Օրվա լրահոսը
Մասիսում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ, 2018 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնակի է հաճախել աշխատանքի ու չի
Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2019թ. նոյեմբերի 25-ից բեռնարկղերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում: Այսպիսով` նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք։ Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է ք.
Հռոմում կայացան Հայաստանի և Իտալիայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները (Ֆոտոշարք)
Քննարկվել է երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ
«Մենք որեւէ մեկի օրակարգը չենք սպասարկելու». Նաիրա Զոհրաբյան
«Որեւէ մեկին քաղաքական «քսիֆ» ուղարկելու անհրաժեշտություն եւս չունենք»
«Հանրային խորհուրդը սահմանադրական մարմին է, ոչ ոք չի կարող այն լուծարել»․ Արշակ Սադոյան
«Աշխատավարձ չստացող, հանուն հանրության, պետության կայացման, համազգային խնդիրների լուծման՝ 45 բավական կարող, մեծ փորձ ունեցող մտավորականներ, նախկին պետական գործիչներ հավաքվել են ու անվճար խորհուրդ են տալիս իշխանություններին։ Եվ դրանից հետո հանկարծ մեղադրում են Հանրային խորհրդին, որ ավելորդ ծախսեր է նստում պետության վրա։ Պատկերացրեք աբսուրդը». լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի անդամ, Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության
«Այդքան տուժողներ են վնասվածք ստացել, բայց Լեւոն Երանոսյանի դեմքից ժպիտը չի վերանում». Դատավորը Լեւոն Երանոսյանին ժպտալու համար դիտողություն արեց
Սա լսելուն պես Լեւոն Երանոսյանը սկսեց ավելի շատ ժպտալ: Դատավորն արձագանքեց. «Երանոսյան, ժպիտի անհրաժեշտություն չկա,որեւէ էմոցիայի անհրաժեշտություն առհասարակ չկա»:
Դաշնակցական երիտասարդները ԿԳՄՍ նախարարին հրապարակային հանդիպման առաջարկ արեցին. նստացույցը դադարեցված է
ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ կայացավ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնվող խմբի մամուլի ասուլիսը:15-րդ օրն է շարունակվում է դաշնակցական երիտասարդների նստացույցը, եւ նրանք քնապարկերով շարունակում են գիշերել նախարարության շենքի մոտ: Մի քանի օր առաջ երիտասարդների բերած վառարանը ոստիկանությունը հեռացրել է, քանի որ քաղաքապետարանից հատուկ թույլտվություն չունեին: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ
Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ձեր իշխանության օրոք է եղել. Արայիկ Հարությունյանը՝ Բրյուսելում իր հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդներին. pastinfo.am
Բրյուսելում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին բողոքի ակցիայով են դիմավորել։ ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ներկայացուցիչները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են երիտասարդ դաշնակցականները նախարար Հարությունյանին հրաժարականի պահանջ ներկայացնում ու քննադատում նրա վարած քաղաքականությունը։ Ուշագրավ երկխոսություն է ծավալվում երիտասարդների եւ նախարարի միջեւ։ Տեսանյութում երիտասարդները, դիմելով նախարարին, նշում են, որ, ներսի եւ դրսի Դաշնակցություն չկա,
Մեր պատմության և ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու և հաստատ քայլերով մեր նպատակների հետևից գնալուց չվախենալու մասին է
Վարչապետն այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի
Դուք ունեք ձեր մրցունակ մշակումները, մենք՝ մերը: Պետք է հասկանանք ինչպես դրանք համատեղել. Արմեն Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում Բելառուս կատարած արդյունավետ այցերի ընթացքում նախանշվել են
Հակածխախոտային օրենքի ընդունումը կարևոր քայլ է միմյանց իրավունքները հարգող և հոգատար հասարակություն կերտելու գործում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը։ Ծխում է չափահաս տղամարդկանց 52%-ը, կանանց՝ 2%-ը: 17-ամյա դեռահասների յուրաքանչյուր չորրորդը կանոնավոր ծխող է:
Վարորդը խոստովանել է, որ 8 խմ փայտանյութը ձեռք է բերել իրենց գյուղի անտառից՝ ծառերը հատելով. Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 20-ին, ժամը 23.30-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ստուգվել և բաժին է բերվել Եղեգնուտ գյուղի 26-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը կես ժամ առաջ ձեռք է բերել Վանաձորում: Բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 21-ին Սպիտակի բաժնում վարորդը
Վարպետ, որը լուռ համառությամբ բացահայտում է մարդուն. Տիգրան Ձիթողցյանի և Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ ֆիլմը՝ Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր
Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի. Անմահության մտադրություններ» ֆիլմն արժանացել է AIFF-ի /Արլինգթոնի միջազգային կինոփառատոնի Լավագույն ֆիլմ մրցանակին: Ֆիլմի հերոսները երկուսն են՝ Տիգրան Ձիթողցյանն ու Սյուզան Սարանդոնը: Ֆիլմն անդրադառնում է համամարդկային և ֆենոմենալ մի երևույթի. ինչպես ենք ընկալում և դատում ինքներս մեզ և ուրիշներին մի աշխարհում, ուր գնալով տիրապետող են դառնում սոցիալական ցանցերը: Հայ գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանի՝
Կենդանաբանական այգու մի շարք խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում են. Տիգրան Վիրաբյանը աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին
Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում, փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը
Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուր ներդրող կգտնի իր գործընկերոջը․ Արմեն Սարգսյանը մասնակցել է ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։ Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին: Մինչ գագաթնաժողովի բացումը Հայաստանի նախագահը գրառում է կատարել բանկի Պատվավոր հյուրերի գրքում։ Արևելյան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 2019թ. նոյեմբերի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Այվազովսկու փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ, նախկինում միայն դեպի աջի փոխարեն: ՀՀ ոստիկանություն
Միլանի հայկական եկեղեցում վարչապետի հետ հանդիպմանը համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով. Արմեն Գրիգորյան. «Փաստինֆո»
հանդիպումը բաց էր, իհարկե հայերն էին հրավիրված, բայց այնպես չէ, որ միայն հայերը կարող էին մտնել
«Ստամբուլյան կոնվենցիա». այնքան էլ սարսափելի չէ՞ սատանան․․․
2018 թվականի հունվարին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչը ստորագրել է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի այսպես կոչված «Ստամբուլյան» կոնվենցիան: Ուժի մեջ մտնելու համար այդ փաստաթուղթը պետք է վավերացվի երկրի գործող իշխանությունների կողմից։ Սակայն այդ գործընթացն անցնում է ոչ այնքան հարթ, այն ուժեղ տարաձայնությունների առարկա է դարձել հայ հասարակության
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։ Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝
«Խորհուրդ կտամ կազինո խաղալու թեմաները չգեներացնել, քանի որ թարս վարունգի պատմությունը կա, որը մեկ անգամ աշխատել է». Պետրոս Ղազարյան
Հանրային հեռուստաընկերության Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը իր մասին տարածված լուրերը համարում է լկտի սուտ:
ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր փախստականների վերադարձի իրավունքը. Զախարովա
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանցի փախստականների` բանակցություններին մասնակցելու հնարավորությունը։ «Մեզ դիմել են հարցով ` արդյոք հնարավոր է Ղարաբաղի հայերի հետ հավասար ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների և փախստականների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես նաև նրանց վերադարձը այդ տարածքներ և համատեղ բնակությունը հայերի հետ, ինչպես որ մինչև հակամարտությունն էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների
Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ
Նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը,
«Ալավերդցի Վահագնի» դեմ մահափորձի գործով հրապարակվեցին դեպքի վայրի տեսանյութերը
Ըստ զննության արձանագրության՝ դեպքի վայրում եղել է դարանակալման համար օգտագործվող ավտոմեքենա, որի շրջակայքից հայտնաբերվել են մոտ 30 պարկուճներ, իսկ հարակից հողածածկ տարածքում՝ դեղնավուն հեղուկներով թափանցիկ տարաներ
Արցախի պետբյուջով եկամուտները գալիք տարում կկազմեն 120 մլրդ 906,5 մլն դրամ
Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Ներկայացնելով երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ 2020թ-ի բյուջետային քաղաքականությունն ուղղված
Պայթուցիկ սարքի ահազանգ` 156 դպրոցում
ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երեւանի թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրված, 207 աշակերտ ու 35 ուսուցիչ եւ սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ տարհանվել են: Որոնողական աշխատանքներ են իրականացվում: Դպրոցի շրջակայքում ոստիկանության, ԱԻՆ աշխատակիցներ են: Ահազանգի մասին տեղեկատվություն կա նաեւ ԱԻՆ կայքում: Փրկարար ծառայությունից Ահարոն Գեւորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ահազանգից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ ժամանել
Արևելյան հարևանության երկրները համաձայնեցրել են տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի սկզբունքները
Նոյեմբերի 12-ին Վիլնյուսում (Լիտվա) կայացած Ռոումինգի շահառուների հանդիպման շրջանակներում համաձայնեցվել են Արևելյան հարևանության երկրների համար տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները: Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները բանակցություններ են վարել տարածաշրջանի երկրների համապատասխան նախարարությունների հետ և համաձայնեցրել են ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրների միջև ստորագրվելիք տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները: Համաձայնագրի նպատակը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի
ԵՊՀ ուսանողները` ԿԳՄՍ նախարարի մասին. «Չտեսանք լուրջ փաստարկներ, օդի մեջ ասված բառեր էին ընդամենը»
Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Ամալյա Հարությունյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայագիտական առարկաները կամընտրության դաշտ մղելու վերաբերյալ նշեց. «Ասում են, թող բուհը որոշի, եթե ուզում է թող ընտրի: Այստեղ ընտրությունը կայանալու է գիտխորհրդի միջոցով, որտեղ եւ ուսանողներ են, եւ դասախոսներ: Թող այնպես չհնչի, որ անվստահություն կա գիտխորհուրդների հետ կապված, բայց մենք ինչքանո՞վ ենք վստահ, որ
«Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով «Իմ բիզնեսը, Իմ բանկը» համագործակցության նոր ձևաչափի շրջանակում Բանկի մասնաճյուղերում ներկայացնում է իր գործընկերների արտադրանքները. հայկական թեյեր, չորամիրգ, մեղր, խմիչք ու նաև կոսմետիկ խնամքի պարագաներ ամեն օր ներկայացվում են Բանկի հազարավոր հաճախորդներին: «Այս պահին մեր գործընկերների արտադրանքները ցուցադրված են երեք մասնաճյուղերում, սակայն ծրագիրը նպատակ ունի
ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին
Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների պատասխանատվությունը՝ իրենց գործակալների կողմից կատարված հանցագործությունների համար:
«Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի հետ քաղաքական երկխոսության առկա մակարդակը». Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել
Արմեն Սարգսյանը Միշել Աունին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: