Օրվա լրահոսը
ՏԶՆԿ. Փոփոխությունների ողջ բացասական ազդեցությունն իր վրա հատկապես զգալու է հասարակության առավել խոցելի խավը
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ներդրվող գույքահարկի հարկման նոր համակարգը: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝ շենքերը, շինությունները և հողամասերը հարկվում են հաշվարկված կադաստրային արժեքների հիման վրա: Կառավարությունը քննարկում է գույքահարկի և հողահարկի օրինագծի ընդունման նոր տարբերակը (հանդես կգա որպես միասնական անշարժ գույքի հարկ), որի նպատակն անշարժ գույքի հաշվարկված կադաստրային արժեքները վերանայելն է՝ այն մոտեցնելով գույքի շուկայական
Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստի-կանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի. Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել
Տղամարդն ու կինը 2016-019 թվականների ընթացքում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ
Երևանում բնակվող 43-ամյա մի տղամարդ ու 49-ամյա մի կին մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպում են փողոցային մանր առևտրով զբաղվող անձանց դրամահավաքի աշխատանքներ, ինչպես և բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով վերցնում են առևտրով վաստակած գումարի մի մասը՝ վերջիններիս ենթարկելով շահագործման։
Կարեւորը համատեքստն է
Վարչապետի մայիսի 20-ի ելույթի հիմնական մասը, որը նվիրված էր դատաիրավական բարեփոխումներին, մանրամասնորեն վերլուծվել է տարբեր հարթակներում: Հիմնական տպավորությունն այն է, որ դա նորմալ քաղաքական ելույթ էր (իհարկե, իր վիճելի կողմերով), որն ուղղված էր այդ հիրավի փտած ոլորտի բարեփոխմանը: Ի տարբերություն բուն ելույթի, գործադիր իշխանության ղեկավարի հրահանգը՝ մի քանի ժամով պարալիզացնել դատական իշխանության աշխատանքը, բացասաբար ընկալվեց
ԱՍԵԿՈՍԵ
Ինչքան պատերազմի սպառնալիքից մենք վախենալու բան ունենք, այնքան էլ Ադրբեջանն ունի: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Ինչու էր Հրաչյա Գասպարյանը դեմ ռեկտորի թեկնածուին
Նարինե Թուխիկյանը նրան հարցրեց. «Դուք ինչպիսի՞ հարաբերությունների մեջ էիք ձեր ռեկտորի հետ, երբ ուսանող էիք»: Վատ` ասաց Գասպարյանը: «Եվ ի՞նչ, դժգոհ եք ձեր ուսումնառության տարիներից»,-հարցրեց Թուխիկյանը:
Մարիա Կարապետյանը վերահաստատում է «Իմ քայլի» փակ նիստում ասած իր խոսքերը եւ ընդունում՝ ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին անդրադարձ եղել է
Մարիա Կարապետյանը գոհ է, որ լրագրողները այդ փակ նիստի ժամանակ դռների հետեւում իրենց ձայնը լսելով՝ տեսել են եւ հանրությանը կփոխանցեն, թե որքան բուռն են ընթանում իրենց քննարկումները:
Ուսանողները առաջարկեցին ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ. Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։ Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները
Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը և ԼՂ հիմնախնդրում որդեգրած միակողմանի դիրքորոշումը սպառնալիք է Հայաստանի և ՀԱՊԿ-ի համար. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Խուլերի միավորման շենքի մուտքը դեռ փակ է մնում. «Ա1+»
Մայիսի 20-ին «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի առջև տեղի է ունեցել միջադեպ: Միավորման աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել շենք: ՀԿ անդամների խոսքով ապրիլի 29-ին, միության նախագահը շենքից գողացել է համակարգիչները, որից հետո «Խուլերի միավորման» անդամները դիմել են ոստիկանություն, նրանք էլ շենքը փակել են միավորման անդամների համար: ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքները: Մանրամասներին
Հաշվեքննիչ պալատը բացահայտել է մի շարք խախտումներ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 22-ի համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի ու Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած երկու ընթացիկ եզրակացությունները: ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացնելով առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման) վերաբերյալ եզրակացությունը, տեղեկացրել է, որ հաշվեքննությունն ընդգրկել
Ինչ կարեւոր իրեր պետք է չմոռանալ արշավի գնալիս. նորաձեւության հետեւից մի ընկեք, տաք շորեր վերցրեք
Մասնագետները խորհուրդ են տալիս արշավի գնալիս պաշտպանիչ քսուքներ վերցնել
«Պարոն Քոչարյանն ինձ ու իմ հարազատներին պաշտպանել է, ոնց կարող է պատահի՝ իմ մտքով անցնի իրեն չպաշտպանեմ». Հայկ Ալումյան
Ալումյանը վառված մարդու խոսք է համարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հարցազրույցը
Սարի թաղում որդին ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել հորը
Ապրիլի 28-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76-ամյա տղամարդու: Մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 25-ին Սարի թաղի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, տարեց տղամարդուն հարվածել
Դեժավյու թատերական ինստիտուտում կամ «սաքուլիկային» համախտանիշ
2013թ. դեկտեմբերի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ես առաջին անգամ հանդիպեցի ուսանողական ուղղորդված ամբոխի՝ արնակալած աչքերով, հայհոյող, լրագրողներին հրմշտող, ագրեսիվ: Նրանք այդպիսի հանձնարարություն էին ստացել: Այդ օրը Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության օրն էր: Այդ օրվանից «Սաքուլիկը» դարձավ եզրույթ ու խուլիգանի հավաքական կերպարի խորհրդանիշ եւ մինչ այսօր կիրառվում է, երբ խոսք
Սանասարյանը որոշել է դատախազության կողմից կայացրած իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում
Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հաշվի առնելով օրերս վարչապետ Փաշինյանի կողմից բարձրացված դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցը, ինչպես նաև իմ համընկնող քաղաքական դիրքորոշումը, որոշել ենք. դատախազության կողմից կայացրած իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության մերժման որոշումը չբողոքարկել ՀՀ դատական ատյաններում։ Վստահ եմ, որ մինչև արդարադատության ոլորտում առաջացած
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև
Մայիսի 21-ին Վարշավայում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, լեհականը` Լեհաստանի ԱԳ պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը (Marcin Przydacz): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, առևտրատնտեսական, գիտամշակութային և այլ բնագավառներին առնչվող հարցերին։ ԼՀ ԱԳ
Ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը
ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ և հաստատվել խորհրդի կազմը: Խորհրդի նախագահ է նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: 2019թ. մայիսի 17-ին Խորհրդի նախագահը հրավիրել է առաջին նիստը, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 21-ը, ինչպես նաև հրավիրվել են ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները: Օրակարգի
Նիկոլ Փաշինյանն ընդունել է է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի նոբելյան մրցանակակիր Հարալդ Զուր Հաուզենին: Վարչապետը ողջունել է անվանի գիտնականին Հայաստանի կառավարությունում և բարձր գնահատել նրա ներդրումը գլոբալ առողջապահության զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելման նպատակով անվտանգ և արդյունավետ պատվաստումների իրականացումը, և այս ոլորտում
Օր օրի վատացող կալանավորին ո՛չ բուժօգնություն են ցուցաբերում, ո՛չ էլ խափանման միջոցը փոխում
Գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանն ահազանգում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալի՝ Զորիկ Մեսինյանի առողջական վիճակն օր օրի վատանում է, սակայն ո՛չ համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում, ո՛չ էլ դատարանը բավարարում է խափանման միջոցը փոխելու մասին իր ներկայացրած միջնորդությունը։ Կալանավորը՝ որպես բողոքի նշան, մի քանի անգամ հացադուլ է հայտարարել։ Նշենք, որ Զորիկ Մեսինյանը 2 տարուց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ
Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը: Դուք հայրենասիրության վառ
Հայկ Ալումյանը դժգոհ չէ Քոչարյանի վարձատրությունից. «Այնպես չէ, որ բոլորիս մի գումար է վճարվում»
«Դաղալություն է եղել հօգուտ իրենց». Ալումյանը՝ «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Քոչարյանի եւ մյուսների» գործի վարույթը կասեցնելու որոշման մասին
2019թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումը լավ հնարավորություն է համարել ընդհանուր ՀՀ-ԵՄ հարաբերությունների և մասնավորապես երկկողմ ծրագրերի ներկա փուլը, ինչպես
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընդունվել է Զասի թեկնածությունը. պաշտոնավարությունը՝ 2020թ-ից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների արտգործնախարարների խորհուրդն ընդունել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը միավորման գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը Բիշքեկում տեղի ունեցած արտգործնախարարների նիստին: «Համաձայն առաջարկի՝ Զասը պետք է անցնի ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարմանը 2020թ. հունվարի 1-ից»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ Զասի նշանակման որոշումը կընդունվի
Նաիրա Զոհրաբյանի պատասխանը՝ Սոնա Ղազարյանին. «Հատուկ լիկբեզ կանցկացնեի իր համար, որպեսզի հասկանա կարդացածը, բայց…»
«Ես հասկացա, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք լուրջ ընկալունակության պրոբլեմի հետ, ուստի ցանկացած լիկբեզ եւ ցանկացած բացատրական աշխատանք առնվազն այս դեպքում անիմաստ է: Այնպես որ ավելի լավ է ես իմ սուղ ժամանակը ծախսեմ շատ ավելի կարեւոր խնդիրների վրա»:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը: Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:
Հենրիկ Հովհաննիսյան. «Երրորդ դասարանի մակարդակով մագիստրատուրայում նստած են»
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորի ընտրությունների ժամանակ, երբ կառավարման խորհրդում ներկայացված ուսանողները պատեհ-անպատեհ ընդհատում էին մյուսներին, ու անընդհատ շեշտում էին, որ ինստիտուտն իրենցն է, իսկ մեկ այլ ագրեսիվ խումբ դրսում աղմկում էր, խորհրդի անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի նյարդերը տեղի տվեցին: Նա ասաց, որ ինքը տարիքով բոլորից մեծ է, կոչումներով էլ, վաստակն էլ
Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիներից մեկը գտնվում է բժշկական զննման փուլում
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումլան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։ Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։ Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում։
Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանին. «Քո ասելով չի իմ սուս մնալը»
«Նիստը վարողի գործառույթը քեզ վրա մի վերցրու»,-նկատողություն արեց Ալեն Սիմոնյանը Հայկ Սարգսյանին
Յագլանդը հաստատել է Եվրախորհրդի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ կապված երկրում տիրող ներկայիս իրավիճակի հետ: Նրանք համաձայնել են, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը և արդարադատության ոլորտի բարեփոխումները պետք է ընթանան Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և Հայաստանի՝ որպես Եվրախորհրդի անդամ երկիր ստանձնած պարտավորություններին համահունչ: Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է