Օրվա լրահոսը

«Արցախը պետք է ունենա պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում՝ ՀՀ-ի հետ փոխկապակցվածության համակարգ»

ՀՀ-ն կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել․ ԱՀ ԱՆ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել: Առողջացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար

ՏՏԾՀԴ-ն հպարտ է, որ 2019 թ․-ն հենց Կարենին է շնորհել իր բարձրագույն ու ամենահեղինակավոր մրցանակը․ դաշինքի նախագահ Իվոն Չուի ցավակցական ուղերձը

Կարեն Վարդանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) անունից իր ցավակցությունն է հայտնել դաշինքի նախագահ Իվոն Չուն։ «Սիրելի՛ ընկերներ ու կոլեգաներ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) անունից անզոր եմ արտահայտելու այն խորին ցավը, որ զգացի մեր լավ ընկեր ու կոլեգա Կարեն Վարդանյանի մահվան լուրից։ Իմ անկեղծ ու խորին ցավակցությունն

Ահնիձորի հիմնական դպրոցի տնօրենին հավակնորդներից կընտրի փոխվարչապետը

Ինչ վերաբերում է խորհրդի նիստը իրավազոր համարելուն, ապա լիազոր մարմինը նման իրավասություն չունի

Պետությունը բազմաթիվ հարցերում պիտի հենվի իր գյուղոլորտի վրա, բայց դրա համար պետք է գյուղացու թիկունքին կանգնի. «Ժամանակ»

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ՝ գյուղատնտեսական ապրանքների մթերման այս ժամանակահատվածում ծագած առաջնային խնդիրը, թերևս, արտահանումն է ու արտահանման ծավալների նվազումը, ինչը, նրա գնահատմամբ, պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով ու տնտեսական ճգնաժամով: «Մեզ մոտ մեծ թափ էր առել լոլիկի, վարունգի, սմբուկի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների ջերմոցային արտադրությունը, որով կարողանում էինք թե՛ ներքին սպառումն ապահովել, թե՛

Պաշտոնական վիճակագրությունը տնտեսության իրական հատվածի մասին հետաքրքիր ու հակասական տվյալներ է հրապարակել․ Արա Գալոյան

Տնտեսության իրական հատվածի մասին պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու հակասական տվյալներ է հրապարակել: Մայիս ամսվա համար նշվում է հետևյալը՝ 2019-ի մայիսի համեմատ արդյունաբերությունը կրճատվել է 3.9 տոկոսով: Սակայն 2020 հունվար-մայիսը նախորդ տարվա համեմատ 2.4 տոկոսանոց աճ ունի: Մինչ արդյունաբերության աճի ցուցանիշները դիտարկելը նշենք, որ նույն ժամանակահատվածների հարաբերությամբ շինարարությունը կրճատվել է 23.4 տոկոսով: Սա անսպասելի ցուցանիշ չես

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած․ ԱՆ

Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67

ԼՀԿ-ն կսպառի բոլոր ընթացակարգերը եւ կդիմի ՍԴ. «Հրապարակ»

«Լուսավոր Հայաստանը» որոշել է իր կորցրած մանդատի հարցով մինչեւ վերջ գնալ։ Երեկ կուսակցությունը ԿԸՀ որոշման վերաբերյալ հայց է ներկայացրել վարչական դատարան։ Հիշեցնենք․ նախօրեին ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ պահանջը՝ վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքերից հեռանալուց հետո: ԼՀԿ-ն օրացուցային 3 օր ուներ՝ բողոքարկելու ԿԸՀ որոշումը։ Մեր տեղեկություններով, եթե վարչական դատարանն էլ

ՀԾԿՀ մամուլի քարտուղար. ՀԷՑ-ն ունի մոտ 2000 տեսուչ, ուստի մարդկային գործոնով պայմանավորված՝ նմանատիպ խախտումներ բացառելը ներկայումս հնարավոր չէ. «Հայկական ժամանակ»

Հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվել է 10 միլիոն դրամով: Դրա համար հիմք հանդիսացած պատճառները մի քանիսն են, բայց առաջին տեղում էլեկտրաէներգիայի ծախսի հավելագրումներն են: ՀԾԿ հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը, «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան, մանրամասնեց, որ արձանագրված հավելագրումների գերակշիռ մասը տատանվում է 1-10 կՎտ/ժ-ի

Առողջապահության նախարարությունն այդպես էլ չի կարողացել հստակ պատասխանել հարցադրումներին եւ թվեր ներկայացնել․ «Ժողովուրդ»

