Օրվա լրահոսը
2 ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն այսօր ցուցմունք չտվեց. «Գաղտնիք չունենք դատարանից»
Սմբատ Բարսեղյանը պետք է քննարկի այդ հանգամանքների վերաբերյալ, իմ դիրքորոշմամբ, մեղադրանքից պաշտպանվելու էական կետերը
ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարել է Վանաձորի պետական համալսարանի լավագույն ուսանողի տարեկան վարձը
ՎՏԲ-Հայաստան Բանկը ընտրեց Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին և վճարեց 1 տարվա ուսման համար: Վանաձորի պետական համալսարանը առաջարկել էր 8 թեկնածու` տարեկան վարձը վճարելու համար: Բոլոր թեկնածուներին ուսումնասիրելուց հետո՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում կայացրեց վճարել Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող՝ Ասյա Հակոբյանի ուսման վարձը, ով սովորում է Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի 4-րդ կուրսում, կառավարում մասնագիտությամբ: Մնացած 7
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը կարծում է, որ հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաները բուհական ծրագրից հանելը սխալ որոշում է. «Փաստ»
Եթե կարողանանք դպրոցները բարձրացնել այն մակարդակին, որ այլևս բուհերում այդ առարկաներն ուսումնասիրելու կարիքը չլինի, միայն կգոռամ՝ բրավո։
«Իմ բալետի հայկական տարբերակը հիացրեց»
Ասում է ճանաչված կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը Ազգային օպերային թատրոնում 2018թ. ներկայացվեց կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը՝ Եկատերինա Միրոնովայի սցենարով ու ռեժիսուրայով, Ալեքսանդր Սոմովի խորեոգրաֆիայով, մասնակցությամբ համաշխարհային բալետի աստղ Իվան Վասիլեւի, ճանաչված բալետի արտիստ Մարիա Վինոգրադովայի, «Բոլշոյ» թատրոնի դեմքեր՝ պրիմա պարուհի Մարիա Ալլաշի, օպերային երգչուհի Աննա Ագլատովայի, ճանաչված դերասանուհի Մարիա Գոլուբկինայի եւ այլոց: Ներկայացումը
Հանրային խորհրդի անդամներն անընդունելի են համարել իշխանական որոշակի շրջանակների ոչ պատշաճ վերաբերմունքն ու ելույթները խորհրդի նկատմամբ
ՀԽ անդամների համոզմամբ՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև պետական իշխանության այլ մարմինների հետ Հանրային խորհրդի արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք և կառուցողական մթնոլորտ։
«Խոստանում եմ՝ աղմուկ չի լինի». «Սասնա ծռերի» գործով դատաքննությունը քաղաքացիների համար դարձավ դռնբաց
Պավել Մանուկյանը դատարանին միջնորդեց, որպեսզի քաղաքացիներին թույլատրվի նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ ներկա գտնվել եւ հետեւել ընթացքին:
Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, ու երեւի կարելի է մտածել իրական Հանրային խորհուրդ ունենալու մասին. «Հայկական ժամանակ»
Արդյո՞ք իշխանությունները կցանկանան իրենց ձեռքով իրենց գլխին «խորհրդատուներ» կարգել՝ առանց նրանց վրա ազդեցության լծակների եւ իմանալով, որ ճիշտ է, իրենք են նշանակել, բայց հանելու իրավունք չունեն ու պիտի պատրաստ լինեն նաեւ ոչ ականջահաճո կարծիքներ լսել։
«Չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ», բայց պարզ չէ՝ ինչ փաթեթի շուրջ դա չկա
Փաշինյանը պատասխանում է քննադատների դիրքորոշմանը
Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։ Քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման
Ժառանգություն ստացած ճոխ տների համար անգամ տատիկ-պապիկները հսկայական գույքահարկ են վճարելու. Արկադի Խաչատրյանը՝ կառավարության նոր օրենքի մասին
«Լուսավոր Հայաստանի» պատգամավորը, արձագանքելով վարչապետի քննադատությանը՝ ուղղված իրենց, ասաց՝ ասել, որ դեմ ենք նվազագույն աշխատավարձի բարձրացմանը կամ ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը իրականության հետ աղերս չունի:
Գազալցակայանների սեփականատերերը շուտով դարձյալ կհայտնվեն նախարարության տեսադաշտում՝ զուգարանների պատճառով. «Ժողովուրդ»
Հայաստանում հասարակական զուգարանների հարցը դեռ շարունակում է մնալ չլուծված, իսկ գազալցակայաններում զուգարանների սանիտարական հիգիենիկ վիճակը դարձյալ ոչ բարվոք է։ Թեեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համակարգում է գազալցակայաններում հասարակական զուգարանները բարվոք վիճակի բերելու խնդիրը, բայց հանրապետությունում դեռ մեծ թիվ են կազմում այն գազալցակայանները, որոնք կա՛մ չունեն զուգարան, կա՛մ էլ դրանք գտնվում են սարսափելի անմխիթար
Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ. Փաշինյան
Մոսկվան ու Երևանը չեն կարող գործել միմյանց դեմ, քանի որ նրանք ռազմավարական գործընկերներ են: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը: «Այդպիսի բան չի կարող լինել, որ մենք ցանկանանք վնասել Ռուսաստանին: Համենայն դեպս դա մեր պատկերացումն է ռազմավարական գործընկերության մասին… Մենք չենք կարող ոչ մի տեղ և երբեք գործել միմյանց
ԵՊՀ ուսանող. Կիսահեգնական, ծաղրական ժպիտով խոսելը նախարարին վայել պահվածք չէ. դատապարտող դիրքորոշում ենք ակնկալում ռեկտորի պաշտոնակատարից
Արդեն 2 շաբաթ է՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները բողոքի գործողություններ են իրականացնում` ընդդեմ բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության ոչ պարտադիր լինելու նախագծի: Նրանք պատրաստվում են իրենց դիմում-նամակը հանձնել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին եւ գիտական խորհրդին եւ համապատասխան դիրքորոշում ու հայտարարություն են ակնկալում նրանցից` կապված դասախոսների հետ հանդիպման ժամանակ նախարար
Գազի գինը մինչև գարուն չի բարձրանա. Փաշինյան
Ռուսական գազի գինը Հայաստանի համար մինչև 2020թ. գարուն չի բարձրանա: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը: «Ռուսական գազի գինը մինչև գարուն չի բարձրանա»,- ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այդ հարցի քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է լինի այնպիսին, որ
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրված. «Ժողովուրդ»
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ Վաչագան Ներսեսյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ քրեական գործով է նա անցնում։ Մասնավորապես, իրավապահ համակարգը երկու անձի մեղադրանք է առաջադրել, որոնցից մեկը Վաչագան Ներսեսյանն է։ Այսպիսով, նախաքննական մարմինը Արթուր Ներսեսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, լինելով թիվ N
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տվել կարգավորման իր տեսլականը չկապել նախկին նախագահների նկատմամբ իր վերաբերմունքի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է անցկացրել ռուս լրագրողների համար, որի ընթացքում անդրադարձել է Արցախի կարգավորման հարցին՝ ընդգծելով, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: «Եթե Ադրբեջանի նախագահը հանդես գա նույնպիսի հայտարարությամբ, ապա դա կնշանակի, որ մենք հնարավորություն ունենք բանակցային գործընթացում գրանցել իրական բեկում»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ իրավիճակն այլ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես նրա խափանման միջոց ընտրվել կալանավորումը. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից,
Քարոզարշավին որեւէ ակնարկ անգամ չէին արել, որ նախատեսում են բուհերում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները. «Հրապարակ»
Բուհերի մասով «Իմ քայլի» ծրագրում մի տող կա. «Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու հատկապես համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը եւ բուհերը գիտության ու նորարարության կենտրոն դարձնելուն, որտեղ կկարեւորվեն բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները եւ բուհի՝ հասարակական եւ գիտական արժեք ստեղծելու մանդատը»։
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը. Երվանդ Վարոսյան
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման դեմ մեր ներկայացրած բողոքի քննարկման արդյունքում կայացված որոշումը։ Ինչպես պարզ դարձավ որոշման հրապարակումից, դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը, հիմնավոր համարելով պաշտպանության կողմի ներկայացված գրեթե բոլոր փաստարկները
Գործող իշխանությունները ծառի արմատը միտումնավոր թեք են տնկել: Իսկ հավանականությունը, որ այն կուղղվի, շատ ավելի փոքր է. Սիրանուշ Սահակյան. «Փաստ»
Դեռ ամիսներ առաջ փորձագիտական շրջանակները բարձրաձայնել էին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ընտրության կարգի վերանայման անհրաժեշտության մասին։ Այդուհանդերձ, կազմը չընտրվեց մրցութային եղանակով, թեպետ այդ առնչությամբ ևս իրենց առաջարկներն էին ներկայացրել միջազգային որոշ կառույցներ։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք հանձնաժողովի անդամների ընտրության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների մասին։ Ս. Սահակյանը
Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը. Արդարադատության նախարարություն
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի և ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է՝ ընդլայնել հայտարարատուների շրջանակը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտը, ճշգրտել հայտարարագրման ենթակա գույքի տեսակները, վերանայել գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը, ճշգրտել պաշտոնատար անձանց կողմից ստացվող փոխառությունների և վարկերի վերաբերյալ
Ադրբեջանին Թուրքիան «ահաբեկիչներ» է վերադարձնում. «Ժամանակ»
Թուրքիան որոշել է Եվրոպա, Ռուսաստան, Ադրբեջան արտաքսել իր բանտերում պահվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն անդամներին, որոնք այդ ուղղություններից են ներթափանցել Սիրիա, իսկ հետո հայտնվել թուրքական գերության մեջ: Ինչո՞ւ է Անկարան իր բանտերից Ադրբեջան արտաքսում «Իսլամական պետության» զինյալներին, որոնք Ադրբեջանից են ներթափանցել Սիրիա և կռվել ԻԼԻՊ կազմում մարդկության դեմ: Անկարան այդ քայլին գնում է այսպես
Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ. «Ամերիկայի ձայն»
Զեկույցի համաձայն, Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճն այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա
Ինչու չի սկսվում Քոչարյանի դատավարությունը
Այդ հարցը հաճախ են ինձ տալիս ծանոթ եւ անծանոթ մարդիկ, բայց սպառիչ պատասխան կարող են տալ միայն իրավաբանները: Կարող եմ խոսել միայն իմ ենթադրությունների մասին: Տպավորություն է ստեղծվում, որ Երկրորդ նախագահը եւ, հետեւաբար, նրա փաստաբանական թիմը չեն ուզում, որ այդ դատաքննությունը սկսվի կամ էլ՝ ցանկանում են, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է ուշ: Այլ
«Օրենքով գողերն անգամ արցախյան պատերազմների ժամանակ են հարցեր լուծել»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Քրեական ենթամշակույթ կրող անձանց վերաբերյալ» օրենքի նախագծին, համաձայն որի՝ մինչև 20 տարվա ազատազրկում է նախատեսվում, կարծիք հայտնեց, որ նման օրենքի ընդունումը չպիտի լինի ինքնանպատակ։ Ըստ քաղաքագետի, օրենքով գողերը, որոնք իրենց գործունեությունը մեծամասամբ ծավալում են հայրենիքից դուրս, երբեմն այնպիսի վեճեր են հարթում, շահերի պաշտպանություն իրականացնում Սփյուռքի մեր հայրենակիցների, արտագնա
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ուր կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ: Շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու և այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականներն ընդգծում են, որ շարունակում են
Արցախի դաշնակցականները հանդիպել են ընտրություններում նախագահի հավանական թեկնածուներ՝ Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ. aparaj.am
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը հանդիպումներ են ունեցել 2020թ. Արցախում կայանալիք ընտրություններին նախագահի հավանական թեկնածուներ Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ: Մեկնաբանելով կայացած հանդիպումները, Դավիթ Իշխանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ Արցախում գրանցված 20-ից ավելի կուսակցություններից
«Պարոն Նախարար, կրկին չհասկացար». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, արձագանքելով ԿԳՄՍ նախարարի՝ մտավորականների հետ հանդիպմանը հնչեցրած արտահայտություններին, իր ֆեյսբուքյան էջում գրում է. Դաշնակցությունը հորաքրոջս եղբոր տղայի կուսակցությունը չէ,Դաշնակցությունը Նիկոլ Աղբալյանի (հուսով եմ՝ ծանոթ ես), Հովհաննես Թումանյանի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի կուսակցությունն է: Դու այդպես էլ չհասկացար ընտանեկան, քաղաքական, կուսակցական և անձնական հարաբերությունների տարբերությունը: ՀՅԴ Երիտասարդական միությունն արդեն 2 շաբաթ
Հրաչյա Չանդիրյան. «Ուզում եմ հասկանալ, թե օլիմպիական վարկանիշի ի՞նչ հնարավորություն ունենք»
Ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նախատեսում է դեկտեմբերի 1-ից 14-ը մարզիկների ուսումնամարզական հավաք կազմակերպել Մոսկվայում՝ «Օզերո կրուգլոյեում»: Ռուսաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների հետ համատեղ մարզումներ կանցկացնեն Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Բայանդուրյանը եւ տակավին երիտասարդ ջրացատկորդ Մարատ Գրիգորյանը: «Սինքրոն ցատկի զույգում, հավանաբար, նկատեցիք, որ փոփոխություն կա: Ուզում ենք տեսնել, թե նոր