Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. Տեղեկատվական դաշտում թեմայի ուռճացումը սկսեց հենց Ադրբեջանը. «Փաստ»

Եվ, մեծ հաշվով, ՊՆ-ն ստուգված և արագ տեղեկություններ է տալիս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մեծ ներում եւ համաներում է նախաձեռնել

Արցախի խորհրդարանը քննարկում է նախագիծը

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք. արձանագրվել է մահվան 15 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

«Ադրբեջանը հիմա խնդիր է դրել փոքր քայլերով փոփոխել շփման գիծը. ճիշտ չեն գնահատում իրավիճակը». Վաղարշակ Հարությունյան

Ըստ նրա՝ Ադրբեջանի ռազմավարությունն է խուսափել բանակցային գործընթացից և հարցը լուծել ուժային տարբերակով:

«Սպիտակները» հավակնում են հանդես գալ «ժողովրդի» անունից, իսկ իրենց տեսակետներն անքննելի են. Shaming. լիբերալ ավտորիտարիզմ. Ստեփան Դանիելյան

Լիբերալ-դեմոկրատիան սկսում է կոմունիստական տոտալիտարիզմի դրսևորումներ ցուցաբերել, երբ արդեն «հայտնի» է վերջնական ճշմարտությունը, արդարությունը, որոնց մասին այլ կարծիք հայտնելը ոչ միայն չի խրախուսվում, այլև պարսավանքի արժանի արարք է համարվում և նման մարդիկ պետք է պատժամիջոցների ենթարկվեն՝ կորցնեն աշխատանքը, նրանց ստեղծագործությունները արգելանքի տակ դրվեն և այլն։

Հպարտանում ենք Հայկական բանակի սպաների և զինվորների արիությամբ ու հմտությամբ, սգում ենք զոհերի համար. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Տավուշի սահմանային հատվածում ազատագրել է ռազմավարական բարձունքներ, ինչի շնորհիվ Ադրբեջանական կողմի ուղիղ նշանակության տակից դուրս են եկել մի քանի հայկական բնակավայրեր, ինչպես նաև Հայկական կողմի ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ադրբեջանի տարածքով անցնող մայրցամաքային նշանակության ենթակառուցվածքներ

Զգուշացնում ենք՝ Հայաստանի ու Արցախի պետական սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն կստանա համարժեք պատասխան. Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Թիրախավորելով հայկական բնակավայրերը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական ժողովրդին ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ, որը հղի է իր իսկ համար աղետալի հետևանքներով:

Սկսեցին պահանջել գլխավոր շտաբի պետի եւ այլ հրաժարականներ. Ալիեւը դարձել է իր իսկ քարոզած հակահայկականության գերին. «Հայկական ժամանակ»

Եռօրյա ակտիվ մարտերից հետո երեկ կեսգիշերից սկսած հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է: Հրադադարի պայմանավորվածության մասին որեւէ հայտարարություն չկա: Թե ինչի հետեւանք է Ադրբեջանի հանգստությունը, սա հետքա՞յլ է, թե լռություն՝ նոր սադրանքից առաջ, դժվար է ասել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը կարծում է՝ ցույցը իրականացվում էր ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թույլտվությամբ,

Բացահայտվել են Արամ Վարդանյանի կողմից առերևույթ կատարված այլ հանցագործություններ ևս. նրան մեղադրանք է առաջադրվել

Դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին լինելու՝ կուսակցության հանձնառությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետակոծումը թիրախային է. Մարդու իրավունքների պաշտպան

Բացարձակ դատապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետակոծելը, այլև դա հենց այս արկերից անելը։

Տավուշի դասերը

Տավուշի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես միշտ, տեղիք են տվել երկու ճամբարների տրամագծորեն հակառակ մեկնաբանությունների: Իշխանական ճամբար. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ամեն ինչ վատ էր, ամեն ինչ թալանած էր, մենք պարտություն կրեցինք, բայց հիմա եկան հրեշտակները, երկու տարում ամեն ինչ շտկեցին, եւ այժմ ամեն ինչ անթերի անցավ»: Ընդդիմության ճամբար. «Փաշինյանն իր խաղաղության կոչերով, վերելակում բանակցելով

Մարտերը շարունակվում են. հայկական կողմից զոհեր չկան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հավելյալ տեղեկություններ է հայտնում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք»: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր. «Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ

Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը. ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ էջում հայտնում է. «Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և

Չի բացառվում, որ ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովը սպանվել է հայկական ԱԹՍ-ի հարվածից. ռազմական փորձագետ. «Հայկական ժամանակ»

Չեմ կարող ասել, թե տվյալ ԱԹՍ-ն, ինչ մարտական գործողության ժամանակ է մինչ այս կիրառվել կամ փորձ արվել է խոցել, թե՝ ոչ, բայց այս պահին պաշտոնապես միայն մենք ենք խոցել։ Փաստացի մենք ապացուցեցինք, որ նույնիսկ «մետաղի ջարդոնով» կարողանում ենք խոցել Իսրայելի կողմից գովազդվող անխոցելի եւ անորսալի ԱԹՍ-երը։

Դավիթ Շահնազարյան. Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի…

… ապա նրա բոլոր ռազմավարական նշանակության կառուցվածքներին վտանգ է սպառնալու։…

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հուլիսի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, եւս 27 հոգի առողջացել է, արձանագրվել է մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 77 տարեկան կին եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը Երևանին և Բաքվին կոչ է անում հակամարտությունը լուծել ժողովուրդների ինքնորոշման հիմքով

