդես քշողը նպաստ էր ստանում»․ Նիկոլ Փաշինյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարագրման համակարգը դեմոնիզացվում է։
Հրազդանի կիրճում անցկացվող շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում անցկացվող շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակում կլինեն երթևեկության սահմանափակումներ: Երկրի օրվան նվիրված միջոցառման անվտանգ անցկացման համար այսօր մինչև 14:00-ն փակ կլինեն հետևյալ փողոցները՝ Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակի հարևանությամբ («Բիձու գյոլ» կամ «Չռիկ») հատված, «Թումոյի» այգուց դեպի Հրազդանի կիրճ հատված, Դավթաշենի կամրջի և Կիևյան կամրջի միջնամասի հատված, Ձորափի
Բրյուսելի Հայ Տան համար մշակույթն Արցախի հանդեպ իր հանձնառության կենտրոնում է
Ապրիլի 15-ին Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային կենտրոնը՝ Հայ Տունը, որը գտնվում է Բրյուսելում, հյուրընկալել է Բելգիա այցելած Արցախի պաշտոնական պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյան և ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը։ Այցը հնարավորություն է տվել ծավալելու խորքային
«Ձեր բենթլիներից հետևի ստոպ ֆառնա մնալու, եթե պետությունը ճանապարհ չկառուցի, հարուստ եք, ուժեղ եք, դե ձեր համար ճանապարհ կառուցեք»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը հետաքրքրվել է հարկ վճարողի պատմական դրսևորումներով ու նշեց․ «Մեր պատմության մեջ, որ կարդաք, սարսափելի տեսարաններ են նկարագրվում հարկեր հավաքելու մասին, թե ինչպես են մեզ հայտնի կայսրությունները, որոնց կազմում եղել ենք, հարկեր հավաքել, և այդ պատմությունների տպավորության տակ ենք։ Հարկ ասելով՝ պատկերացնում ենք՝ գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն կտուր»։
Եվրոպայի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանն առաջատարների տասնյակում է
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության իններորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 7,0 միավորով 500-ից ավելի մասնակիցների մեջ ընթանում է 7-րդ տեղում։ Հայկից կես միավորպակաս է վաստակել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նա 6,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Գյադեք, էս կողմն անցեք, գյադեք, էն կողմն անցեք»․ «Չորրորդ իշխանություն»
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է. «Նախկիններ-ներկաներ» դիմակայությունը հաղթահարելու անհրաժեշտությունն ավելի է ընդգծվում։ Այժմ ակնհայտ է. հաղթահարելու միայն մեկ ճանապարհ և միայն մեկ տարբերակ կա։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը չհաղթահարեն անցողիկ շեմը 2026թ․ առաջիկա խորհրդարանական ընտրություններում»։ «ՉԻ». Ո՞նց էր ասում Քաջ Նազարը. «Գյադեք, էս կողմն անցեք, գյադեք, էն
Կարապետ Գուլոյան․ Մի քաղաքականացրեք այս ամենը։ Սա մեր ընտանեկան հարցն է․ «Ժողովուրդ»
Դատախազությունը Կարապետ Գուլոյանից պահանջում է 1.3 մլրդ դրամ և գույքեր․ նա հորդորում է հարցը չքաղաքականացնել։ ՀՀ դատախազությունը Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանից պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս և մի շարք անշարժ գույքեր։ Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմել է Կարապետ Գուլոյանին՝ հասկանալու, թե արդյոք
Մանրամասներ Մանկավարժականի պրոռեկտորի, նրա որդու եւ գրոսմայստեր Լպուտյանի ձերբակալությունից
Նրանց ձերբակալել են ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով
Արդեն 8 տարի է՝ մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ․ «Հրապարակ»
Օրերս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել, որ WNBF Armenia ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մեկնարկում է ֆիթնես մարզիչների որակավորման՝ 2,5 ամիս տեւողությամբ դասընթաց, որի ավարտից հետո մասնակիցները կստանան 3-րդ կարգի միջազգային սերտիֆիկատ։ Առաջին 10 դիմողներին «Իմ քայլը» հիմնադրամը խոստանում է համաֆինանսավորում։ 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը վճարելու է 50 հազար
«Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը չի ներկայացրել իր ֆինանսական հաշվետվությունը, բայց միայն նկատողություն է ստացել. «Ժողովուրդ»
