Օրվա լրահոսը
Հայաստանի տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. Տիգրան Ավինյան
Պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. 1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության, 2. Բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեություն, 3. Կինոֆիլմերի ցուցադրում, 4. Խաղատներ,
Հորդորում ենք մեր քաղաքացիներին, ովքեր ապրում, աշխատում կամ գտնվում են Ռուսաստանում, չվերադառնալ Հայաստան Վերին Լարսի անցակետով․ ԱԳՆ
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հարցազրույցը 1in.am լրատվականին «ԱԳՆ-ն աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում, այդ ռեժիմին անցնելը մեզ մոտ սկսվել է հունվարից, երբ նոր կորոնավիրուսը սկսեց զարգանալ և տարածվել Չինաստանում: Անմիջապես գործի անցավ Չինաստանում ՀՀ դեսպանությունը. անհրաժեշտ էր գրանցել ՀՀ քաղաքացիներին, որոնք գտնվում էին Չինաստանում, և գնահատել, թե ովքեր են գտնվում վտանագավոր գոտիներում, և ինչպես
Տեղեկատվություն Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման վերաբերյալ
Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է Աղավնո անցակետից (Սյունիքի կողմից): Մարտի 14-ի՝ ժամը 2:00-ից Աղավնո, Խարխափուտ, Խնձորեսկ ու Կովսական անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության
Ինչպես խուսափել թյուրիմացություններից այլազգիների հետ շփվելիս
Տարբեր մշակույթներում տարբեր ժեստեր տարբեր կերպ են հասկանում։ Օրինակ՝ բուլղարացիներն ու հայերը հակառակ ուղղությամբ են գլխով անում, երբ ցանկանում են ասել այո կամ ոչ։ Կան հազար ու մի այլ տարբերություններ, որոնք ի հայտ են գալիս միջմշակութային հաղորդակցության ընթացքում և կարող են թյուրըմբռնման պատճառ հանդիսանալ։ Ընդհանրապես, ընդունված է տարբերակել ցածր և բարձր կոնտեքստային մշակույթներ։ Առաջին դեպքում
ԵՊՀ-ում վերջին 20 տարիներին ոչ ոք պատասխան չի տվել ձախողման համար․ «Հարթակ» հաղորդաշար
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը զրուցում է գրող, գրականագետ Գրիգի, գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի և միջազգայնագետ Էրիկ Դավթյանի հետ։ Զրույցն այն մասին է, թե ինչ խորքային խնդիրներ ունի Երևանի պետական համալսարանը, ինչպես կարելի է լուծել դրանք և ի վերջո, ինչպիսի համալսարան պետք է դառնա ԵՊՀ-ն։
Հայտնաբերվել է պետությանը պատճառված մոտ 1 մլրդ ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 184 մլն ՀՀ դրամը
Լոռու մարզի դատախազությունը 2019թ. ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում: Մասնավորապես՝ մարզի դատախազության կողմից հանրապետական և մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 146 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է 230 իրավախախտում, ինչը գրեթե կրկնակի անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը: Դրանց շրջանակներում պետության շահերին հասցված վնասը վերականգնելու
Արցախում «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Առողջապահության նախարար Արայիկ
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Բակո Սահակյանի մեծ ներդրումն Արցախյան ազատագրական պայքարում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հայկական երկու հանրապետությունների նախագահները մտքեր են փոխանակել այս օրերի ամենահրատապ խնդրի՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու առումով շատ էական է համարվել խնդրի լրջության հասարակական և անհատական գիտակցումը, յուրաքանչյուրի
Համաշխարհային բանկը աջակցություն կտրամադրի Հայաստանի 55 համայնքների սոցիալ-տնտեսական և մարդկային կապիտալի զարգացումը բարելավելու նպատակով
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 17.9 միլիոն եվրո արժողությամբ վարկ՝ «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի Լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագիրը կօգնի ՀՀ կառավարությանը՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների ու ծառայությունների որակը, հասանելիությունը և կիրառելիությունը բարելավելու գործում։ Աջակցելով միջհամայնքային երկխոսության կայացմանը՝ Լրացուցիչ ֆինանսավորման ենթածրագրերի միջոցով ֆինանսավորելու են Հայաստանի 55 համայնքների հանրային սեփականություն հանդիսացող ենթակառուցվածքները և
