Օրվա լրահոսը

Շան վրա գարեջուր լցնելու հարցի շուրջ ամուսինների վիճաբանությունը մի խումբ երիտասարդների հետ, որին միջամտել են շենքերի բնակիչները, վերածվել է դաժան ծեծկռտուքի

Երիտասարդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իրենց մոտ եղած գարեջրի ապակյա տարայով հարվածել են վիճաբանության մասնակից տիկնոջ գլխին, ծեծի ենթարկել վերջինիս ամուսնուն, ձեռքերով, ոտքերով և շշերով հարվածներ հասցրել նշված շենքի բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել շենքերի բակում կայանված ավտոմեքենան:

Եվս ևս կես միլիոն եվրոյի աջակցություն. Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել

Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Հեռավար հանդիպմանը Ռոբերտ Քոչարյան հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել

Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 10-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները՝ մինչև 25-30 մ/վ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի և

«ՊՊԾ եւ ոստիկանության զորքերի ծառայողներն իրավունք չունեն վարչական ակտ կազմելու». Կոչուբաեւ

Սխալ հարուցված եւ սխալ իրավական հիմք ունեցող վարույթի վերջնարդյունքը՝ տույժը, տուգանքը, անվավեր վարչական ակտ է եւ ենթակա չէ կատարման

Հանուն աշխարհը նորովի պատկերացնելու հնարավորության. Բոբ Մարլիի երգը կվերաձայնագրվի ի աջակցություն աշխարհում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր գրասենյակների

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր զարդեր արտադրող աշխարհահռչակ ապրանքանիշը՝ PANDORA-ն, կկրկնապատկի արշավի համար հանգանակած յուրաքանչյուր դոլարը՝ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով։

Վարակի նոր օջախ Գյումրիում․ այն հասավ Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն

Վարակվել են ինչպես խնամքի կենտրոնում գտնվող երեխաներ, այնպես էլ աշխատակիցներ։ Նրանք, ընդհանուր թվով, մոտ 10-ն են:

«Մանիպուլյատիվ հայտարարություններ են արվում, թե ՄԻԵԴ-ը ՍԴ գործող նախագահի եւ անդամների դիմումը մերժել է». փաստաբան

«Իրականում ՍԴ նախագահի եւ դատավորների գանգատի վերջնական մերժման վերաբերյալ ՄԻԵԴ-ը դիրքորոշում չի հայտնել»:

«Հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը և ո՞վ է մահերի համար պատասխան տալու». Վահե Հովհաննիսյան

Հերթական քաոտիկ փողոցն իր բոլոր հնարավոր հետևանքներով ձեռք չի տալիս ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը և ո՛չ, ամենակարևորը, պետությանը։

«Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից». ԱԽ  նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով

Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:

Ինչի՞ հետ համեմատած են ասում, որ Ֆիրդուսիում «սարայներ» են. օլիգարխների տների՞. Նինա Կարապետյանց

Նախաձեռնող խումբը պահանջում է վերանայել Ֆիրդուսի իրացման ծրագիրը

Բանտերը համավարակի տարածման տեսանկյունից բարձր ռիսկ են ներկայացնում. ԲՀՀ Հայաստանն աջակցություն է տրամադրել՝ կանխելու քրեակատարողական հիմնարկներում վարակի լայն տարածումը

Հիմնադրամը համակարգիչներ է նվիրաբերել «Արմավիր» (2 միավոր) ու  «Նուբարաշեն» (1 միավոր) քրեակատարողական հիմնարկներին, որով ընդլայնվել են տեսակապի միջոցով արտաքին աշխարհի հետ կապի իրացման առկա հնարավորությունները:

Դժբախտություններ են, որոնք կարող են մեզ դաս տալ, միայն թե մենք լսենք. դժգոհ ենք, որ այս պահին չի կայանում «Ոսկե ծիրանը», բայց չենք հուսահատվում. Գոդֆրի Ռեջջո

«Եթե մի բաժակ ծիրանի կոնյակ ունենայի, ես ձեզ կողջունեի և կասեի՝ մենք պատրաստ ենք, երբ պատրաստը պատրաստ է մեզ համար»

«Հայաստանը կորցրեց ևս մեկ նվիրյալի». Վազգեն Մանուկյան

Հենց այդ հատկանիշների շնորհիվ նրան հաջողվեց լուրջ առաջընթաց ապահովել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում և մեր երկիրը ներգրավել համաշխարհային ինովացիոն զարգացումներում։

Սահմանադրական դատարանի վիրուսը…

Այս օրերին շատերն են հարց տալիս՝ «Ճի՞շտ վարվեցին ոստիկանները՝ արգելելով ՍԴ դատավորի մուտքը ՍԴ նստավայր», եւ երկրորդ՝ «ԱԺ նախագահի խնդրանքը ՍԴ նիստը հետաձգելու վերաբերյալ»: Նախ կուզեի ընդգծել ՍԴ նախագահի լռության անթույլատրելիությունը: Դառնանք ոստիկաններին: Ոչ մի ոստիկան իրավունք չունի խոչընդոտելու որեւէ մեկի մուտքը ՍԴ: Այդ իրավունքը տրված է միայն ՍԴ աշխատակազմին: ՍԴ շենքում հերթապահություն իրականացնող ոստիկանները

«Թողեք նամակս տամ». Բաղրամյան 26-ի դիմացից քաղաքացիներին բերման ենթարկեցին

Ուզում են ճնշումներով դպրոցից վերացնեն հայոց եկեղեցու պատմությունը, հայոց լեզուն, հայ ժողովրդի պատմությունը

Ֆինանսական ընկերության տնօրենը ծեծել է և կրակել՝ գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ

Քննություն է տարվում՝ պարզելու 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները

Հայոց լեզվի ժամերը ոչ միայն չեն կրճատվում, այլև, ընդհակառակը, գործող չափորոշչի համեմատ՝ ավելանում են. Ժաննա Անդրեասյան

«Հայրենագիտություն բնագավառի սահմանման մեջ հստակ ներառելով հայոց եկեղեցու դավանանքի ճանաչումն ու արժևորումը, բնականաբար, այդ բովանդակությունը միանշանակ պահում ենք դպրոցում»:

Հարեւանը ջուր ունի, բայց 81-ամյա կնոջը թույլ չի տալիս ջուր անցկացնել՝ պատճառաբանում է՝ գույքը կվնասվի

Շուտով կլրանա մեկ տարին, որ 81-ամյա Լենա Ավետիսյանը դատարանների դռներն ընկած պայքարում է իր բնակարան ջուր անցկացնելու համար: Երեկ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այս գործի հերթական նիստն էր: Բանն այն է, որ տիկին Լենայի հարեւանները թույլ չեն տալիս, որ տարեց կինն իր բնակարանը ջրաֆիկացնի՝ պատճառաբանելով, որ իրենց գույքին վնաս կհասցվի,

Սասուն Գրիգորյան․ Կիբերհանցագործները թիրախավորում են հիմնականում ֆինանսական խնդիրներ ունեցող անձանց

2020 թվականի միայն առաջին կիսամյակում Քննչական կոմիտեում քննվել են գրեթե այնքան քրեական գործեր կիբերհանցագործության վերաբերյալ, որքան 2019 թվականի ընթացքում

Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին

Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:

Հայտնի են տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թեկնածուները

Մրցույթը տեղի կայանալու է հուլիսի 17-ին: Նախկին ռեկտորի պաշտոնակատարը նույնպես մասնակցելու է:

Երիտասարդը գլխով հարվածել է բժշկի քթին՝ որդու բուժման առիթով նրա հետ վիճաբանելիս

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

«Երբ ես զարմացա, որ «Գորշ գայլեր» կազմակերպության  անդամը Ադրբեջանում աշխատում է որպես լրագրող, նրանք հակադարձեցին՝ թե Հայաստանում էլ կան կուսակցական լրագրողներ»

Ինչ էր գրում «Առավոտ»-ը 20 տարի առաջ հուլիսի 18-28-ը 2000թ. հուլիսի 18-ին «Առավոտ»-ի խմբագրականն անդրադարձել էր ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի նախորդ օրվա ասուլիսում հնչած այն մտքին, թե մամուլում չկան բարյացակամ նյութեր բանակի սպաների մասին: Խմբագրականում տեղեկացվում էր, որ այդ օրերին 3 դասալիք սպանել էին 8 զինվորի եւ մի երեխայի. «Գովաբանական հոդվածների ժամանակը կգա այն պահից,

Ես առաջարկում եմ վարչապետ Փաշինյանին բոլորիս բացատրել, թե այսօր սահմանադրական կարգին ինչպիսի անմիջական վտանգ է սպառնում. Ավետիք Չալաբյան

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Չորս շաբաթ առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրությունը երկարաձգելու իր մտադրության մասին, ես այս էջի վրա քվեարկություն բացեցի, առաջարկելով բոլոր օգտատերերին դիրքորոշում հայտնել այդ կապակցությամբ։ Այն ժամանակ, քվեարկության մասնակցեց 1800-ից ավել օգտատեր, 69%-ը դեմ արտահայտվեցին արտակարգ դրության երկարաձգմանը, 31%-ը՝ կողմ։ Այս շաբաթ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ երկարաձգելու է

Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն»

Մենք խոսում ենք բարոյականության մասին, ինքը խոսում է մեր բարոյական կերպարի մասին, արդյոք բոլոր նախարարների բարոյական կերպարն է հիասքա՞նչ:

«Իշխանություններին փոխելը ոչ միայն հնարավոր է, այլև ժամանակի հարց, որքան էլ «արտակարգ դրությունը» օգտագործեք, որպես քաղաքական վահան». Վլադիմիր Մարտիրոսյան

«Արդյոք այս 4 ամիսների ընթացքում որևէ պատասխանատու չի՞ թերացել իր աշխատանքներում, որ չի հեռացվել ու փոխարինվել նորով: Եթե ոչ, ապա ինչո՞ւ են մեր ցուցանիշներն այսքան աննախադեպ խայտառակ»:

ԲԴԽ նախագահի հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել է՝ արդար ու ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգը յուրաքանչյուր երկրի զարգացման ու կայունության հիմնասյունն է

22 տարի առաջ ստեղծվեց Վճռաբեկ դատարանը, և Հայաստանում երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց եռաստիճանի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031