Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանին. «Քո ասելով չի իմ սուս մնալը»

Մայիս 22,2019 18:50

«Քո ասելով չի իմ սուս մնալը»,-«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այս խոսքերով դիմեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրանք չէին ընդունում «Վիճակախաղերի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ միմյանց մոտեցումները: «Նիստը վարողի գործառույթը քեզ վրա մի վերցրու»,-նկատողություն արեց Ալեն Սիմոնյանը Հայկ Սարգսյանին:

«Չի կարելի է, էլի»,-իր հերթին նետեց Հայկ Սարգսյանը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ Սիմոնյանին եւ Սարգսյանին հորդորեց չվիճել եւ պատգամավորների՝ հարցի վերաբերյալ ելույթները չընդհատել:

Երբ Հայկ Սարգսյանը վիճակագրություն էր ներկայացնում խաղադրույքների վերաբերյալ, Ալեն Սիմոնյանն ընդհատեց նրա ելույթը, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասաց. «Մի ընդհատեք, պարոն Սիմոնյան ջան»: «Չեմ ընդհատում, հուշում եմ»,-հակադարձեց Ալեն Սիմոնյանը:

«Հայկն իմ մտերիմ ընկերն է, մենք պարզապես հարցը հրապարակային քննարկում ենք, մենք որեւէ խնդիր չունենք իրար հետ»,-լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ալեն Սիմոնյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031