Դեռեւս 2020 թվականի հունիսի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, եւ երեկ՝ հարցումից 30 օր անց, ստանում ենք հարցման պատասխանը, սակայն առանց էական պատասխանների: Նախ նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունից փորձել էինք պարզել, թե մինչեւ օրս որքան հավելավճար, պարգեւավճար են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին միացած բուժաշխատողները (բժիշկներ, բուժքույրներ, վարորդներ, բուժակներ),

Հայաստանի տնտեսության ճյուղերի անկման ներկա տեմպի հետեւանքով մենք կկորցնենք մոտ 1,5 մլրդ դոլար գումար. «Ազգ»

Հայաստանն արդեն հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ: Վերջին երկու տարիների իշխանության իրականացրած քաղաքական ցնցումներին ավելացավ կորոնավիրուսը, որին մենք դիմավորեցինք առավել քան անպատրաստ: Արդյունքում, այս տարվա հինգ ամիսներին, միայն պաշտոնական վիճակագրության ցուցանիշներով, տնտեսական անկումը Հայաստանում կազմեց 3,9 տոկոս: Ակնհայտ է, որ տնտեսական ցուցանիշների վատթարացումը շարունակվելու է, իսկ մեր դրամական եկամուտները նվազելու են: Դիտարկենք, թե որքա՞ն կլինեն

«Է»-ն գրական հայերենի «դռան պահապանն» է, հենց այն փոխարինվում է «ա»-ով, անմիջապես փլուզվում է գրական լեզուն և սկսվում է խոսակցականը․ «Հայկական ժամանակ»

Այն, որ համացանցը, հատկապես սոցիալական կայքերը, փոխել են հայերենի արտահայտչամիջոցները, ակնհայտ է: Էլ հոդերի փոփոխություններ, էլ «է» օժանդակ բայի փոխակերպում «ա»-ով, օտար բառերի գործածություն և այլն: Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանի հետ զրուցել ենք՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում մեր լեզվի հետ և ուր ենք «գնում»

Ոչ ոք իրավունք չունի մեր դպրոցականներին եւ ուսանողներին զրկելու այդքան խոշոր ժառանգությունից․ «Ազգ»

Օրերս ես ինձ ստիպեցի կարդալ կրթության նախարարության ներկայացրած համապատասխան օրինագիծն ու դրա հիմնավորումները: Շուրջ 30 էջ ընթերցելու տաժանակիր աշխատանքից հետո եւս մեկ անգամ համոզվեցի, որ նման նախագիծը, խճողված եւ խճճված իրավաբանական դարձվածքներով ու տերմիններով, չի կարող հանրային, այն էլ` լայն քննարկման ներկայացվել: Մեկ է, մեր ժողովուրդը, հատկապես 400 հազար աշակերտների եւ ուսանողների ծնողների մեծամասնությունը ոչինչ

Ասեկոսե

Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին: Հերբերտ

Հիմնական ճանապարhը սեփական օրինակն է

Ինչ անել այն մարդկանց հետ, որոնք ոչ պատշաճ բառապաշար են կիրառում հրապարակային խոսքում: Ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում նման քննարկումներ են ծավալվում: Իմ պատասխանը միանշանակ է՝ ոչ մի բան էլ պետք չէ անել: Այդ խոսքը կհնչի այնքան ժամանակ, որքան ցանկացողներ կլինեն այն «լայքելու» եւ «սրտիկելու»: Եթե մարդը նստում է հեռուստախցիկի, վեբկամերայի կամ պարզապես ստեղնաշարի առջեւ

Լիլիթ Մակունցը եւ Սերգեյ Կոպիրկինը քննարկել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներն ու ՍԴ-ի շուրջ իրավիճակը

Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը հուլիսի 10-ին հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր: Լիլիթ Մակունցը դեսպանին ներկայացրել է մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները:

Պարտադիր կողմնորոշումներ

Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված  Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել: Փոխվող աշխարհակարգում կենսաբանությունը գերակա ուղղություն է հայտնապես: Ոչ անպայման բնապահպանության դասական ընկալումով հատկանշվող քաղաքական ուժերի առաջընթացի իմաստով, այլ հատկապես վարակաբանական շեշտադրումներով: Թագավարակի ստեղծած համաշխարհային իրավիճակը հուշում է, որ

Ե՞րբ կփոխվի ամբողջ դատական համակարգը. Քաղաքացին՝ պատգամավորներին

Մարիա Կարապետյան. Մենք ընտրել ենք դատաիրավական բարեփոխումների համար մի ճանապարհ, որտեղ դատական համակարգը կինքնակարգավորվի

