Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանաբանական այգու մի շարք խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում են. Տիգրան Վիրաբյանը աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Նոյեմբեր 22,2019 17:36

Կենդանաբանական այգու աշխատակազմին ներկայացրեցի տնօրենի ժ/պ-ին:

Կենդանաբանական այգու աշխատակազմին ներկայացրեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Պարոն Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար:
Վստահ եմ` պարոն Խաչատրյանը իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն:

Մեկ անգամ եւս ընդգծեցի, որ կենդանաբանական այգու մի շարք խնդիրներ հատուկ ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես, տարածքի ցանկապատման, այգու անվտանգության ապահովման,այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցերը։

Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում, փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Իման Մեմարիանը երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին և ունի աշխատանքային մեծ փորձ:

Տիգրան ՎԻՐԱԲՅԱՆ

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930