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը չի ներկայացրել 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը համարվում է վարչական իրավախախտում և ենթակա է պատասխանատվության։ Հանձնաժողովի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտումը, սակայն այն որակվել է որպես նվազ նշանակության։ Արդյունքում, խիստ պատժամիջոցների փոխարեն կիրառվել է առավել մեղմ մոտեցում․ կուսակցության խորհրդի նախագահ Տիգրան Միշայի
Ու ով է խոսում․ «Փաստ»
Փաշինյանը ընդդիմադիր լիդերներին ասում է՝ դուք ո՞վ եք, ձեզանից ի՞նչ եք ներկայացնում: Չէ, սա կատակ չէ, երդվում ենք՝ այդպես էլ ասել է: Ու դա ասել է Արցախում ազատամարտի ընթացքը ղեկավարած ու հաղթած պետական գործչին, երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցրած, պետականության հիմքերը ամրապնդած նախագահին՝ Ռոբերտ Քոչարյանին: Ասել է մեր երկրի տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցած, հայկական սպորտը
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են՝ Մանկավարժականի պրոռեկտորը ձերբակալվել է
«Ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,–ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ֆելիքս Փիրումյան. Առնվազն 7 տարի կպահանջվի Սյունիքի հատվածում Հյուսիս-Հարավի կառուցման համար. «Հրապարակ»
Վաղը՝ ապրիլի 19-ին, մեծ ավտոերթով նշվելու է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման գրասենյակի առաջին ղեկավար Ֆելիքս Փիրումյանը մեզ հետ զրույցում հիշեցնում է, որ ի սկզբանե ծրագրի իրականացման հետեւյալ սխեման էր գծվել. այն պետք է կառուցվեր հարավից՝ Սյունիքից, որն ամենաժամանակատար ու ծախսատար հատվածն էր՝ թունելների եւ կամուրջների առկայության պատճառով: Միայն վերջում պետք է
Խաղաղությունն ապահովվում է ընդհանուր պատմությամբ
«I like people that like me», «ես հավանում եմ մարդկանց, որոնք ինձ են հավանում»: Միանգամայն պարզ մարդկային մոտեցում է՝ ամեն մեկս, եթե անկեղծ լինենք, կարող ենք դա կրկնել: Մասնավոր անձի համար դա բնական է, բայց եթե խոսքը պետական այրի մասին է, դա արդեն խնդիր է: Իսկ երբ այդ արտահայտությունն անում է աշխարհի ամենահզոր պետության ղեկավարը,
Ձերբակալել են Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին․ ArmLur.am
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։ Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց։ Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ժողովուրդը վաղուց է հասկացել, Ռուսաստանում էլ են հասկացել, ոնց որ թե Արևմուտքում էլ են սկսել հասկանալ․ «Փաստ»
Նախօրեին Ազգային ժողովում՝ քպական մենության մեջ, Փաշինյանը հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերությունները «բարձր մակարդակի վրա են», իբր՝ ամեն ինչ լավ է: Փաշինյանը, որ մշտապես լարվածության է տարել հայ-ռուսական հարաբերությունները, հիմա փորձում է հրապարակայնորեն դիրքավորվել որպես համարյա ռուսամետ, անգամ՝ ռուսական քարոզչության եզրաբանությունն է փոխառել, «ինոագենտներից» է խոսում ու նման բաներ: Ակնհայտ է, որ Փաշինյանը բլեֆ է անում
Նյութական «քյարը»՝ ՔՊ-ի քարոզչության հիմնասյուներից մեկը․ «Չորրորդ իշխանություն»
Իշխանությունները ցնծության մեջ են։ ՀՀ սաստիկ անկողմնակալ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչ-որ ձայնագրություններ է հրապարակել, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն իբր ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլև այդ կաշառքը վերցնել համաձայնվողներին իրար մեջ անվանում «բոշաներ»։ Իրական են այդ ձայնագրությունները, թե ոչ՝ դժվար է ասել, բայց մի պահ ենթադրենք, որ իրական են։ Համաձայնվեք՝ մարդկանց համար, որոնք քաղաքական ու
Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու նրա որդին․ ArmLur.am
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն քիչ առաջ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը եւ նրա որդին։ Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը եւ նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։ Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