Երիտասարդները պաշտպանված չեն կորոնավիրուսից. ԱՀԿ ղեկավար
Երիտասարդները պաշտպանված չեն կորոնավիրուսից և պետք է խուսափեն տարեց մարդկանց հետ շփումներից, որոնք առավել խոցելի են հիվանդության հանդեպ: Ինչպես հաղորդում է Business Insider-ը, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: «Հաղորդագրություն ունեմ երիտասարդների համար․ դուք անպարտելի չեք։ Այս վիրուսը կարող է ձեզ մի քանի շաբաթով հիվանդանոց գցել կամ նույնիսկ սպանել։ Անգամ եթե
Լրագրողների մասին ինչ ֆիլմեր են առանձնացնում ապագա լրագրողներն ու դասախոսները
Լրագրություն մասնագիտությունն ամենատարբերվողն ու ամենահետաքրքիրներից է։ Այն մի մասնագիտություն է, որն իր մեջ ներառում է հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները։ Aravot.am-ը անդրադարձ է կատարել լրագրողների մասին պատմող ֆիլմերին, որոնք մեզ են ներկայացնում Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները և ուսանողները։ Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, ասիստենտ Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց «Հռոմեական արձակուրդներ», «Ծառան»,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-26-ը սպասվում
Արտավազդ Սահակյան. «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»
Բայց ես ասել եմ նույն բանը, ինչ առողջապահության նախարարը
Հույս ունեմ, որ Հայաստանը և Արցախը այս մեծ մարտահրավերից դուրս կգան հաղթանակած, նվազագույն կորուստներով․ Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ «Արցախ հաճախ եմ այցելում, այցելում եմ ինչ-որ իմաստով որպես տուն։ Սա իմ հերթական այցելություններից մեկն է,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահն, ավելացնելով, որ, Արցախ այցելելու համար ինքը հատուկ պատճառի կարիք չունի։- Խոսելու շատ բան ունենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝
Պետրոս Ղազարյան. «Եթե գրում են՝ «մենք իմացանք, որ 10 վարակված զինվոր կա», դա խայտառակություն է, սուտ եւ խուճապ»
Մենք հիմա այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որ փիլիսոփայական բաների հետեւից չպետք է ընկնենք: Մի տարի կարելի է քննարկել, թե ինչն է խուճապ առաջացնում, իսկ ինչը՝ ոչ
27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում․ ԱՆ խոսնակ
Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ` հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ: Ալինա ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2447802518654860
Մեկուսացման օրերին թանգարանները, օպերաները և թատրոնները կայցելեն ձեր տուն
Իհարկե վատ է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով փակվում են բազմաթիվ ուսումնական հաստատություններ ու թանգարաններ, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք: Օգտվեք այս հնարավորությունից և մնալով տանը` օգտագործեք ձեր ժամանակը արդյունավետ: Առցանց միջոցառումները թույլ կտան ձեզ վայելել արվեստը տանից, իսկ մի շարք միջոցառումներ կարող են տեղափոխվել ձեր տուն: Հայաստանում արտակարգ դրությունից անցել է 6
Վրաստանում արտակարգ դրություն կհայտարարվի․ «Ալիք մեդիա»
Վրաստանում արտակարգ դրություն կհայտարարվի: Այս մասին հայտնեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հարցը դրվել է Խորհրդարանի քվեարկությանը։ Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է
Երեւանի փոխքաղաքապետ. «Բժշկի ցուցումով քաղաքացիները կարող են անվճար ռենտգեն հետազոտությունն անցնել»
Պոլիկլինիկաներն ամեն օր աշխատում են, հանրային տրանսպորտը՝ ախտահանվում
ՀՀ քաղաքացիները կարող են երկարաձգել ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանում
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օտարերկրյա պետությունների քաղաքացիները կարող են երկարացնել ՌԴ-ում ժամանակավոր կացության ժամկետը, ինչը կապված է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում քաղաքացիների իրավունքների և ազատության ապահովման հետ: Այն երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են ժամանել առանց մուտքի այցագրի, կարող են երկարացնել ՌԴ տարածքում մնալու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ ժամկետը լրացել է: Այս կատեգորիայի
Քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ՝ 2019թ.-ին ձեռք բերված ավտոմեքենաները ներմուծելիս կամ մաքսազերծելիս ծագած խնդիրների առնչությամբ․ հայտարարություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019թ.-ին գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։ Ընդ որում, խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները,
Աղվեսը
Ցավով տեղեկացա, որ ավելի քան մեկ տարի առաջ Սանկտ-Պետերբուրգում մահացել է իմ ասպիրանտական տարիների լավագույն ընկերներից Վանյան՝ Իվան Կուտիրևը։ Վանյան ՀՀ ԳԱ ակադեմիկոս, երկրաբան Հովհաննես Մաղաքյանի թոռն էր, մեր «Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտի գիտաշխատող Նինա Մաղաքյանի քրոջ որդին։ Վանյայի հիշատակին, կպատմեմ իմ կյանքի ամենապայծառ դրվագներից մեկը։ 1985թ․Լենինգրադի ՎՍԵԳԵԻ ինստիտուտի (Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտ) երկրաբանական արշավախմբով աշխատում էինք
Վերասահմանումների ժամանակը
Մարդկային հոգեւոր կեցությունը պարբերաբար փորձել է հասնել, համապատասխանեցվել իր իսկ տեխնոլոգիական մտքին: Այդ վիճակների անցումը միշտ ցնցումներով է եղել: Մարդկությունն այդպիսի մի քանի խոշոր ցնցում է ունեցել. տեխնոլոգիաների առաջընթացիկությամբ պայմանավորված հոգեւորի, վարքականոնի վերակազմավորման խնդիրը տեսնում ենք նույնիսկ «Հին կտակարանում»: Այն նախապատմական ժամանակների նոր տեխնոլոգիան, որը Հակոբին դարձրել էր նստակյաց հողագործ՝ մի մեծագույն ցնցում, խաղի նոր
Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը: Ընդ որում,
Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանն մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Գառնի – Երևան» ջրատարը պատրաստ է ծանրաբեռնված աշխատանքի
Կից լուսանկարներում Երևանի հիմնական ջրաղբյուրներից մեկի՝ Գառնիի պոմպակայանում օրերս իրականացված վերանորոգման աշխատանքներն են: Ինչպես հայտնեց ընկերության «Ջրարտադրության և սանիտարական գոտիների սպասարկման ծառայության» պետ Սամվել Սահակյանը, «Գառնի – Երևան» մայրուղային ջրատարի աշխատանքի հետ կապված առաջացել էր տեխնիկական խնդիր: Մայրաքաղաքը Գառնիից ջուր է ստանում երկու տարբեր եղանակով. ինքնահոս և մեխանիկական՝ պոմպերի միջոցով: Վերջերս ստուգմամբ պարզվել էր, որ
ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի hայկական ծերանոցին և մի շարք այլ բժշկական հաստատությունների փոխանցել է բժշկական պարագաներ
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում է․ Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության Խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Սիրիայի Օգնության Խաչի վարչության անդամները և Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնի
Կորոնավիրուսն ու Էրդողանի աշխարհաքաղաքական ծրագրերը. ո՞ր հարցում ձախողեց Թուրքիան
Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ բնական է, որ կորոնավիրուսը պետք է ազդեր նաև Թուրքիայի քաղաքական որոշ ծրագրերի վրա: Ե՛վ ԵՄ սահմանների՝ փակ լինելը, ե՛ւ աշխարհում միտումները ստիպում են, որ Թուրքիան ոչ թե հրաժարվի իր մտադրությունից, այլ առժամանակ կասեցնի դրանք: «Առավոտը» թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք կորոնավիրուսի տարածումը հարվածե՞լ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ
Ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին կողաշրջվել է․ 31-ամյա ուղևորը՝ մահացել
Մարտի 20-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «Տոյոտա Լանդ Կրաուզեր» ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցում ուղևորներից մեկը՝ 31-ամյա Աշոտ Խաչատրյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին սպառնացել են․ հայտարարություն
2020թ. մարտի 20-ին, առավոտյան ժամը 10։29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն տվող 094-04-22-68 հեռախոսահամարին զանգ է ստացվել +79102119294 հեռախոսահամարից։ Տղամարդը, որը զանգահարել է գրասենյակի հեռախոսահամարին, զանգին պատասխանող իրավաբանից համոզվել է, որ ՀՔԱՎ է զանգել, ապա հայերենով ու հայհոյախառն սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցին, եթե վերջինս շարունակի քննադատաբար արտահայտվել


















