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը (S&D)  թվիթերյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: «Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ հրադադար հաստատել և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով  ԵԱՀԿ 2009թ. հիմնական սկզբունքների, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման  վրա»,-ասվում է գրառման մեջ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հայկական հանձնախմբի կոնգրեսականները փորձում են արգելափակել Ադրբեջանի ռազմական օգնությունը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներն առաջարկում են Պենտագոնի ծրագրերի հատկացման օրինագծում օրենսդրական փոփոխություններ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներն առաջ են քաշել 2021 թվականի Ազգային պաշտպանության համար հատկացումների օրինագծում (2021 FY National Defense Authorization Act (H.R. 6395) օրենսդրական երկու փոփոխությունների նախագծեր: Դրանք վերաբերվում են ԱՄՆ-ի կողմից «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի 333-րդ կետով Ադրբեջանին տրամադրվող

Իրանի մի խումբ ազերիներ վաղը Թեհրանի մեր դեսպանության մոտ ցույց են կատարելու

Իրանի մի խումբ ծայրահեղական ազերիներ, որոնք պանթուրքիստական հակումներ ունեն, իրենց պատկանող սոցիալական ցանցերում հայտարարել են «ագրեսոր» Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ցույց կազմակերպելու մասին: Ցույցը տեղի է ունենալու հինգշաբթի՝ հուլիսի 16-ի ժամի 18:00-ին. նույն ժամին «Հյուսիսային Ադրբեջան»ին զորակցելու համար ցույցեր տեղի կունենան նաև Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսության շենքի մոտ և ազերիաբնակ Ուրմիա, Արդաբիլ, Զանջան և Նաղադե (Սուլդուզ)

Ինչ զինատեսակ է կիրառել հայկական կողմը. Մեկնաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ  հայկական ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառել, խաղաղ բնակիչ կամ բնակավայր չի թիրախավորվել: Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում  ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը: Թե ինչ տեսակի զինտեխնիկա է կիրառել հայկական կողմը, պարոն Հովհաննիսյանն ասաց՝ կիրառվել է ՀՀ ցամաքային

«Լայնամասշտաբ պատերազմի հավանականություն այս պահի դրությամբ չեմ պատկերացնում». Անժելա Ելիբեգովա

Առաջնագծում ինչ-որ սադրանքեր շարունակվելու են, որովհետեւ ադրբեջանական հանրությունն այդ պահանջն ունի իր իշխանություններից, եւ իշխանությունն էլ գոնե այդ պահանջները բավարարելու իմիտացիա ստեղծելու խնդիր ունի. ադրբեջանագետ

Արման Թաթոյանը՝ Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի բնակչի մասին

ՀՀ ՄԻՊ-ը կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ ՄԻՊ իրավասության սահմաններում

Համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից

ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնության), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Համանախագահները, արձանագրելով այն փաստը, որ հուլիսի 15-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է և ողջունելով ռազմական գործողությունների նվազումը,

ՄԻՊ-ն ուսումնասիրում է Տավուշում Ադրբեջանի ԶՈՒ-ի հրետակոծության արկերի արգելված լինել-չլինելու հարցը

Արման Թաթոյանը հիմք ունի ենթադրելու, որ այդ արկերի բեկորները խիստ վտանգավոր են մարդու կյանքի համար

Արդյո՞ք «Մոդերնա»-ն աշխարհին կտա թեթեւացած շունչ քաշելու հնարավորություն. «Ամերիկայի ձայն»

Խոսքն այն պատվաստանյութի մասին է, որը ստացել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության եւ Նուբար Աֆեյանի ղեկավարած «Մոդերնա» ընկերության գիտնականները Կովիդ 19 հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներն ԱՄՆ-ում ցույց են տվել հուսադրիչ արդյունք: Այն կիրառվելու դեպքում փոփոխվում է մարդու իմունային համակարգն այնպես, ինչպես գիտնականներն էին կանխատեսում: ԱՄՆ-ի կառավարության գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին ողջունել է գրանցված հաջողությունը:

Չկարողացա գտնել Մամեդյարովին, նա աշխատավայրում չէր. սահմանային լարվածության օրերին Ալիևը «կորցրել է» արտգործնախարարին

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օրերին Ադրբեջանի արտգործնախարարը տեղում չի եղել: Այս մասին հաղորդում է ընդդիմադիր Turan գործակալությունը: «Ես չկարողացա նրան գտնել, նա աշխավայրում չէր»,- ասել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին: Ալիևը նաև դժգոհություն է հայտնել արտգործնախարար Մամեդյարովից՝ նրան մեղադրելով անպատասխանատվության մեջ: Նա դիմել է երկրի վարչապետին՝ խնդրանքով իրենց տեղեկացնել Մամեդյարովի

Միջազգային մամուլի անդրադարձը՝ հայ-ադրբեջանական բախումներին

Միջազգային մամուլն այս օրերին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը և բախումներին: The Washington Post և The New York Times հեղինակավոր ամերիկյան պարբերականները, հղում անելով Associated Press-ին, ներկայացրել են ընդհանուր իրավիճակը՝ շեշտելով, որ բախումների հետևանքով երկու կողմից էլ կան զոհեր: Հատկանշական է, որ պարբերականները մեջբերել են ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հայտարարությունն այն մասին,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031