Օրվա լրահոսը
Լիլիթ Մակունցը եւ Սերգեյ Կոպիրկինը քննարկել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներն ու ՍԴ-ի շուրջ իրավիճակը
Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը հուլիսի 10-ին հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր: Լիլիթ Մակունցը դեսպանին ներկայացրել է մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները:
Պարտադիր կողմնորոշումներ
Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել: Փոխվող աշխարհակարգում կենսաբանությունը գերակա ուղղություն է հայտնապես: Ոչ անպայման բնապահպանության դասական ընկալումով հատկանշվող քաղաքական ուժերի առաջընթացի իմաստով, այլ հատկապես վարակաբանական շեշտադրումներով: Թագավարակի ստեղծած համաշխարհային իրավիճակը հուշում է, որ
Ե՞րբ կփոխվի ամբողջ դատական համակարգը. Քաղաքացին՝ պատգամավորներին
Մարիա Կարապետյան. Մենք ընտրել ենք դատաիրավական բարեփոխումների համար մի ճանապարհ, որտեղ դատական համակարգը կինքնակարգավորվի
Գագիկ Ծառուկյանն առաջարկում է լրջանալ ու աշխատել
«Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում», ասում է Գագիկ Ծառուկյանը «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն և որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։ Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց և
ՍԴ-ն և ԲԴԽ-ն դատավորներին ապահովագրել են պատասխանատվությունից. «Ա1+» (Տեսանյութ)
Եթե տեսնեն` բարեվարքությունը չի առողջացնում դատական համակարգը, կփոխեն մայր օրենքը Իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը կարծում է, որ իշխանությունները շատ շուտ մոռացան, որ հեղափոխական են։ Եվ դատական համակարգում վեթինգ կիրառելու մասին մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով տված խոստումը իրականություն չդարձրեցին: Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգում անհրաժեշտ
Մարտ ամսից որեւիցե լումա պարգեւավճար չենք ստանում. Սուրեն Գրիգորյան
Պատգամավորի աշխատավարձը 461 հազար դրամ է, գումարած՝ 150 հազար դրամ պարգեւավճար
Աշխարհում համաճարակային իրավիճակը գնալով վատթարանում է. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհում համաճարակային իրավիճակը գնալով խորանում և վատթարանում է: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսին, կորոնավիրուսի համավարակը աշխարհի մի շարք երկրներում վերահսկողությունից դուրս է, իսկ իրավիճակը գնալով վատանում է: Նա նաև նշել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կրկնապատկվել է: Համավարակից ամենատուժած
Դատախազը պետք է հանցագործություն կամ մեկ այլ բան կատարած լինի, որպեսզի հնարավոր լինի նրա փոփոխության հարցը բարձրացնել. Մարիա Կարապետյան
Քաղաքացին հարցրել էր՝ ինչու գլխավոր դատախազի պաշտոնանկության հարցը չեն քննարկում
Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը
Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Նարեկ Սարդարյանը։ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակչի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
Պահպանվել է Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը
Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնախումբը հավանություն տվեց մարդասիրական ականազերծմանը
«Իմ քայլի» պատգամավորները պատասխանեցին՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնին
ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սուրեն Գրիգորյանը անընդունելի են համարում որոշ պատգամավորների՝ դիմակ չկրելու վարքը:
Բուքմեյքերական գլխավոր գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը,
Թուրքիա իր այս որոշումով գիտակցօրէն կը հարուածէ քրիստոնեայ-իսլամ փոխադարձ յարգանքի ու վստահութեան վրայ հիմնուած համակեցութիւնը. Արամ Ա. Կաթողիկոս
Քիչ առաջ համացանցի ճամբով իմացանք, թէ թրքական դատարանը որոշած է Կոստանդնուպոլսոյ յունաց Այա Սոֆիա պատմական Մայր Տաճարը վերածել մզկիթի։ Արդարեւ, 537 թուականին կառուցուած այս տաճարը բիւզանդական ճարտարապետական արուեստի գագաթը կը նկատուի։ Բիւզանդական կայսրութեան անկումով եւ Օսմանեան կայսրութեան գրաւումով, 1453-ին տաճարը վերածուած էր մզկիթի եւ ապա, 1935-ին՝ թանգարանի։ Անցնող օրերուն, եկեղեցիներու պետեր եւ ընդհանրապէս միջազգային շրջանակներ
Հացադուլ հայտարարած իրանցի դատապարտյալներն ու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը
Ուրբաթ` հուլիսի 10-ին ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Իրանի Իսլամական Հանրապետության դատապարտյալներն ու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը: Հիշեցնենք, որ նրանք հացադուլ էին հայտարարել հունիսի 22-ին ու ի սկզբանե բողոքավորները 28 հոգի էին: Նրանցից մի քանիսը 5 օր հետո առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էին հացադուլը, իսկ 22 հոգուց 5 հոգի կիրակի օրվանից ինքնավնասման ձեւով կարել
Կարկուտը և հորդառատ անձրևը վնասներ են հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ, Շիրակ, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերին
Հուլիսի 9-ի երեկոյան տեղացած կարկուտը և հորդառատ անձրևը վնասներ են հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ, Շիրակ, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերին։ Այսօր առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի ՏԻ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները եղել են համայնքի բնակավայրերում, ծանոթացել իրավիճակին, համայնքի ներկայացուցիչների հետ շրջել ցանքատարածություններում, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները,
Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի. Թուրքիայի Պետական խորհուրդ