Գագիկ Ծառուկյանն առաջարկում է լրջանալ ու աշխատել

«Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում», ասում է Գագիկ Ծառուկյանը «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն և որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։ Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց և

ՍԴ-ն և ԲԴԽ-ն դատավորներին ապահովագրել են պատասխանատվությունից. «Ա1+» (Տեսանյութ)

Եթե տեսնեն` բարեվարքությունը չի առողջացնում դատական համակարգը, կփոխեն մայր օրենքը Իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը կարծում է, որ իշխանությունները շատ շուտ մոռացան, որ հեղափոխական են։ Եվ դատական համակարգում վեթինգ կիրառելու մասին մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով տված խոստումը իրականություն չդարձրեցին: Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատական համակարգում անհրաժեշտ

Մարտ ամսից որեւիցե լումա պարգեւավճար չենք ստանում. Սուրեն Գրիգորյան

Պատգամավորի աշխատավարձը 461 հազար դրամ է, գումարած՝ 150 հազար դրամ պարգեւավճար

Աշխարհում համաճարակային իրավիճակը գնալով վատթարանում է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհում համաճարակային իրավիճակը գնալով խորանում և վատթարանում է: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսին, կորոնավիրուսի համավարակը աշխարհի մի շարք երկրներում վերահսկողությունից դուրս է, իսկ իրավիճակը գնալով վատանում է: Նա նաև նշել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կրկնապատկվել է: Համավարակից ամենատուժած

Դատախազը պետք է հանցագործություն կամ մեկ այլ բան կատարած լինի, որպեսզի հնարավոր լինի նրա փոփոխության հարցը բարձրացնել. Մարիա Կարապետյան

Քաղաքացին հարցրել էր՝ ինչու գլխավոր դատախազի պաշտոնանկության հարցը չեն քննարկում

Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը

Ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Նարեկ Սարդարյանը։ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակչի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սիսիանի կամ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`

Պահպանվել է Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը

Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնախումբը հավանություն տվեց մարդասիրական ականազերծմանը

«Իմ քայլի» պատգամավորները պատասխանեցին՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանում է Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնին

ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Սուրեն Գրիգորյանը անընդունելի են համարում որոշ պատգամավորների՝ դիմակ չկրելու վարքը:

Բուքմեյքերական գլխավոր գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը,

Թուրքիա իր այս որոշումով գիտակցօրէն կը հարուածէ քրիստոնեայ-իսլամ փոխադարձ յարգանքի ու վստահութեան վրայ հիմնուած համակեցութիւնը. Արամ Ա. Կաթողիկոս

Քիչ առաջ համացանցի ճամբով իմացանք, թէ թրքական դատարանը որոշած է Կոստանդնուպոլսոյ յունաց Այա Սոֆիա պատմական Մայր Տաճարը վերածել մզկիթի։ Արդարեւ, 537 թուականին կառուցուած այս տաճարը բիւզանդական ճարտարապետական արուեստի գագաթը կը նկատուի։ Բիւզանդական կայսրութեան անկումով եւ Օսմանեան կայսրութեան գրաւումով, 1453-ին տաճարը վերածուած էր մզկիթի եւ ապա, 1935-ին՝ թանգարանի։ Անցնող օրերուն, եկեղեցիներու պետեր եւ ընդհանրապէս միջազգային շրջանակներ

Հացադուլ հայտարարած իրանցի դատապարտյալներն ու կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը

Ուրբաթ` հուլիսի 10-ին ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Իրանի Իսլամական Հանրապետության դատապարտյալներն ու  կալանավորված անձինք դադարեցրել են հացադուլը: Հիշեցնենք, որ նրանք հացադուլ էին հայտարարել հունիսի 22-ին ու  ի սկզբանե բողոքավորները 28 հոգի էին: Նրանցից մի քանիսը 5 օր հետո առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էին հացադուլը, իսկ 22 հոգուց 5 հոգի կիրակի օրվանից ինքնավնասման ձեւով կարել

Կարկուտը և հորդառատ անձրևը վնասներ են հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ, Շիրակ, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերին

Հուլիսի 9-ի երեկոյան տեղացած կարկուտը և հորդառատ անձրևը վնասներ են հասցրել Մարմաշեն խոշորացված համայնքի Հացիկ, Շիրակ, Մարմաշեն, Վահրամաբերդ, Կապս բնակավայրերին։ Այսօր առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ մարզպետարանի ՏԻ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները եղել են համայնքի բնակավայրերում, ծանոթացել իրավիճակին, համայնքի ներկայացուցիչների հետ շրջել ցանքատարածություններում, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031