Օրվա լրահոսը
Մեր ճակատագիրը՝ մե՛ր ձեռքերում է, շնորհավորում եմ
Հուլիսի 12-13-ի իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի Տավուշի հատվածում խիստ ցավոտ ստացվեցին Ադրբեջանի համար, եւ խոսքը միայն ռազմական բաղադրիչի մասին չէ Ձեռնպահ մնալով դեպքերի եղելությունը վերաշարադրելուց, քանզի վերջին օրերի ողջ լրահոսը հենց դրա մասին էր, մի քանի կարեւոր, թեկուզեւ շատ նախնական՝ հետեւություններ դրանցից, այնուամենայնիվ, անհրաժեշտ է դուրս բերել։ Նախ, որքան էլ որ միջազգային հանրությունը, առանձին երկրները
Արծրուն Հովհաննիսյան. «Տավուշի մարզում սահմանին հանգիստ է, կրակոցներ, նաեւ՝ մեծ տրամաչափի զինատեսակներից, չեն եղել»
Ադրբեջանական կողմը 50-ից ավել հրետանային արկեր է կիրառել հայկական հինգ-վեց բնակավայրերի վրա
Հայկական բանակի՝ 100 կորուստների մասին լուրը ադրբեջանական ապատեղեկատվություն է
Միջազգային տարբեր լրատվահարթակներում ադրբեջանական աղբյուրները հայտարարում են, որ հայ-ադրբեջանական սահմանին 2020 թվականի հուլիսի 12-ին մեկնարկած բախումների արդյունքում հայկական կողմը կրել է մեծ կորուստներ, մասնավորապես՝ նշվում է զոհված 100 զինվորականների մասին։ Նախ ռուսական Eadaily.com-ում հրապարակվում է ադրբեջանցի քաղաքագետների հարցազրույց, որոնցից Էմիլ Մուտաֆաևը, խոսելով հակամարտության և դրա հնարավոր ելքի մասին, հայտարարում է, թե բախման արդյունքում ադրբեջանական բանակը
Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի դիտարկման ընթացքում հայկական կողմը «կրակել է խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից»: Հրադադարի երկկողմանի պահպանման իրավիճակում Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը
haqqin.az-ը աֆղանական պատերազմի տեսանյութը ներկայացնում է՝ որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»
Ադրբեջանական haqqin.az լրատվակայքը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել։ Այս անգամ Բաքվից ղեկավարվող կայքը ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խոցվում մոտ 10 զինվորական տեղափոխող ռազմական մեքենա։ Կայքը մեծարել է սեփական երկրի զինված ուժերին և հայտարարել, թե Հայաստանի ղեկավարությունը թաքցնում է սեփական կորուստները։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, պարզել է, որ այն համացանցում
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է դադարեցնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի գլխավոր հատակագծի մշակման և մասնավոր ներդրումային ծրագրերով մայրաքաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նախագահ Հարությունյանը կարևորել է մայրաքաղաքի հատակագծի մշակման շուրջ իրականացվող ուսումնասիրությունների և շահագրգիռ մարմինների միջև քննարկումների անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այդ գործընթացը չպետք է խոչընդոտ լինի մայրաքաղաքում բնակարանաշինական խոշոր ծրագրերի իրականացման համար: Ստեփանակերտի
Կարևորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի տեսազրույցը Հունաստանի ԱԳ փոխարինող նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսի հետ Հուլիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը տեսազրույց ունեցավ Հունաստանի արտաքին գործերի փոխարինող նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հունաստանի ԱԳ փոխարինող նախարարը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հունաստանի նախագահության առաջնահերթությունները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց ԵԽ նախարարների կոմիտեում
Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքեր: Մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Վ. Կ.-ն, ՀՀ տարածքում «MDMB-2201» կրճատ անվամբ թմրամիջոց կրող բուսական զանգվածի՝ թմրամիջոցի իրացման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով ձեռնամուխ
Արտակարգ դեպք Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում․ 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ներքև ընկել
Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան տղա երեխա է ներքև ընկել՝ ստանալով գլխուղեղի ծանր վնասվածք, գանգուղեղի բազմաթիվ կոտրվածքներ։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին տեղափոխում են մայրաքաղաք։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։ Թե ինչ հանգամանքներում է վեց տարեկան երեխան ներքև ընկել,
Լենա Նազարյան. «Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները»
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված
Մեկնարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանրային քննարկումները մեկնարկեցին այսօր՝ հուլիսի 15-ին։ Առաջին առցանց հանրային քննարկումն անցկացվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ․ այն բաց էր նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար։ Հանրային քննարկումը կազմակերպել էր Իրավաբանների հայկական ասոցիացիան: Քննարկումը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները պաշտպանելիս
Էդմոն Մարուքյանը դիմել է Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահին՝ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հարցով
Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում եմ, որ այսօր, որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի նախագահ, նամակով դիմել եմ Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ վերջինիս տեղեկացնելով ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին։ Շեշտադրվել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անընդունելիությունը, ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները հայկական սահմանների նկատմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության թիրախավորումը,
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Միքայել Վիրաբյանը
Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 15-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Միքայել Վիրաբյանը։ Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային
Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լեհական համագործակցության շարունակական զարգացումը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախա-գահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողու-թյամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաս¬տանի բարգավաճմանը,
«Լոկոմոտիվ» ՖԱ գլխավոր մարզիչ. «Առայժմ մի պատասխան ունեմ. ՀՖՖ-ում անիրազեկ անձինք են աշխատում»
«Ի՞նչ ասեմ: Ես իմ ամբողջ գիտակից կյանքը նվիրել եմ ֆուտբոլին: Ես ֆուտբոլի փորձառություն ունեմ, արդյունքներ եմ ունեցել Ուկրաինայում: Անգամ Բելառուսի բարձրագույն խմբում եմ աշխատել: Բոլոր մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ առանց կոնկրետ առաջադրանքի, ես չէի գա հարավային երկրում աշխատելու: Այո, երկար գործընթաց է եղել եւ մենք պայմանավորվել ենք: Իմ առջեւ հստակ խնդիր է
Հրադադարի ռեժիմի լիարժեք վերականգնումը մեր առաջնահերթությունն է. Զոհրաբ Մնացականյան
Մենք փորձում ենք գտնել այն ձևերը, որը հնարավորություն կընձեռի պահպանելու այս հարաբերական անդորրը և վերահաստատելու հրադադարի ռեժիմը, որը, ինչպես նշեցիք, հաստատվել է 1994թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր լիարժեք ուժի մեջ է. փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից:
Ալբերտ Վայլեր. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում»
ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր (ՔԴՄ), Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը հուլիսի 15-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, իր խորը մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական պետական սահմանին ռազմական էսկալացիայի վերջին դեպքերի առնչությամբ: «Տեղեկությունների համաձայն՝ զինված ընդհարումների արդյունքում բազմաթիվ զինծառայողներ են մահացել և վիրավորվել»: Որպես խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ՝ Ալբերտ Վայլերը կոչ է արել կողմերին
Քննարկվում է ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի միավորման հարցը. Եղիշե Կիրակոսյան
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը քննարկում է նաեւ եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների հարցը
Թուրքիայի կողմնակալ և սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ,
«Մոսկվա-80». Օլիմպիական խաղերի 40 ամյակին նվիրված նախագիծ «Գալաքսի» ընկերությունների խմբի աջակցությամբ
Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործարկել են «Մոսկվա-80» հատուկ նախագիծը՝ նվիրված 1980 թվականի` Մոսկվայի Օլիմպիական խաղերի 40-ամյակին: moscow80.mediamax.am հարթակում գործարկված նախագիծն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատմելու է Մոսկվայի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների մասին: «1980 թվականի Օլիմպիական խաղերը հատուկ տեղ ունեն շատերի հիշողություններում, եւ պատճառներից մեկը հայ մարզիկների ելույթներն են
Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը` բոլորիս պարտքն է. Արթուր Վանեցյանի ցավակցականը
«Ցավակցում և զորակցում եմ մայոր Համբարձումյանի, կապիտան Էլբակյանի, կրտսեր սերժանտ Գաբրիելյանի, կրտսեր սերժանտ Մաթևոսյանի ընտանիքներին և հարազատներին: Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը` բոլորիս պարտքն է: Մենք հաղթելու ենք»: Արթուր Վանեցյան
«Գագիկ Մկրտչյանին հարցրի թևդ ա՞, գլխով արեց». Մխիթար Ավետիսյան
Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն Արամ Մանուկյանն ու Արամ Հակոբյանը:
Պատգամավորներին ներկայացնում է որպես հայ մայրեր, որոնց որդիներին, իբր, ստիպողաբար ուղարկում են պատերազմելու. ադրբեջանցի բլոգերի կեղծ հայտարարությունները Հայաստանի մասին. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Կցված տեսանյութերը որևէ առնչություն չունեն պատերազմին մասնակցելու՝ հայաստանցիների պատրաստակաության հետ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին տեղեկացրել էր հետախուզվող անձին. քննարկվում է Բազումի բաժնի ՀՈԲ ավագ տեսուչի վերաբերյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը
Ավելի վաղ տեղեկացվել էր ՀՀ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Ա.-ի կողմից, իր մտերիմի խնդրանքը կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, սահմանված քրեադատավարական գործողություններ կատարելու փոխարեն երկու և ավելի անձանց սպանության փորձի հանցագործության գործիք հանդիսացած հրազենների զարկանները խարտոցով ձևափոխելով առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների պարտակում կատարելու, այդպիսով հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովումը վտանգելու մասին:
Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները
Հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց
74 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանը
Ժիրայր Ալթունյանի մասնագիտական կենսագրությունում հատուկ տեղ է գրավում սփյուռքը. հայ համայնքների երգչախմբերում նրա ստեղծած ծրագրերը յուրովի և անհատական վառ երանգներով են օժտված:
ԱԱՏՄ բազմակի ստուգումների արդյունքում խախտումների նվազման դինամիկա է արձանագրվել
ԱԱՏՄ-ն այսօր 72-ժամյա կասեցում է կիրառել 4 տնտեսավարողի նկատմամբ, որից երկուսը՝ Երեւանում։
Մեր բանակը խաղաղության բանակ է, մեր զինվորը խաղաղարար է ու խաղաղապահ. Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերի սահմանային իրավիճակին
Այսօր, երբ կորոնավիրուսի համավարակն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել, Ադրբեջանը փորձում է ստեղծել լարվածության օջախ
Առցանց ուսուցումը փոքրաթիվ արտոնյալներին է հասանելի. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում վերաբացել դպրոցները
Երբ աղջիկները դուրս են մնում կրթությունից, ավելանում է նրանց սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական չարաշահումների ռիսկը:
Գործող սահմանադրության ո՞ր հոդվածներն իրավունք չեն տալիս վեթինգ իրականացնել, կփոխվե՞ն դրանք. Լուսինե Հակոբյան
Դանիել Իոաննիսյանն այս պահին չի կարեւորում կառավարման համակարգի փոփոխության հարցը


















