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը գրանցվել է որպես մզկիթ՝ զրկվելով թանգարանի կարգավիճակից: Այս մասին հաղորդում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Պետական խորհրդի հաղորդագրությունը: Ավելի վաղ Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկել էր կառավարության 1935 թվականի՝ Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու որոշումը: Այս որոշումն էլ Թուրքիայի իշխանություններին օրինական հնարավորություն տվեց Սուրբ Սոֆիայի թանգարանը մզկիթ վերածելուն: Դեռևս անցած
Նոր տհաճ անակնկալ՝ ԱԺ պատգամավորների պարգեւատրումներից. Պարզվում է՝ մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել
Մինչեւ կորոնավիրուսի հաշվեհամարին փոխանցելը, ԱԺ նախագահը 03.03.2020. Կ-38-Ա կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգեւատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին:
Նարեկը գնացել է անասունների հետևից և չի վերադարձել; Տարածքի գյուղերի անասուններին պահում են ադրբեջանական դիրքերին մերձակա արոտավայրերում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այցելեցինք Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի ընտանիքին: Հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է անասունների հետևից և չի վերադարձել: Տարածքի գյուղերի անասուններին պահում են ադրբեջանական դիրքերին մերձակա արոտավայրերում: Փրկարարները իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ընտանիքի հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել մանրամասն տեղեկություններ
Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն
Հայտնաբերվել են Վանա Լճում խեղդված փախստականներից ևս 3-ի դիերը. Ermenihaber.am
Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որը ավելի քան 60 փախստական էր տեղափոխում լճի մի ափից մյուս ափը։ Հաղորդվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 10-ին, լճից դուրս են բերվել ևս 3 փախստականների դիերը։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 17-ի դիերը։ Ավելի վաղ՝
Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ և վարկի ձևակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից: Վարկի տրամադրման որոշման կայացումը կատարվում է առավելագույնս կարճ ժամկետներում, պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ, իսկ գործարքի ձևակերպման համար նոտարական վավերացում չի պահանջվում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հայաստանյան շուկայում աննախադեպ ծառայություն` վարկային հայտի ներկայացումից ոչ ավել,
Կհիմնանորոգվեն Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության:
Բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացվել
Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային
Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11 մանկապարտեզում։ Տասում շինարարությունն արդեն մեկնարկել է: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզները կառուցման օրից երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգման ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Անցյալ տարի մոտ 1.5 մլրդ դրամի ծրագիր էինք նախատեսել, որը մրցութային խնդիրների պատճառով, ցավոք, չիրականացավ: Այդ միջոցները մենք
«Հարգելի՛ կառավարություն, մի՛ պախկվեք, դուրս եկե՛ք քաղաքացու հետ հանդիպման»․ Միքայել Մարգարյան
Միքայել Մարգարյանը խնդրեց տրամադրել հավաքը բնութագրող որևէ փաստաթուղթ, սակայն ոստիկանության գնդապետը հորդորեց նրան դադարեցնել հավաքը
Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեղեկացնում եմ, որ կառավարությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը։ Մասնավորապես՝ – Քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարան դրամական պահանջով դիմելու դեպքում պետական տուրքը ներկա՝ հայցագնի 2%-ի փոխարեն՝ կկազմի հայցագնի 3%-ը, ոչ դրամական պահանջի դեպքում ներկայում գործող՝ բազային
Ընտրություններից հետո Արցախը միասնականության օրինակ է ցույց տալիս. նախագահ Արմեն Սարգսյան
«Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, իմ շատ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ և՛ Հայաստանում, և՛ Արցախում կորոնավիրուսի համավարակը դեռևս բարձր մակարդակի վրա է, և հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի պահպանեք առողջության բոլոր հնարավոր պաշտպանական նախապայմանները»,- այսօր Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում դիմելով արցախցիներին՝ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահ
Սպասում ենք Հենրիխ Մխիթարյանի նոր գոլին
Ֆուտբոլի Իտալիայի «A» սերիայի 31-րդ տուրում «Ռոման» Հենրիխ Մխիթարյանի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ կամային հաղթանակ է տարել «Պարմայի» նկատմամբ եւ 51 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում: Հայաստանի ազգային հավաքականի ավագը ճանաչվել է այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Վաղը «Ռոման» Իտալիայի առաջնության 32-րդ տուրում հյուրընկալվելու է «Բրեշիային»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական ու ազատ հանրապետություն է. Արմեն Սարգսյան
Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ողջունելով ՀՀ նախագահի այցն Արցախ՝ Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանությունների հետ փոխգործակցության բարձր մակարդակից՝ այդ համատեքստում թվարկելով այն ծրագրերը, որոնք իր պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցում հաջողվել
Տեր Վահրամ. «Նախարարի արտահայտությունները հարիր չէին երիտասարդ սերնդի կրթության պատասխանատվությունը ստանձնած պետական այրին»
Ափսոսանք ապրեցինք՝ դիտելով ԿԳՄՍ նախարարի հարցազրույցները


















































